Վնասվածքներ
Անցանկալի իրադարձությունները ցանկացած բնագավառում մշտապես ուղեկցում են մեզ: Հաճախ դրանք տեղի են ունենում մեզանից անկախ: Հաճախ հնարավոր է լինում խուսափել դրանցից, և երբեմն էլ կարողանում ենք մեղմել դրանց հետևանքները:
Ապահովագրությունը միջոց է՝ մեր կյանքում տեղի ունեցող անցանկալի իրադարձությունների ֆինանսական հետևանքները մեղմելու համար:
Վնասվածքներից ապահովագրությունը մեր և մեր ընտանիքի անդամների առողջության և կյանքի համար վտանգ հանդիսացող իրադարձություններից ապահովագրության տեսակ է:
ԻՆՉՈ՞Ւ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
- Կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող բոլոր արտաքին երևույթներից ապահովագրություն,
- Ընտանիքի անդամների ապահովագրության ճկուն համակարգ,
- Որակի և գնի մատչելի համադրություն,
- Ապահովագրական ծածկույք ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
- Կատարված բժշկական ծախսերի հատուցման հնարավորություն,
- Էքստրեմալ սպորտաձևերով և հոբբիներով զբաղվելու ընթացքում առաջացած վնասների ապահովագրություն:
ԻՆՉՈ՞Ւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ
- Ավելի քան 20 տարի Առողջության ապահովագրության գծով շուկայի բացարձակ առաջատար,
- 24/7 գործող Հայտերի սպասարկման կենտրոն (Call Center) և բարձր որակավորում ունեցող բժիշկ – փորձագետներ
- Հատուցման ստացման պարզեցված գործընթաց`
- Հայտային փաստաթղթերի ներկայացում էլեկտրոնային փոստի կամ VIBER կապի միջոցով՝ առանց հետագայում բնօրինակ փաստաթղթերի ներկայացման պահանջի,
- Հայտ բացելու, ինչպես նաև պատահարի մասին նախապես տեղեկացման անհրաժեշտության բացակայություն:
- Էլեկտրոնային հարթակներ Ապահովագրված անձանց համար և ցանկացած տեղեկատվության արագ ստացման հնարավորություն
- Ներկայացված հայտի ընթացքի ստուգում`https://online.ingoarmenia.am/claim-status
- Բժիշկ-փորձագետի հասանելիություն առցանց կամ հեռախոսով՝ https://ingoarmenia.simplybook.me/v2/
- Բժիշկ-մասնագետների խորհրդատվության ստացում հեռախոսով
- Բժշկական կենտրոն, մասնավորապես «Վարդանանց» Նորարարական բժշկական կենտրոն, ուղիղ դիմելու հնարավորություն
- Տեղում կանխիկ վճարումների անհրաժեշտության բացակայություն գործընկեր բուժ. կենտրոններում. ավելի քան 300 գործընկեր բուժ. հաստատություն Երևան քաղաքում և ՀՀ մարզերում
- Տարեկան ավելի քան 10,000 գոհունակ ապահովագրված անձ (համաձայն Մեր կողմից իրականացվող հարցումների):
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Դժբախտ պատահարներից ապահովագրության կանոններ