Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երաշխիքի տրամադրումը հանդիսանում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության նոր զարգացող ոլորտներից մեկը: Վերջին շրջանում այս ապահովագրության տեսակի նկատմամբ ցուցաբերված պահանջարկը խթանել է մի շարք նոր ապահովագրության ծրագրերի ստեղծմանը, որոնք մշակվել են հաշվի առնելով գործունեության տարբեր ոլորտների և բիզնեսի առանձնահատկությունները: Այս ծրագրերի շարքում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում մաքսային երաշխիքի տրամադրումը:

Ի՞ՆՉ Է ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Երաշխիքի ապահովագրությունը ֆինանսական պաշտպանություն է տրամադրում պայմանագրի մի կողմին մյուս կողմի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով կրած կորուստներից:

ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ

Որոշվում է ըստ Ապահովադրի ցանկության*։

*Միաժամանակ Ընկերության մասնագետները Ձեզ կմատուցեն օգտակար խորհրդատվություն և կօգնեն ընտրել ամենաօպտիմալ պահանջված պատասխանատվության սահմանաչափերը:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Իրավաբանական անձանց պատասխանատվության ապահովագրության համար գործում է ապահովագրավճարների որոշման դինամիկ համակարգ: Օպտիմալ ապահովագրական սակագին որոշելիս Ընկերության մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ, մասնավորապես գործունեության բնույթը և ապահովագրության ժամանակահատվածը: Ապահովագրության պայմանագիրը երկարաձգելիս «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն տրամադրում է հավելյալ զեղչեր, եթե նախորդ ապահովագրության շրջանի ընթացքում չեն գրանցվել մեծ թվով ապահովագրական պատահարներ:

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Երաշխիքի տրամադրման պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես.

  • Մոտենալ Ընկերության գրասենյակներից  մեկը
  • Զանգահարել 010 59 21 21 հեռախոսահամարով

 

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 010 59 21 21

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Երաշխիքի ապահովագրության կանոններ

Երաշխիքի տրամադրման սակագներ

Վերջին թարմացում: