Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՌԻՍԿԵՐ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ.

Շինարարությունը բավականին ռիսկային գործընթաց է, և հենց ապահովագրությունն է, որ հանդես է գալիս որպես ռիսկերի կառավարման ամենաօպտիմալ մեթոդ, քանզի այն հատուցում է անբարենպաստ իրադարձությունների հետևանքով առաջացած վնասը: Համեմատաբար փոքր ծախսերի միջոցով ապահովագրությունը փաստորեն թույլ է տալիս հատուցել հնարավոր խոշոր վնասները:

Ավելի քան 20 տարի է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ապահովագրում է ՀՀ-ում իրականացվող խոշորագույն շինարարական նախագծերը: Օտարերկյա ուղղակի ներդրում պարունակող նախագծերի զգալի մասը ապահովագրում ենք հենց Մենք:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յի փորձը ներառում է խոշորագույն ճանապարհների, կամուրջների կառուցման նախագծերը, հանքերի, գործարանների, ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի շինմոնտաժային ռիսկերի ապահովագրությունը, Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ծրարգերը, և այլն:

Միջազգային ճանաչումը և վստահությունը հնարավորություն է տալիս տրամադրել ապահովագրության լավագույն ծածկույթները:

Ի՞ՆՉԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ:

  • Անավարտ շինարարության օբյեկտներ,
  • Մոնտաժի առարկաներ,
  • Գույքը, այդ թվում` վերակառուցվող շենքերը, որոնք գտնվում են շինարարության տարածքում և որոնք պատկանում են Կատարողին, Պատվիրատուին կամ այլ փոխկապակցված անձանց,
  • Շինարարական տեխնիկա,
  • Ժամանակավոր կառույցներ և շինարարության տարածքում գտնվող այլ սարքավորումներ,
  • Նյութեր, որոնք պահպանվում են շինարարության տարածքից դուրս:

ԻՆՉ՞ԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության առանձնահատկություններից է ստանդարտ ռիսկերի հետ մեկ տեղ հատուկ տեխնիկական ռիսկերի ապահովագրությունը:

Ստանդարտ ռիսկեր. Հրդեհ, պայթյուն, կայծակի հարված, թռչող օբյեկտների վայր ընկնում, տարերային աղետներ, երրորդ անձանց հակաօրինական գործողություններ:

Տեխնիկական ռիսկեր. շինարարական և մոնտաժային սխալներ, ճարտարագիտական համակարգերի վթարներ, հողի իջեցում, կառուցվող օբյեկտների փլուզում կամ վնասում, ճարտարապետների ռիսկը:

Շինմոնտաժային աշխատանքները կարելի է ապահովագրել ինչպես վերոնշյալ ռիսկերից յուրաքանչյուրից առանձին, այնպես էլ համակարգային ձևով` «բոլոր ռիսկերց»:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է.

  • Շինարարության, անավարտ շինարարության և մոնտաժային օբյեկտների համար` օբյեկտի նախագծի արժեքի չափով:
  • Շինարարական տեխնիկայի, շինարարության տարածքում գտնվող  սարքավորումների, շինությունների և կառույցների համար` օբյեկտի իրական արժեքի չափով:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն առաջարկում է ռիսկերի ապահովագրություն շինմոնտաժային կազմակերպության գործունեության բոլոր փուլերում` սկսած շինարարության տարածք նյութերի բեռնաթափումից, մինչև հետերաշխիքային պարտավորությունների կատարման ժամկետի ավարտը:

Մեր Ընկերությունը կազմել է շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության համապարփակ կանոններ, որոնք ապահովում են հաճախորդների առավելագույն պաշտպանությունը: Կանոնները համապատասխանում են բոլոր հնարավոր միջազգային ստանդարտներին:

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԾԱԾԿՈՒՅԹ

Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության հետ մեկտեղ կարելի է ապահովագրել նաև մատակարարի քաղաքացիական պատասխանատվությունը երրորդ անձանց նկատմամբ:  Այս դեպքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն պարտավորվում է հատուցել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը:

Այսպիսով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույն ապահովագրական պաշտպանվածություն:

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ:

Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեով՝  info@ingoarmenia.am

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Շինմոնտաժային ապահովագրության կանոններ

Շինմոնտաժային ապահովագրության սակագներ

Վերջին թարմացում: