Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԱՊՊԱ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2011 թվականի հունվարի 1-ից Ձեր ավտոմեքենան շահագործելու համար պետք է ունենաք պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր (ԱՊՊԱ պայմանագիր):
Այն ամենն, ինչ կարող են պահանջել երրորդ անձինք որպես Ձեր տրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով պատճառված վնասի հատուցում, կարելի է ապահովագրել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունում:

Ի՞ՆՉՆ Է ԵՆԹԱԿԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ

ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցների համար, այդ թվում`

  • մարդատար ավտոմոբիլներ
  • ավտոբուսներ, միկրոավտոբուսներ
  • բեռնատարներ
  • մոտոցիկլետներ
  • քարշակներ
  • տրոլեյբուսներ


Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԿՆՔԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • Տնօրենը
  • Տնօրենի կողմից լիազորված անձ

Ո՞Ր ՎՆԱՍՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ

ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրվում են այն վնասները, որոնք առաջացել են սեփական տրանսպորտային միջոցի օգտագործումից մյուս` տուժող կողմին, պատճառված հետևյալ վնասներից.

  • անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ
  • տուժողի գույքին պատճառված վնասներ:


Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը կազմում է`

  • Անձնական վնասների դեպքում՝

           մեկ ապահովագրական պատահարի համար համար 33,000,000 ՀՀ դրամ
            յուրաքանչյուր տուժողի համար՝ 3,300,000 ՀՀ դրամ 

  • գույքային վնասների դեպքում՝

          մեկ ապահովագրական պատահարի համար՝ 18,000,000 ՀՀ դրամ
           յուրաքանչյուր տուժողի համար՝ 1,800,000 ՀՀ դրամ


Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Մինչև 2023 թվականի Ապրիլի 1-ը ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կախված է հետևյալ գործոններից.

  • Նախորդ պայմանագրի ապ.վճար (առկայության դեպքում),
  • Պայմանագրի ժամկետը,
  • Բոնուս-Մալուս դասը:

Ձեր ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կարող եք հաշվարկել ԱՊՊԱ հաշվիչի միջոցով:

2023 թվականի Ապրիլի 1-ից սկսած Հայաստանում ԱՊՊԱ սակագները ազատականացվում են, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքն է որոշում ԱՊՊԱ ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունը և սակագնի վրա ազդող գործոնները։ Ըստ այդմ, ապահովագրավճարի չափը Ապրիլի 1-ից սկսած կախված է․

  • Ավտոմեքենային վերաբերող ցուցանիշներից՝ մակնիշ, տիպար, թափքի տեսակ, շարժիչի հզորություն, արտադրության տարևթիվ, արտադրության երկիր, գրանցման երկիր և այլն
  • Ապահովադրին վերաբերող ցուցանիշներից՝ տարիք, քաղաքացիություն, վարորդական պատմություն, պատահարների պատմություն և այլն
  • Պայմանագրի ժամկետից

Վերոնշյալ գործոններից ելնելով ձևավորվում է Ռիսկի 23 Խումբ, որոնց համար սահմանվում են հետևյալ սակագները․

Ռիսկի խումբ Բազային Ապահովագրավճար
ՌԽ1  15,000
ՌԽ2  15,500
ՌԽ3  18,000
ՌԽ4  21,500
ՌԽ5  24,500
ՌԽ6  28,000
ՌԽ7  31,000
ՌԽ8  34,500
ՌԽ9  38,000
ՌԽ10  41,500
ՌԽ11  44,500
ՌԽ12  48,000
ՌԽ13  51,500
ՌԽ14  55,000
ՌԽ15  58,500
ՌԽ16  62,000
ՌԽ17  65,500
ՌԽ18  69,000
ՌԽ19  72,500
ՌԽ20  76,000
ՌԽ21  79,500
ՌԽ22  83,000
ՌԽ23  86,500

Հիմնական ապահովագրավճարի առավելագույն սահմանաչափը 41,000 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն սահմանաչափը՝ 35,260 ՀՀ դրամ։

Պայմանագրի ժամկետից կախված գործում են կարգավորիչ գործակիցներ։

Ապահովագրավճարի վրա ազդող կարևորագույն գործոններից է նաև Ապահովադրի Բոնուս-Մալուս Դասը, որի հաշվարկման մեթոդաբանությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԱՊՊԱ Պայմանագրերի Առցանց ձեռքբերման դեպքում Դուք կարող եք խնայել 14% արժեքից։

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Իրավաբանական անձ Ապահովադիրների դեպքում ապահովագրավճարը վճարվում է միանվագ կամ տարաժամկետ, իսկ Ֆիզիկական անձ Ապահովադիրների դեպքում՝ միանվագ, պայմանագրի կնքման պահին։

Տարաժամկետ վճարման դեպքում ապահովագրավճարը կարող է վճարվել կիսամյակային, եռամսյակային, կամ Ապահովագրողի ու Ապահովադրի պայմանավորվածությամբ այլ պարբերականությամբ։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎՆԱՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախօրոք ձեռք բերեք ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրության (ԱՊԿԱ) պայմանագիրը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ԱՊԿԱ պայմանագիրը կհատուցի ԱՊՊԱ պայմանագրով սահմանված հատուցման առավելագույն չափը գերազանցող վնասները:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՃՏՊ-Ի ԺԱՄԱՆԱԿ ՎՆԱՍՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ

ԱՊՊԱ պայմանագրով հատուցում ստանում է տուժող կողմը: Եթե վթարը տեղի է ունեցել Ձեր մեղքով, և Ձեր մեքենան ևս վերանորոգելու կարիք կա, ապա օգնության կգա ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագիրը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պայմանագրի ձեռք բերման առավել պարզ բանաձև,
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
  • Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
  • Արագ և որակյալ սպասարկում,
  • Տրանսպորտային միջոցների ապահովագրության հնարավորություն` մինչև համապատասխան մարմիններում հաշվառման կանգնելը,
  • Ապահովագրական հատուցումների կրճատված ժամկետներ՝ առավելագույնը 5 օր բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո,
  • Ծառայությունների և խոստումների կատարման երաշխիք՝ գումարի վերադարձ:

Հավելյալ տեղեկատվություն.

 

Պայմանագրի Կնքումը

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է.


Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պայմանագիրը կնքելիս անհրաժեշտ է ներկայացնել.

  • պետական գրանցման վկայականի համարը
  • ՀՎՀՀ-ն
  • բանկային հաշվի տվյալները
  • տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիրը (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիրը, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ
  • լիազորված վարորդների անձնագրերը, վարորդական վկայականները
  • Ապահովադրի անունից պայմանագիրը կնքող անձի անձնագիրը և լիազորագիրը
  • լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը, եթե Ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:


Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եթե Դուք հանդիսանում եք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հաճախորդը, ապա ԱՊՊԱ պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ:

ԱՊՊԱ հիմնարար պայմաններ

ԱՊՊԱ ապահովագրավճարներ

ԱՊՊԱ կարճաժամկետ սակագներ

ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման դիմում

Լրացուցիչ դիմում

Համաձայնեցված հայտարարագիր

Հատուցման դիմում անձնական

Վնասված գույքի առանձնացված գնահատում իրականացնելու վերաբերյալ դիմում

Հատուցման դիմում գույքային

Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու դիմումը

Ապահովագրական հատուցման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ծանուցումը

Կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմումը

Կրկնակի (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմում

Գույքի վերանորոգման տարբերակ ընտրելու մասին դիմում

Հայտարարություն տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ

Ապահովագրական պատմությունը և(կամ) բոնուս-մալուս դասի հաշվարկը բողոքարկելու  վերաբերյալ դիմում

Ապահովագրական պատմության վերանայման վերաբերյալ դիմում

Վերջին թարմացում: