Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի աշնանը: Այն Հայաստանում առաջին անգամ գյուղացիներին հնարավորություն է տալիս ապահովագրել իրենց այգիները և հողատարածքները անցանկալի բնական երևույթներից:

Գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտը նախատեսված է գործունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, ովքեր տիրապետում, վարձակալում և/կամ շահագործում են պտղատու այգի, դաշտ, հողատարածք։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Կարող են ապահովագրվել հետևյալ մշակաբույսերը.

  • Ծիրան,
  • Խաղող,
  • Բալ,
  • Կեռաս,
  • Խնձոր,
  • Դեղձ,
  • Սալոր,
  • Սեխ,
  • Ձմերուկ,
  • Հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան) պտղատու այգիներ:

Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ

  • «Կարկուտ» – վերաբերում է․
    • ծառերի հատվածների հյուսվածքներին (բողբոջներ, տերևներ, ծաղիկներ, մրգեր, հատիկներ, ցողուններ, ճյուղեր) հասցված ֆիզիկական վնասմանը
  • «Հրդեհ» ներառում է․
    • հրդեհի հետևանքով (ծուխ, մուր) բողբոջներին, ծաղիկներին, պտուղներին հասցված վնասը
    • հրդեհը մարելու միջոցառումների իրականացման ժամանակ ապահովագրված բերքին հասցված վնասը։*

* չի վերաբերում որթատունկի և ծառերի վնասմանը։

  • «Գարնանային ցրտահարություն»** ներառում է․
    • սառեցման կետից ցածր ջերմաստիճանի պատճառով ծառերի հատվածների հյուսվածքների՝ բողբոջների, ծաղիկների, փոքր պտուղների սառեցման վնասները

** վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ բույսերը ձմեռային հանգստից հետո վերականգնում են իրենց վեգետացիան։

ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ

  • Ձմեռային ցրտահարումներ,
  • Վնասատուներ, հիվանդություններ,
  • Վայրի կենդանիներ,
  • Արտադրական խափանումներ,
  • Զանգվածային անկարգություններ,
  • Հրդեհ (arson),
  • Այգիներ, որոնք անընդհատ վնասվում են կամ բերք չեն տվել վերջին 2 տարիների ընթացքում,
  • Այլ հստակ չապահովագրվող ռիսկեր:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ

  • ծառերի, դրանց մասերի հանկարծակի կոտրվածքներ կամ վնասում, եթե այն ապահովագրական պատահարի հետևանքով չէ, ներառյալ դրանց փտումը, ծառերի և դրանց մասերի վրա խոնավության, բորբոսի ի հայտ գալը,
  • ապահովագրված բերքի շուկայական արժեքի տատանման, ֆինանսական ցանկացած կորստի և կամ վնասի հետևանքով՝ եկամտի կորուստ, հարկեր, տուրքեր, տուգանքներ, վարկային պարտավորություններ,
  • հալոցքի կամ հորդառատ անձրևների արդյունքում ստորգետնյա ջրերի հետևանքով ծառերի վնասումը,
  • ցանկացած տեսակի աղտոտման, քիմիական կամ այլ կենսաբանական նյութերի հետևանքով առաջացած վնասը,
  • ծառերի հիվանդությունների, միջատների հետևանքով առաջացած վնասը,
  • hրդեհի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել Ապահովադրի կամ այլ անձի կողմից կրակ վառելը, ներառյալ բերքը ցրտահարությունից փրկելու նպատակով:

ՈՐՏԵ՞Ղ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովագրված այգիները, դաշտերը, հողատարածքները պետք է գտնվեն ՀՀ–ի հետևյալ մարզերում՝

  • կարկտահարության և հրդեհի ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ դեղձի, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
  • կարկտահարության ռիսկից բալի, կեռասի, խնձորի, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկի, սալորի, կարտոֆիլի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ ձմերուկի և սեխի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
  • գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի, խաղողի և դեղձի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ սալորի, կարտոֆիլի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՎ Է ԿՆՔՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • Պայմանագիրը կնքվում է ֆիքսված ժամկետով.
Մշակաբույս Ռիսկ Վաճառքի վերջնաժամկետ Ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետ
Ծիրան Կարկուտ և հրդեհ Մարտի 25 Ապրիլի 1–ից մինչև Օգոստոսի 25–ը։
Գարնանային ցրտահարում Փետրվար 27 Մարտի 1–ից մինչև Օգոստոսի 25–ը ( Գեղարքունիքի մարզի համար սահմանվում է սեպտեմբերի 30-ը:)
Խաղող Կարկուտ և հրդեհ Մարտի 25 Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 30–ը։
Գարնանային ցրտահարում Փետրվար 27 Մարտի 1–ից մինչև Հոկտեմբերի 30–ը։
Խնձոր Կարկուտ Ապրիլ 20 Մայիսի 1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը (կամ պտղիկի ձևավորման և/կամ ձևավորման փուլից ոչ շուտ:)
Դեղձ Կարկուտ և հրդեհ Մարտ 20 Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը։
Գարնանային ցրտահարում Փետրվար 20 Մարտի  1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը։
Աշնանացան ցորեն/գարի/
վարսակ
**
Կարկուտ և հրդեհ Մայիս 20 Ապրիլի 1–ից մինչև Սեպտեմբերի 1–ը։
Գարնանացան ցորեն/գարի** Կարկուտ և հրդեհ Մայիս 20 Մայիսի 1–ից մինչև Հոկտեմբերի 1–ը (կամ ոչ շուտ քան գարնանացան հացահատիկի թփակալման ժամանակաշրջանից:)
Սալոր Կարկուտ Մարտ 25 Ապրիլի 1–ից մինչև Սեպտեմբերի 1–ը։
Գարնանային ցրտահարում Մարտ 20 Ապրիլի 1–ից մինչև Սեպտեմբերի 1–ը։
Ձմերուկ և սեխ Կարկուտ Մայիսի 20 Մայիսի 1–ից մինչև Հոկտեմբերի 1–ը։(Բայց ոչ ավելի վաղ, քան սածիլների առաջացման փուլը:)
Կարտոֆիլ 
 
Կարկուտ Վաղահաս՝ Մարտ 10

Միջին, Ուշահաս՝ Մայիսի 31

Մարտի 20–ից մինչև Օգոստոսի 1–ը։ (Բայց ոչ ավելի վաղ, քան սածիլների առաջացման փուլը:)
Գարնանային ցրտահարում Վաղահաս՝ Մարտ 10

Միջին, Ուշահաս՝ Մայիսի 15

Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 1–ը։ (Բայց ոչ ավելի վաղ, քան սածիլների առաջացման փուլը:)
Բալ և կեռաս Կարկուտ  Ապրիլ 25 Մայիս 1–ից մինչև Հուլիս 1–ը(վաղահաս և միջահաս գոտիների համար)/
Սեպտեմբերի 1–ը՝ ուշահաս գոտիների համար։ (Բայց ոչ շուտ քան բալի պտղի
սկզբնավորման և (կամ) ձևավորման փուլը։)

Ի՞ՆՉ ԳՈՒՄԱՐՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մանրամասն ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ

ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Մանրամասն սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ապահովագրավճարը կախված է.

  • Համայնքից,
  • Մշակաբույսից,
  • Ապահովագրվող ռիսկից,
  • Այգու տարածքից:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

  • Ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում հեռախոսի, էլեկտրոնային փոստի միջոցով (Պայմանագրում նշված կոնտակտային տվյալներով) տեղեկացնել Ապահովագրողին: Հրդեհի դեպքում անհապաղ դիմել Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը:
  • Վնասված բերքը մինչև վնասի գնահատումը պահել ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վիճակում, եթե վնասի նվազեցման որևէ միջոցառում անհրաժեշտ չէ:
  • Բերքի մասնակի վնասված լինելու դեպքում բերքահավաքի ժամանակահատվածի սկզբում, ոչ ուշ, քան բերքահավաքից 15 օր առաջ տեղեկացնել Ապահովագրողին, որպեսզի վերջինս բերքի ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն ունենա:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից։
«Կարկուտ» և «Հրդեհ» ռիսկերից ծիրանի և խաղողի հողատարածքների ապահովագրավճարի սուբսիդիան 50% է, իսկ «Կարկուտ և Հրդեհ» համակցված ռիսկից հացահատիկների և «Գարնանային ցրտահարություն» ռիսկից ծիրանի, դեղձի, սալորի խաղողի հողատարածքների ապահովագրավճարի սուբսիդիան 60% է:

ՈՐՔԱ՞Ն Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

  • Յուրաքանչյուր այգու ապահովագրության ապահովագրական գումարի 15%

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ,
  • հողամասի սեփականության վկայականը /վարձակալության պայմանագիրը/
  • այլ իրավական փաստաթղթեր
  • էլ. հասցե

Պրոդուկտի նկարագիր

Գյուղատնտեսության ապահովագրության կանոններ

Գյուղատնտեսության ապահովագրության հարցաթերթիկ

Հայցային դիմում

Սակագների ամփոփագիր

Ապահովագրական գումարներ

Ի՞նչ անել բողոքի դեպքում

Վերջին թարմացում: