Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Տրանսպորտային միջոցների ապահովագրություն

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է.

  • Անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմիններին
    • Ճանապարհատրանսպորտային պատահար` ՀՀ ճանապարհային ոստիկանություն 1-77, 010 52 27 63
    • Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ` ՀՀ ոստիկանություն  1-02
    • Հրդեհ, պայթյուն`հրշեջ ծառայություն 1-01
    • Տարերային աղետներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  911
    • Մարմնական վնասվածքներ` Շտապ բուժօգնության ծառայություն 1-03
  • Անհապաղ զանգահարել 010 59-21-21 և պատահարի մասին տեղեկացնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ և հետևել մասնագետի ցուցումներին
  • Չտեղաշարժել ՏՄ-ն մինչև իրավասու մարմինների և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ մասնագետների ժամանումը
  • Նշել պատահարում ներգրավված այլ ՏՄ-ների պետհամարանիշները
  • Հնարավորության դեպքում նկարահանել (բջջային հեռախոսով) պատահարի վայրը և ավտոմեքենաների դիրքերը
  • Կտրականապես զերծ մնալ մեղավորություն ճանաչելուց կամ այլ պայմանավորվածություններից
  • Ստորագրելուց առաջ մանրամասն կարդալ պատահարի վերաբերյալ իրավասու մարմնի կողմից կազմված վթարային և այլ փաստաթղթերը
  • ՀՀ ՃՈ կամ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ աշխատակցի ցուցումով անցնել սթափության զննություն:

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը.   

  • Ապահովագրական հատուցման դիմում
  • Ապահովագրության պայմանագիր
  • Անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը՝ ղեկավար անձի տվյալները պարունակող ներդիրով)
  • Լիազորագիր, եթե դիմում է ոչ սեփականատերը
  • Վարորդի վարոդական իրավունք և անձնագիր
  • ՏՄ հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագրի) բնօրինակը կամ հաստատված կրկնօրինակը, եթե ՏՄ գտնվում է արգելանքի տակ

Ինչպես նաև.

  • ՃՏՊ-ի դեպքում՝
    • Հատուցման ստանդարտ ընթացակարգ
      • Վարորդի սթափության զննության արձանագրություն (բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերության ներկայացուցիչը ազատել է վարորդին նման քննություն անցնելու պարտականությունից)
      • Պատահարի տեղի ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ (ՃՈ եզրակացություն և/կամ քննիչի որոշում)
      • ՃՏՊ սխեմա` կազմված ՃՈ կողմից
      • Վարորդի կամ վարորդների բացատրություններ
      • Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն*
      • Հետքաբանական փորձաքննության եզրակացություն*

*Ընկերության պահանջի դեպքում

  • Հատուցման պարզեցված (արագացված) ընթացակարգ (մինչև 400 000 ՀՀ դրամ)
    • Միայն վերը նշված հիմնական փաստաթղթերը
  • Հրդեհի դեպքում՝
    • Հրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացություն
  • Առևանգման դեպքում՝
    • ՏՄ փականների բանալիների բնօրինակների ամբողջ հավաքածուն
    • Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    • Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    • Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
  • Երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում՝

    • Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    • Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    • Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
  • Տարերային աղետների դեպքում՝
    • Պատահարի փաստը հավաստող տեղեկանք` տրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ օդերևութաբանական ծառայության կամ այլ լիազոր մարմինների կողմից

Ապահովագրական հատուցման դիմումն անհրաժեշտ է ներկայացնել պատահարից հետո 30 օրվա ընթացքում, իսկ մնացած փաստաթղթերը՝ հատուցման դիմումի ներկայացվան օրվանից հետո 60 օրվա ընթացքում:

Գույքի ապահովագրություն

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է.

  • Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները` վնասները կանխելու կամ նվազեցնելու և ապահովագրված գույքը փրկելու նպատակով
  • Անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմիններին
    • Հրդեհ, պայթյուն` հրշեջ ծառայություն 1-01, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 911
    • Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ` ՀՀ ոստիկանություն 1-02
    • Տարերային աղետներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 911
    • Վնաս ջրից` համատիրություն, վթարային ծառայություն
  • Պատահարի մասին անհապաղ տեղեկացնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ՝ զանգահարելով 010 59-21-21 և հետևել մասնագետի ցուցումներին
  • Հնարավորության դեպքում նկարահանել վնասված գույքը
  • Չիրականացնել որևէ գործողություն, որը կփոփոխի վնասված գույքի պատկերը (եթե գործողությունները չեն ձեռնարկվել վնասի չափը նվազեցնելու կամ կանխելու նպատակով)
  • Եթե գույքը վնասվել է այլ անձանց մեղքով, կտրականապես զերծ մնալ որևէ պայմանավորվածություններից՝ առանց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ընկերության համաձայնության

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը.

  • Ապահովագրական հատուցման դիմում
  • Ապահովագրության պայմանագիր
  • Գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը՝ ղեկավար անձի տվյալները պարունակող ներդիրով)
  • Լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, եթե դիմում է ոչ սեփականատերը
  • Սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ

Ինչպես նաև.

  • Հրդեհի դեպքում
    • Հրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացություն
    • Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
  • Գողության, կողոպուտի, ավազակության, երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում
    • Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    • Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    • Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
    • Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
  • Տարերային աղետների դեպքում
    • Պատահարի փաստը հավաստող տեղեկանք`տրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ օդերևութաբանական ծառայության կամ այլ լիազոր մարմինների կողմից
    • Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
  • Ջրից վնասի դեպքում
    • Պատահարի փաստը հավաստող արձանագրություն`տրված համատիրության, վթարային ծառայության, այլ լիազոր մարմինների կողմից
    • Պատահարի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն
    • Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
Բժշկական ապահովագրություն

Ապահովագրության պայմանագրով նախատեսված բժշկական ծառայություններ ստանալու համար Ապահովագրված անձը կարող է դիմել.

  • Ապահովագրողի շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 59 21 21 հեռախոսահամարով
  • Ապահովագրողի հենակետային բժշկական հաստատություն՝ Վարդանանց ՆԲԿ 59 21 00(ամբուլատոր դեպքերում)
  • ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող լիցենզավորված բուժհաստատություններ (տե՛ս Համագործակցող ԲԿ-ների ցանկը)
  • Շտապ օգնության ծառայություն` 1-03 հեռախոսահամարով

Անհրաժեշտ է հայտնել.

  • Անուն ազգանուն
  • Ապահովագրական քարտի համար, որի բացակայության դեպքում՝ անձնագրի համար կամ ծննդյան ամսաթիվ
  • Պատահարի մանրամասներ

Եթե Ապահովագրված անձը դիմել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ, գործընկեր բժշկական հաստատություն (տե՛ս Համագործակցող ԲԿ-ների ցանկը) կամ այլ ծառայության մատակարարի (դեղատուն, օպտիկա և այլն), ապա Ապահովագրված անձը Պայմանագրով հատուցվող բժշկական ծառայությունների դիմաց որևէ վճարում չի կատարում. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ ապահովագրական հատուցման գումարը վճարում է անմիջապես բժշկական ծառայություն մատուցած հաստատությանը:

Այն դեպքում, երբ հաճախորդն ունի նախընտրելի բժշկական հաստատություն, որը չի հանդիսանում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի հենակետային կամ գործընկեր բուժհաստատություն, ապա Ապահովագրված անձը վճարում է կատարում ստացված բժշկական ծառայությունների համար և պայմանագրով սահմանված ժամկետում ներկայացնում նախատեսված ապահովագրական հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Առանց Ապահովագրողին տեղյակ պահելու բուժհաստատություն դիմելու դեպքում անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել Ապահովագրողին՝ զանգահարելով շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 10 59 21 21 հեռախոսահամարով: Մատուցված բժշկական ծառայությունների դիմաց վճարում է Ապահովագրված անձը, և կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Ապահովագրողին ներկայացնում ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

 Ապահովագրական հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Լրացված հայտային դիմում (Ապահովագրողի կողմից սահմանված ձևով)
  •  Բժշկական հիմնավորում
    • Ամբուլատոր բուժման դեպքում բժշկական տեղեկանք, իսկ ներհիվանդանոցային բուժման դեպքում հիվանդանոցային էպիկրիզ, որը պետք է պարունակի Ապահովագրված անձի գանգատները, կատարված հետազոտությունները, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը: Բժշկական փաստաթուղթը պետք է հաստատված լինի համապատասխան բժշկական հաստատության կնիքով: Տեղեկանքի ձևաթուղթ:
    • Ատամնաբուժական հայտերի դեպքում տեղեկանքում պարտադիր պետք է նշված լինի մատուցած ծառայության նկարագիրը (ատամի համարը, կատարված աշխատանքը, խորությունը) և յուրաքանչյուր ծառայության արժեքը: Եթե ատամնաբույժը գրանցված է որպես անհատ ձեռներեց և չունի կնիք, ապա բժշկական տեղեկանքին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև անհատ ձեռներեցի լիցենզիայի պատճենը: Ատամնաբուժական ձևաթուղթ:
  • Վճարումը հավաստող փաստաթղթեր՝ ՀԴՄ կտրոն, ԴՄ անդորրագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն
  • Հարկլինիկական հետազոտությունների պատասխանների պատճենները (անհրաժեշտության դեպքում):
  • Վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` personalcontact@ingoarmenia.am էլ. փոստի հասցեով ներկայացնելով բոլոր նշված փաստաթղթերի սկան արված տարբերակները:  Հայտի վերջնական կարգավորման և վճարման համար փաստաթղթերի բնօրինակները պարտադիր անհրաժեշտ է փոխանցել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի գրասենյակ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Ուղևորության ապահովագրություն

Արտերկրում ուղևորության ժամանակ տեղի ունեցած ապահովագրական պատահարների դեպքում անհրաժեշտ է.

  • Պատահարի մասին տեղեկացնել պատահարի վայրի համապատասխան իրավասու մարմիններին (հյուրանոցի ադմինիստրացիային, տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին, տեղական իրավապահ մարնիններին) և տեղեկացնել ապահովագրության առկայության մասին
  • Անմիջապես զանգահարել ծառայողական կենտրոն և տեղեկացնել պատահարի մասին`ապահովագրական վկայագրի առաջին էջում նշված հեռախոսահամարով (+7 495 258 85 59) կամ կապվել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ
  • Ծառայողական կենտրոնի աշխատակիցներն անմիջապես կարձագանքեն և կկազմակերպեն համապատասխան բժշկական օգնությունը
  • Պայմանագրով հատուցվող ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած բոլոր ծախսերը իրականացվում են ծառայողական (ասիստանս) կենտրոնի կողմից և հատուցվում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության կողմից

Եթե ապահովագրական պատահարից հետո ծառայողական կենտրոն զանգահարելու հնարավորություն չի եղել, ապա պատահարի մասին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է արտերկրից վերադառնալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում, որտեղ մանրամասն պետք է նշված լինեն`
    • պատահարի հանգամանքները և բնույթը
    • արտասահմանյան ուղևորության ժամկետները
    • պատահարի պատճառները
    • պատահարից անմիջապես հետո ծառայողական կենտրոն չզանգահարելու պատճառները
  • Ապահովագրական վկայագրի պատճենը (պահանջի դեպքում նաև բնօրինակը)
  • Բժշկական փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն ապահովագրված անձի դիմելու ամսաթվի և առողջական վիճակի, բժշկական օգնության, տևողության և այլնի վերաբերյալ
  • Տվյալ հիվանդության հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը, որոնք պետք է ներառեն դեղատան կնիքը և ձեռք բերված դեղամիջոցների գները
  • Բժշկի կողմից նշանակված լաբորատոր-գործիքային հետազոտությունների ցանկը, դրանց արդյունքները, յուրաքանչյուր ծառայության համար առանձին նշված գնով և ամսաթվով
  • Մատուցված ծառայությունների համար բժշկական հաստատության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի բնօրինակը, որը պետք է ներառի Ապահովագրված անձի ազգանունը, բժշկական եզրակացությունը, բուժօգնության համար դիմելու ամսաթիվը, բուժման տևողությունը, տրամադրված ծառայությունների ցանկը` դասակարգված ըստ գնի և տևողության, ծառայությունների ընդհանուր արժեքը
  • Դեղամիջոցների, բուժման և այլ ծառայությունների համար կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը
  • Ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Ապահովագրական դեպքեր առաջանալիս Ապահովագրված Անձը պարտավոր է զանգահարել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի զանգերի կենտրոն 010-59-21-21 հեռախոսահամարով և տեղեկացնել.

  • Անուն ազգանունը
  • Ապահովագրական քարտի համարը, որի բացակայության դեպքում՝ անձնագրի համարը, կամ ծննդյան ամսաթիվը
  • Պատահարի մանրամասները

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի կողմից ապահովագրական հատուցում կատարվում է`հիմք ընդունելով ԱՊԱՀՈՎԱԴՐԻ (Ապահովագրված անձի, ՇԱՀԱՌՈՒԻ) գրավոր դիմումն համապատասխան փաստաթղթերը, որոնք հավաստում են ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին:

Ապահովագրական հատուցում ստանալու համար ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Հիմնական փաստաթղթերի ցանկ՝
    • Ապահովագրական վկայագրի բնօրինակը
    • Ապահովագրական հատուցում ստանալու դիմում ապահովագրական պատահարի մանրամասն նկարագրությամբ և ապահովագրական հատուցում ստանալու հնարավոր եղանակների նշմամբ (կանխիկ կամ բանկային փոխանցումով)
    •  Պատահարի մասին ակտ, եթե ապահովագրական դեպքը տեղի է ունեցել Ապահովագրված անձի աշխատանքային պարտականություների կատարման ընթացքում
    • Ոստիկանության համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի բնօրինակը (անհրաժեշտության դեպքում)

    Ինչպես նաև՝

  • Կապված Ապահովագրված անձի մահվան հետ.
    • Ապահովագրված անձի մահը հաստատող վկայականի բնօրինակը կամ նոտարական հաստատմամբ պատճենը
    • Մահվան պատճառի մասին բժշկական եզրակացություն
    • Նոտարի կողմից տրված ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայականի պատճենը
    • Աապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
  • Կապված Ապահովագրված անձի հաշմանդամության խմբի հաստատման հետ.
    • ԲՍՓՀ տեղեկանքի բնօրինակը հաշմանդամության խմբի հաստատմամբ, մինչև 16 տարեկան Ապահովագրված անձանց համար` ծնողների, խնամակալի, հոգաբարձուի բնակության վայրից սոցիալական ապահովության տեղեկանքի բնօրինակը
    • Ապահովագրված անձի հիվանդության պատմության բնօրինակը
    • Ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
  • Կապված ապահովագրական պատահարի հետևանքով Ապահովագրված անձի մշտական, լրիվ (կամ մասնակի) գործունակության կորստի կամ ժամանակավոր անաշխատունակության, առողջության վատթարացման հետ.
    • Ապահովագրված անձի հիվանդության պատմության բնօրինակը
    • Աշխատունակության փակ թերթիկների պատճենները` հաստատված Ապահովագրված անձի կադրային բաժնի կողմից
    • Ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
Վերջին թարմացում: