Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԳՈՐԾԱԿԱԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

«Գործակալն Ընկերության դեմքն է» – ահա այս սկզբունքով է առաջնորդվում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական Ընկերությունը ապահովագրական գործակալների հետ ամենօրյա աշխատանքների ժամանակ:

Գործակալը բաձրակարգ որակավորում ունեցող անձ է, որն ինքնուրույն է կառավարում իր գործունեությունը, ունի ազատ աշխատանքային գրաֆիկ և հնարավուրություն ստանալու բարձր վարձատրություն:

Գործակալն իր գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ գործառույթները`

Ապահովագրական խորհրդատվություն
– Առօրյա գործունեության ընթացքում գործակալն իրականացնում է բացատրական և խորհրդատվական աշխատանքներ` պոտենցիալ հաճախորդներին ներկայացնելով ապահովագրության առավելությունները, հատուցման դեպքերը և այլ պայմաններ: Օգնում է մարդկանց և կազմակերպություններին ընտրել իրենց պահանջմունքներին առավել համապատասխան ապահովագրական ծածկույթ:

Ապահովագրական պայմանագրերի կնքում – Գործակալը հանդես է գալիս ընկերության անունից և նրա հիմնական գործառույթը ապահովագրական պայմանագրերի կնքմանն ուղղված միջնորդության իրականացումն է: Գործակալը ոչ միայն իրականացնում է պայմանագրերի վաճառք, այլ նաև պայամանգրի գործողության ողջ ժամանակահատվածում սպասարկում է դրանք:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական Ընկերության հետ գործակալության պայմանագիր կնքած անձինք հնարավորություն ունեն մասնակցելու ընկերության կողմից կազմակերպված անվճար դասընթացներին, որի արդյունքում Գործակալները կստանան գործունեության ծավալման համար անհրաժեշտ գիտելիքներ:

ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ

Ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ Կենտրոնական Բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում:

Ապահովագրական գործակալների ռեգիստրում գրանցվելու համար անհրաժեշտ է ընկերության հետ կնքել գործակալության պայմանագիր, որի պատճեն և մի շարք այլ փաստաթղթեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Կենտրոնական Բանկ:

Ապահովագրական գործակալական պայմանագրի դրույթների և այլ  անհրաժեշտ փաստաթղթերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող էք այցելել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»  Ապահովագրական  Ընկերության գրասենյակ` գործակալական բաժին: Գրանցման հետ կապված հարցերը կարող էք ուղղել նաև  info@ingoarmenia.am էլ. փոստով:

ԳՈՐԾԱԿԱԼԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք», գլուխ 54, Ապահովագրություն

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը»

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/01
Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/02
Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/03
Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/04
Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/07
Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08
Հայաստանի հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (քառամելս) հաշվարկման մեթոդաբանությունը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/09
Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/10
Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները»

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/11
Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/12
Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը

____________________________________________________________________________

ԱՊՊԱ ոլորտը կարգավորող իրավական ակտերին ծանոթանալու համար կարող եք այցելել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կայքը:

Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

ԴԵՌ ՄԵՐ ԳՈՐԾԱԿԱԼԸ ՉԵ՞Ս.

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ ԵՎ ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՋՈՂԱԿ

 

Ներկայիս տնտեսական պայմաններում ապահովագրական գործակալի մասնագիտությունը հանդիսանում է ամենապահանջված և հեռանկարային մասնագիտություններից մեկը: Այն հնարավորություն է ընձեռում ինքնուրույն կառավարել սեփական աշխատաժամանակը և եկամուտները, ինքնուրույն մշակել սեփական ռազմավարական ծրագրերը, որոնք առավելագույնս կհամապատասխանեն սեփական պահանջմունքներին և ցանկություններին: Աշխատանքի ճիշտ և գրագետ կազմակերպման արդյունքում գործակալի աշխատանքը վերածվում է բիզնեսի, որտեղ գործակալն ինքն է ներգրավում այլ գործակալների և ձևավորում խումբ, որը կարճ ժամանակահատվածում իրագործելի է դարձնում նախկինում անհնարին թվացող ծրագրերը և ցանկությունները: Այս պարագայում արդեն Ձեր առջև բացվում են նոր հնարավորություններ`իրականություն դարձնել բոլոր մտահղացումները, քանի որ Ձեր կողքին միշտ կանգնած է հզոր գործընկեր`Ապահովագրական ընկերությունը:

ԱՊՊԱ ոլորտը, օրինակ, իդեալական տնտեսական միջավայր է գործակալների համար, որտեղ նրանք հնարավորություն ունեն սեղմ ժամկետներում գրանցել շոշափելի արդյունքներ, առավել ևս, եթե գործակալը ներկայացնում է հզոր ապահովագրական ընկերություն:

Ունենալով Հայաստանի ամենալայն գործակալական ցանցը և ամենաերկարատև փորձը շուկայում`«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ողջունում է համագործակցության ցանկություն ունեցող անձանց և կազմակերպություններին:

Համագործակցելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հետ՝ Դուք կստանաք.

  • Ուսուցում և մասնագիտացում

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը իր գործակալների համար պարբերաբար կազմակերպում է անվճար դասընթացներ, որի ժամանակ ընկերության գործակալները ուսումնասիրում են ապահովագրության տեսությունը, զարգացման պատմությունը, ծանոթանում են ընկերության առաջարկներին և ստանում են այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք առօրյա աշխատանքի ընթացքում կնպաստեն բարձր ցուցանիշների արձանագրմանը:

  • Կայունություն և փոխադարձ վստահություն

Իր ողջ գործունեության ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ արձանագրել է միայն դրական ցուցանիշներ և հայրենական ապահովագրական շուկայում դարձել է առաջատար, որն, իհարկե, անդրադառնում է Ընկերության գործակալների վրա`առօրյա գործունեության ընթացքում պարգևելով վստահության զգացում:

Ընկերության հեղինակությունը Ձեզ հնարավորություն կընձեռի առավել հեշտ կնքել գործարքներ, իսկ Ընկերության հատուցումներ վճարելու քաղաքականությունը միշտ կօգնի Ձեզ պատվով դուրս գալ դժվարին իրավիճակներից:

  • Առաջխաղացում և զարգացում

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ մշակած գործակալական համակարգը հնարավորություն կտա Ձեզ կարճ ժամանակում դառնալ գլխավոր գործակալ և ղեկավարել ընկերության ռազմավարական ծրագրի ոլորտներից մեկը:

Վերջին թարմացում: