Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄ
Ռաֆիկ Սուվարյան Գործադիր տնօրեն

Աշխատանքային գործունեություն

Ռաֆիկ Սուվարյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թ.-ի հունվարից ՌԴ «Տռոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում որպես գործառնական դեպարտամենտի կրտսեր մասնագետ: Շարունակելով մասնագիտական աճը տարբեր ֆինանսական կառույցներում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` FX և ՄՄ խմբի մասնագետ, վարկային մասնագետ, ռիսկերի ավագ մասնագետ, խոշոր հաճախորդների վարկային ռիսկերի բաժնի պետ, ռիսկերի վերլուծական ծառայության ղեկավար, ռիսկերի գծով տնօրեն, վարչության անդամ։

2023 թ․ նոյեմբերից գլխավորում է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը։

Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։ Հանդիսանում է «Ավելի լավ փող» և «Պատերազմ պարոն Ռիսկի հետ» գրքերի համահեղինակ։

 

Կրթություն

Ռաֆիկ Սուվարյանը 2008 թ․ ավարտել է ՌԴ Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Բանկային գործ բաժինը։ 2010 թ․ ավարտել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և Դիվանագիտության դպրոցը։ 2021 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի SAID բիզնես դպրոցը` ստանալով Բիզնեսի կառավարման Մագիստրոսի կոչում։

Անի Ամիրշադյան Զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալ

Աշխատանքային գործունեություն

Անի Ամիրշադյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թ.-ի հունվարից «Ֆինքա Հայաստան» վարկային կազմակերպությունում որպես Ներքին վերահսկողության մասնագետ:  2013 թ.-ից ի վեր զբաղեցրել է ղեկավար հաստիքներ տարբեր ֆինանսական կազմակերպություններում: 2019-2021 թթ. ղեկավարել է ՀՀ Սոցիալական Ապահովության Ծառայությունը, այնուհետև աշխատանքի է անցել ՀՀ կենտրոնական Բանկ՝ որպես Գործընթացների զարգացման և նախագծերի կառավարման վարչության պետ:

2023 թ․ դեկտեմբերից հանդիսանում է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ զարգացման գծով։

 

Կրթություն

Անի Ամիրշադյանը 2010 թ․ գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարում բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում։

Ամուսնացած է, ունի երկու աղջիկ:

Գայանե Պետրոսյան Կորպորատիվ վաճառքների և սպասարկման դեպարտամենտի ղեկավար

Աշխատանքային գործունեություն

Գայանե Պետրոսյանը 2012 թ․ սկսել է իր աշխատանքային գործունեությունը  ֆինանսաբանկային ոլորտում։ 2017 թ․ սկսած Գայանե Պետրոսյանը  աշխատում է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունում, որպես Կորպորատիվ հաճախորդների ներգրավման ավագ մասնագետ։

2023 թ․ սեպտեմբերից Գայանե Պետրոսյանը ստանձնել է Կորպորատիվ վաճառքների և սպասարկման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

 

Կրթություն

Գայանե Պետրոսյանը 2003 թ․ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժինը ստանալով բակալավրի աստիճան։ 2005 թ․ ավարտել է համանուն բաժնի մագիստրատուրան ստանալով մագիստրոսի աստիճան։

Ժասմեն Մինասյան Գլխավոր հաշվապահ

Աշխատանքային գործունեություն

Ժասմեն Մինասյանը 2009 թ-ին աշխատել է որպես գլխավոր հաշվապահ ԱԼՖԱ Ինշուրանս ապահովագրական ընկերությունում, այնուհետև 2010-2013 թթ-ին գլխավոր հաշվապահի պաշտոն է զբաղեցրել Արմենիա ինշուրանսում, նույն ընկերությունում 2013-2014 թթ-ին աշխատել է որպես ներքին աուդիտի ղեկավար և 2014-2023 թթ-ին վերանշանակվել նորից գլխավոր հաշվապահի պաշտոնում։

2023-2024 թթ-ին աշխատել է որպես գլխավոր հաշվապահ հանրապետության ամենախոշորագույն լիզինգային՝ ԱԿԲԱ լիզինգ ընկերությունում։

2024 թ-ից Ժասմեն Մինասյանը վերադարձել է ապահովագրական շուկա, զբաղեցնելով  շուկայի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի՝ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնը։

 

Կրթություն

Ժասմեն Մինասյանը նախնական կրթությունը ստացել է հանրապետության ուժեղագույն մաթեմատիկական թեքումով դպրոցներից մեկում՝ ավարտելով այն գերազանցությամբ։

1987 թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողտնտեսության համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկա ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-ինժեներ մասնագիտությունը։

2021 թ-ից հանդիսանում է Փորձագետ հաշվապահների և աուդիտորների պալատի անդամ։

2022 թ-ից ստացել է Փորձագետ հաշվապահի որակավորում։

Գարիկ Հովհաննիսյան Ֆինանսատնտեսական դեպարտամենտի տնօրեն

Աշխատանքային գործունեություն

Գարիկ Հովհաննիսյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թ.-ի դեկտեմբերից «Ֆինքա» վարկային կազմակերպությունում որպես ֆինանսական հաշվետվությունների մասնագետ, այնուհետև՝ ղեկավարել հաշվետվությունների ստորաբաժանումը: 2017–2020 թթ․ տեղափոխվել է «Ֆինքա» ընկերության գլխամասային գրասենյակին կից ստորաբաժանում, որպես հաշվետվությունների և կոնսոլիդացիայի գծով վերլուծաբան: 2020-2024 թթ. աշխատել է «Մարդը Կարիքի Մեջ» հասարակական կազմակերպությունում՝ որպես հայաստանյան ներկայացուցչության գործառնական ղեկավար:

2024 թ․ մարտից հանդիսանում է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության ֆինանսատնտեսական դեպարտամենտի տնօրեն։

 

Կրթություն

Գարիկ Հովհաննիսյանը 2012 թ․ ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ֆինանսներ բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում։

Վերջին թարմացում: