Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Նկարագրություն

Առողջության ապահովագրությունը ընկերության աշխատակիցների մոտիվացիայի, արդյունավետության բարձրացման լավագույն մեթոդներից է: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս զերծ մնալ կարևոր աշխատակիցների հիվանդանալու և աշխատանքից բացակայելու ռիսկից:

Հիվանդությունների և կոտրվածքների առաջացումը անկանխատեսելի է և կարող է վրա հասնել ցանկացած պահի՝ անկախ ժամանակից, տարիքից և բազմաթիվ այլ հանգամանքներից։

Առողջության ապահովագրությունը`

  • Ձևավորում է բժշկական ծախսերը ապահովող կայուն և թափանցիկ ֆոնդ,
  • Տնտեսում է բժշկական ծախսերի կառավարման հետ կապված ռեսուրսները:
  • Ապահովում է աշխատողների սոցիալական կարիքների բավարարումը,
  • Նպաստում է աշխատանքի արդյունավետության և աշխատողների շահագրգռվածության բարձրացմանը,

Ի՞նչ խնդիրներ կլուծի Առողջության ապահովագրությունը։

  • Որակյալ բժշկական օգնություն ստանալու վստահության բացակայության խնդիրը՝ հատկապես հրատապ դեպքերում,
  • Անհրաժեշտ ծառայությունների որակի և ծավալի կառավարման անհնարինության խնդիրը,
  • Բժշկական ծառայությունների սրընթաց գնաճի խնդիրը, որը ոչ մի կերպ չի համապատասխանում եկամուտների աճին,
  • Անձի վաղվա օրվա նկատմամբ անհանգստությունները՝ ապահովելով առավելագույն վստահություն և հնարավորություն պահպանելու սեփական անկախությունն ու կյանքի որակը։

Ինչու՞ ես պետք է ապահովագրվեմ հենց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ում

  • Ընկերությունն առաջատարն է ՀՀ կամավոր բժշկական ապահովագրության ոլորտում։
  • Տալիս է հնարավորություն ընտրելու կամավոր բժշկական ապահովագրության մանրամասն մշակված մի շարք ծրագրեր` հաճախորդի ցանկություններին ու բժշկական ծառայությունների տարածաշրջանային շուկայի առանձնահատկություններին համապատասխան:
  • Ունի հավատարմագրված գործընկեր կլինիկաների և բժիշկ-խորհրդատուների զարգացած ցանց (տե՛ս Համագործակցող ԲԿ-ների ցանկը):
  • Սերտ համագործակցություն «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հետ:
  • Ապահովում է ծառայությունների մատուցման և հատուցումների իրականացման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն քանակ, և այս ամենն առանց կազմակերպչական ուշացումների:

Վերոնշյալ պայմաններին և առաջարկներին համաձայելու դեպքում կարող եք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ին վստահել Ձեր ամենաթանկ «գույքը»՝ առողջությունը։

Բժշկի եզրակացության ձև

Հատուցման դիմումի ձև

 

Պայմանագրի Կնքումը

Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիր կնքելու համար

Ապահովագրության պայմանագիր կնքելու համար ընդհամենն անհրաժեշտ է լրացնել բժշկական ապահովագրության դիմում-հարցաթերթիկ, կցել ապահովագրվողի անձնագրի պատճենին և ուղարկել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» էլեկտրոնային հասցեին՝ info@ingoarmenia.am:

Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար

Առողջության ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար անհրաժեշտ է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ներկայացնել նախկին ապահովագրության վկայագիրը և ապահովագրվողի անձնագրի պատճեն: Նախորդ դիմում-հարցաթերթիկում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում անհրաժեշտ է ընկերությանը տեղեկացնել դրա մասին:

Բժշկական ապահովագրության կանոններ

Բժշկական ապահովագրության սակագներ

Բժշկական ապահովագրության դիմումի ձև

Բժշկական ապահովագրության հատուցման դիմումի ձև

Գործընկեր բուժ. հաստատություններ

Վերջին թարմացում: