Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ֆինանսական ռիսկեր

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (BBB)

2006 թ. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն սկսեց իրականացնել հայկական ապահովագրական շուկայի համար համեմատաբար նոր ծրագիր` ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն Bankers Blanket Bond – (BBB).

Նոր ծրագրի ներդրման ժամանակ Ընկերության մասնագետները արել են ամեն ինչ, որպեսզի այն համապատասխանի գործող օրենսդրությանը և հնարավորինս հարմարեցված լինի Հայաստանյան շուկային:

«ВВВ» ծրագիրը նախատեսված է հետևյալ ֆինանսական հաստատությունների համար:

  • Բանկեր
  • ոչ բանկային վարկային կազմակերպություններ
  • արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ:

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ:

Ապահովադրի գույքային շահերը՝ կապված ապահովագրության պայմանագրում նշված գույքի օգտագործման, տնօրինման, շահագործման հետ, ինչպես նաև անկանխատեսելի վնասները (ծախսերը), որոնք առաջացել են Ապահովադրի բանկային կամ այլ ֆինանսական գործունեության ընթացքում, որոնք նշված են ապահովագրության պայմանագրում:

ԻՆՉԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ:

Ապահովագրության ծածկույթը ներառում է հետևյալ ռիսկերը.

  • Տարածքների վնասում և/կամ այդ տարածքներում գտնվող Ապահովադրին պատկանող գույքի վնաս կամ կորուստ,
  • Կեղծ փաստաթղթերի հետ կապված ռիսկեր,
  • Գործառույթներ կեղծ, կորած կամ գողացված արժեթղթերով,
  • Գործառույթներ կեղծ թղթադրամներով,
  • Աշխատակազմի անազնվության ռիսկ,
  • Ապահովադրի արժեքավոր գույքի վնասում կամ կորուստ տեղափոխման ընթացքում:
  • Ֆինանսական փաստաթղթերի վնասում կամ կորուստ առաքող կամ ինկասացիոն ընկերության կողմից իրականացվող փոխադրման ընթացքում,
  • Ապահովադրին պատկանող արժեքավոր գույքի վնասում, կորուստ կամ գողություն (կողոպուտ, առևանգում), որը գտնվում է դրա համար հատուկ նախատեսված Ապահովադրի տարածքում,
  • Ապահովադրի հատուկ նախատեսված տարածքում տեղակայված իր հաճախորդներին պատկանող արժեքավոր գույքի գողություն (կողոպուտ, առևանգում):

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ:

Եթե Դուք ցանկանում եք ուղղել հարց կամ ստանալ հավելյալ տեղեկատվություն՝ խնդրում ենք դիմել մեզ +374 (10) 59 21 21 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ հասցեով՝ info@ingoarmenia.am

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրության կանոններ

ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրության սակագներ

Վերջին թարմացում: