Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ընկերությունը, հանդիսանալով ՀՀ ապահովագրական դաշտի համակարգային օղակներից մեկը, գիտակցում է իր կորպորատիվ պատասխանատվությունը՝ ոչ միայն ապահովագրության ոլորտի կայացման գործում, այլև մեր երկրի և հասարակության զարգացման ընդհանուր համատեքստում:

Ընկերությունն իր գործունեության ողջ ընթացքում ակտիվ մասնակցություն է դրսևորում կրթական, մշակութային և սոցիալական նշանակության մի շարք ծրագրերում:

Մեր գլխավոր նպատակներից է խթանել Հայաստանում ապահովագրությունը և աջակցել մշակույթի զարգացմանը՝ երաշխավորելով ապագայի նկատմամբ վստահությունը։

📚
Կրթական ծրագրեր.
  • Ընկերությունը 2008թ. լիովին վերանորոգել, կահավորել և համակարգչային տեխնիկայով ապահովել է Հայաստանի պետական տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետի լսարաններից մեկը: Ներկայումս լսարանը հանդիսանում է ՀՊՏՀ-ի ապահովագրության ամբիոնի բազային լսարանը:
  • Ընկերությունը ակտիվ համագործակցում է ՀՀ-ում գործող մի շարք պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի (ՀՊՏՀ,ԵՊՀ, ՌՀՀ, ՀՊԱՀ, Ֆրանսիական համալսարանը Հայաստանում և այլն) հետ՝ ուսանողների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում: Ընկերությունում ցանկացած պահի վերապատրաստում են անցնում մեկ տասնյակից ավելի 2-4-րդ կուրսի ուսանողներ, որոնց հետագայում հնարավորություն է տրվում համալրել Ընկերության երիտասարդ մասնագետների շարքը:
  • Ընկերությունը պարբերաբար սահմանում է ՀՀ գործող ԲՈՒՀ-երի տնտեսագիտական մասնագիտացում ունեցող լավագույն ուսանողների համար անվանական կրթաթոշակներ, ֆինանսավորում է ուսուցման ծախսերի մի մասը, հայտարարում է լավագույն աշխատության մրցույթներ, որոնց հաղթողները ստանում են դրամական մրցանակներ և ընկերությունում աշխատելու առաջարկ:
  • Ընկերությունը վերջին տարիներին ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների ամիս» ծրագրին, որի շրջանակներում ավելի քան 150 դպրոցականներ մասնակցում են Ընկերության տարբեր ուսումնական միջոցառումներին: Լավագույնները հնարավորություն են ստանում տարբեր բաժիններում անցնելու գործնական ուսուցման ծրագիր:
  • 2014թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի ընկերությունը կազմակերպում է մեկամսյա Վարպետաց դասեր ՀՀ առաջատար համալսարանների 25 լավագույն ուսանողների համար, ովքեր դասընթացից հետո հնարավորություն են ունենում համալրելու ընկերության աշխատակիցների շարքերը:
  • 2016թ․ “Smarter Armenia” Hackathon –ի շրջանակներում առաջին անգամ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն աջակցեց ՏՏ հեքեթոնին՝ հովանավորելով մրցույթի առողջապահական ուղղությունը։ Երիտասարդ հայ կանանց հաղթող թիմը աուտիզմով երեխաների համար նախատեսված նորարարական լուծման համար ստացավ հովանավորչական փաթեթ՝ իրենց հավելվածը մշակելու նպատակով:
  • 2017թ․ Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվեց վարպետաց դաս «Արվեստի ապահովագրություն» թեմայով: Միջոցառումը նախատեսված էր թանգարանային ցուցադրությունների կազմակերպման և արվեստի ոլորտում ընդգրկված մասնագետների համար:
    Դասընթացը իրականացվեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հմուտ մասնագետների կողմից:
  • 2017թ․ Միկրոէլեկտրոնիկայի 12-րդ միջազգային օլիմպիադայի շրջանակներում, որն իրականացվում է «Սինոփսիս» ընկերության հետ համատեղ, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հերթական անգամ աջակցեց ուսանողների ուղևորության կազմակերպմանը: Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան համախմբում է աշխարհի ամենափայլուն և միկրոէլեկտրոնային բնագավառում ակտիվ մինչև 30 տարեկան ուսանողներին։
  • 2019թ-ին, Ընկերությունը կարևորելով սկսնակ տաղանդների հայտնաբերման գործընթացը, կազմակերպեց Դրամաշնորհային ծրագիր, որին մասնակցեցին ՀՀ առաջատար համալսարանների ուսանողները ներկայացնելով հետազոտական աշխատանքներ և վերլուծություններ՝ Ընկերության կողմից հայտարարված թեմաների վերաբերյալ: Հաղթողները արժանացան դրամական պարգևի և ընկերությունում իրենց մշակած ծրագրի ներդմանը մասնակցելու հնարավորության:
  • 2019թ-ին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ապահովագրական գործ մասնագիտության կրթական ծրագիրը թարմացնելու նպատակով կնքեցին Համագործակցության պայմանագիր, որի արդյունքում ընկերության աշխատակիցները ներգրավելու են ուսումնական գործընթացներում, իսկ ուսանողները հնարավորություն են ունենալու ընկերությունում անցնել պլանային և ոչ պլանային փորձառություններ:
  • Ընկերությունը բազմիցս մասնակցել է «Օրրան»-ի ամենամյա բարեգործական ընթրիքներին, 2019 թվականի դրամահավաքի նպատակն էր խոցելի երեխաներին փողոցներից դուրս բերելը և Հայաստանի անչափահասների և տարեցների շրջանում աղքատության կամ մուրացկանության տարածման կանխումը:
  • 6 տարի շարունակ Ընկերությունը հովանավորել է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Camp TUMO նախագիծը, որի հիմնական նպատակը տեխնոլոգիապես գրագետ երիտասարդ մասնագետների ձևավորումն է: Ինգո Արմենիան ծածկել է սահմանամերձ գյուղերի մասնակիցների ֆինանսական բեռը, 2020 թվականին, համաճարակային պայմաններից ելնելով` գումարը ներառել է անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի արժեքը դասընթացների համար:
  • 2021թ. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն մասնակցեց ԿԲ-ի «Ֆինշաբթի» ծրագրին ներկայացնելով՝ «Ապահովագրությունը որպես ֆինանսների կառավարման ուղղություն» թեման, իսկ ամենաակտիվ մասնակիցները ստացան հնարավորություն՝ այցելելու գլխամասային գրասենյակ:
  • 2021թ. Ընկերությունը տրամադրել է հովանավորչական փաթեթե «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված՝ «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» խորագրով բարեգործական համերգի համար:
  • 2022 թ. Ընկերությունը տրամադրել է Վնասվածքներից ապահովագրություն 14-18 տարեկան ավելի քան 300 երեխաներին, ովքեր հանդիսանում են «Զարկ» ռազմավարական ծրագրի սան:
  • 2022 թ. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հովանավորել է ՍՕՍ մանկական գյուղերի սաների մեկամսյա ամառային հանգիստը Տավուշի մարզի գեղատեսիլ բնության գրկում:
    Երեխաներն այցելեցին Սևանա լիճ, Հայրիվանք և Սևանավանք, Իջևանի դենդրոպարկ և քանդակների այգի, Հաղարծին, ինչպես նաև քայլարշավ կատարեցին դեպի Լաստիվեր:
Մշակութային ծրագրեր.
  • Ընկերությունը, 2009 թվականին հատկացնելով 3.600.000 դրամ, վերականգնեց 1614թ. կառուցված Տաթևի վանքի դուռը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքներից մեկը:
  • 2010 թվականին ընկերությունը հովանավորության սկզբունքով ապահովագրել է իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի կտավների տեղափոխումը և ցուցադրումը Հայաստանում: Ցուցահանդեսը, որը անցկացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում նվիրված է հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 95-րդ տարելիցին:
  • ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի կարևորագույն նախաձեռնություններից էր Հայոց բանակին աջակցությունը։ 2016թ. «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը համահունչ՝  Ընկերությունը կատարեց նվիրատվություն հայ զինվորների ընտանիքների աջակցության հիմնադրամին:
  • 2020 թվականին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ընկերության տոնածառի համար ամանորյա բոլոր խաղալիքները ձեռք բերեց Արցախի ընտանիքներին աջակցելու նպատակով «ՍՕՍ մանկական գյուղեր Հայաստանի»-ի կողմից կազմակերպված տոնավաճառի ընթացքում:
  • 2020 թվականին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յի անձնակազմը սիրով սիրով միացել է «IDeA Foundation»-ի Christmas Miracle for Artsakh նախաձեռնությանը՝ դառնալով արցախցի 45 երեխաների գաղտնի Ձմեռ Պապը և իրականացնելով նրանց երազանքները:
  • 2021 թվականին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն ծածկույթ է տրամադրել Ալեքսանդր Սպենդիարյանի ժառանգությունը հանդիսացող «Սպենդիարոֆոնի» ապահովագրության համար։
  • 2021 թվականին Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Ընկերությունը ապահովագրական ծածկույթ է տրամադրել աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը հանդիսացող «դիրիժորական փայտիկի» ապահովագրության համար։
Վերջին թարմացում: