Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ինգո Արմենիան Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է: Մենք առաջարկում ենք մեքենայի, առողջության, գույքի, վնասվածքների ապահովագրության լուծումների լայն տեսականի մեր հաճախորդներին:

Ընդունելով «անորոշությունը» որպես հնարավորություն՝ մենք շարունակաբար վիճարկում ենք ստատուս քվոն: «Ինգո Արմենիա»-ն որդեգրել է թվայնացման նոր ռազմավարություն, որի շրջանակներում առաջարկում է ժամանակակից ՏՏ գործիքներ:

Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պատասխանատու գործելաոճը և զարգացման ձգտումը՝ մեր հաճախորդների և գործընկերների հետ ավելի ամուր հարաբերությունների հիմքն են:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1997
Հիմնադրում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն  հիմնադրվել է 1997 թվականին։
2004
Ընդգրկում “ԻՆԳՈ” խմբի մեջ
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն դարձել է միջազգային խոշորագույն “INGO” խմբի (Երաշխիքների և պարտավորությունների միջազգային ցանց) լիարժեք անդամ։
2007
Ոչ կյանքի ապահովագրության լիցենզիաի ստացում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ընդառաջ գնալով օրենսդրական փոփոխություններին, վերալիցենզավորվել է և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա ԱՊՈ 0005 (0014):
2009
Ընդգրկում 400 խոշոր հարկատուների ցուցակ
  • Սույն տարվա Ֆինանսական տարվա արդյունքներով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն եղել է միակ ապահովագրական ընկերությունը, որն ընդգրկվել է 400 խոշոր հարկատուների ցուցակում, ինչը ևս մեկ անգամ վկայում է ոլորտի առաջատարը լինելու և թափանցիկ ու օրինական աշխատելաոճի մասին:
2010
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի հիմնադրում
  • Սույն տարվա օգոստոսի 13-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն դարձել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ հիմնադիր անդամ` իրավունք ստանալով զբաղվել նաև «Ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության Պարտադիր Ապահովագրությամբ» (ԱՊՊԱ):
2011
Մարզերում մասնաճուղերի բացում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ՀՀ բոլոր մարզերում բացեց ապահովագրական հայտերի կարգավորման և հաճախորդների սպասարկման գծով մասնագիտացված 12 նոր ներկայացուցչություններ։
  • 2 մասնագիտացված մասանաճյուղերի, ավելի քան 400 սպասարկման կետերի և ամենախոշոր գործակալական ցանցի հետ միասին ընկերությունը ապահովում է ամենալայն սպասարկման ցանցը ՀՀ տարածքում:
2012
Տարվա Լավագույն Ապահովագրող
  • Հաճախորդների վստահության և բարձր գնահատականի շնորհիվ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն Տարվա լավագույն ապրանքանիշ ազգային մրցանակաբաշխության կողմից կատարված հետազոտության արդյունքներով ճանաչվել է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ»:
  • Ֆինանսական կայունության և վճարունակության բարձր մակարդակի ապահովման նպատակով Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվել է 701,247,000 ՀՀ դրամով` հասցնելով այն 1,650,652,000 ՀՀ դրամի: Նույն թվականին Ընկերությունը ձեռք բերեց ՀՀ առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի՝ ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի պորտֆելը՝ էլ ավելի խոշորացնելով ակտիվները։
  • Արդյունքում ընկերությունը վերակազմավորեց իր գործարար գործելաոճը՝ ընդունելով Եվրոպական արժեքներ և ուղղվածություն։
2013
Կապիտալի Համալրում և Որակի կառավարման սերտիֆիկատի ստանձնում
  • Ֆինանսական կայունության և վճարաունակության բարձր մակարդակի ապահովման նպատակով Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվել է 885,640,000 ՀՀ դրամով` հասցնելով այն 2,536,260,000 ՀՀ դրամի:
  • Նույն ժամանակահատվածում «Բյուրո Վերիտաս» ընկերության կողմից անցկացված աուդիտի եզրակացությամբ՝ Ընկերության գործընթացները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ին շնորհվեց որակի կառավարման ISO 9001:2008 սերտիֆիկատ:
2015
Մերկուրի մրցանակի ստացում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն արժանացել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակին «Համաչափ և կայուն զարգացող ընկերություն» անվանակարգում:
  • Շարունակելով իր ակտիվ գործունեությունը կրթական ոլորտում` Ընկերությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ապահովագրական գործ» մասնագիտության ուսանողների համար պարբերաբար անց է կացնում վարպետության դասընթացներ:
2016
Տարվա Լավագույն Դուստր Ընկերություն
  • Երկրորդ անգամ անընդմեջ Ընկերությունը ճանաչվել է Ֆինանսական համակարգի հետ համագործակցող լավագույն ապահովագրական ընկերություն, ինչը վկայում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հաճախորդամետ գործելաոճի մասին:
  • Դեկտեմբեր ամսին Մոսկվայում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ին շնորհվել է «Տարվա լավագույն դուստր ընկերություն» տիտղոս՝ ԻՆԳՈ խմբի ընկերությունների ցանկում:
2017
Ընկերության 20-ամյակը
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկվեց Տարեկան հաշվետվության գիրք` բացառիկ դարձնելով շարունակական ձեռքբերումների կարևորությունը։
  • Ընկերության կարևոր ձեռքբերումներից էր թվայնացման ռազմավարությունը, որն արտահայտված էր մի շարք ուղղություններով՝ փաստաթղթաշրջանառության թվայնացում, պատահարների հեռավար կառավարում և այլն։
  • 2017 թվականի մյուս կարևոր ձեռքբերումն էր օնլայն ռազմավարության մեկնարկը«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ առաջինը Հայաստանում իրականացրեց ԱՊՊԱ պայմանագրերի առցանց վաճառք
2017-19
Նոր պրոդուկտների ներդնում
  • Ընկերությունը ներդրեց մի շարք նոր պրոդուկտներ՝ անհատական վաճառքների զարգացման նպատակով։
  • Մասնավորապես, ներդրվեց Ingocare Առողջության ապահովագրության բացառիկ ապահովագրության պրոդուկտը, որն իր տեսակով առաջինն էր ՀՀ ապահովագրական շուկայում։
  • Ներդրվեց նաև Բնակարանների և առանձնատների ապահովագրության պրոդուկտը, ԿԱՍԿՈ Էքսքլյուզիվ և ԿԱՍԿՈ Կարկուտ պրոդուկտները։
  • Ընկերությունը շարունակում է իրականացնել հաճախորդների պահանջմունքների բացահայտում, և նոր պրոդուկտների մշակում՝ ըստ բացահայտված պահանջմունքների։
2020
Ժամանակակից Կայքի Ստեղծում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն, լինելով առաջատար թվային ապահովագրական ընկերություններից մեկը, ևս մեկ քայլ արեց դեպի նորագույն տեխնոլոգիաների աշխարհ` գործարկելով նոր և ժամանակակից կայքը` www.ingoarmenia.am:
  • Նոր կայքի միջոցով հաճախորդներին հնարավորություն է տրվում լինել տեղկացված Ընկերության գործունեության, առաջարկների և գործող պրոդուկտների նորությունների մասին։
  • ԱՌՑԱՆՑ հարթակի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ինքնուրույն հաշվարկել և կնքել ԱՊՊԱ և ճանապարհորդության ապահովոգրությունների պայմանագրեր, ստուգել մի շարք ապահովագրության պրոդուկտների հայտի կարգավիճակը, կատարել առցանց վճարումներ և ստուգել գործող պայմանագրերի ժամկետները և վավերականությունը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն չի սահմանափակվում ապահովագրական ծառայությունների մատուցմամբ և իր ուրույն դերն է տեսնում հասարակության զարգացման մեջ` լինելով նրա ակտիվ անդամը և կազմակերպելով Հայաստանի կրթական եւ տնտեսական առաջընթացին նպաստող զանազան միջոցառումներ:


Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Վերջին թարմացում: