Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ճանապարհորդություն

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ճամփորդությունը մեր կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մեր երջանիկ պահերի գերակշիռ մասը գոյանում է հենց ճամփորդությունների ընթացքում: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում առկա է «Ճամփորդության» խնայողությունների տարա, որտեղ կուտակվում են ամենամյա ուղևորությունների ֆինանսական միջոցները:

Ճամփորդության ընթացքում տեղի ունեցած անկանխատեսելի, տհաճ պատահարները չպետք է փչացնեն Ձեր տպավորությունները:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հնարավորություն է տալիս Ձեզ ձեռք բերել Ճամփորդության ապահովագրության փաթեթ, և ուղևորության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատահարների աջակցությունը վստահել հենց մեզ:

ԻՆՉՈ՞Ւ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  1. Ճամփորդության ընթացքում առաջացող հնարավոր բոլոր ռիսկերից ապահովագրության հնարավորություն,
  2. Արտերկրում թանկարժեք բուժօգնության հետևանքով ֆինանսական կորուստներից խուսափում:

ԻՆՉՈ՞Ւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ

  1. Պայմանագրի կնքման ԱՌՑԱՆՑ հնարավորություն:
  2. Մեր ապահովագրության վկայագիրը ընդունվում է աշխարհի բոլոր հյուպատոսական ծառայությունների կողմից, որն օժանդակում է ելքային արտոնագրերի (վիզա) հարցերի լուծմանը:
  3. Համագործակցություն աշխարհի լավագույն բուժսպասարկում իրականացնողներից մեկի՝ Europe Assistance կազմակերպության հետ:
  4. Շուրջօրյա գործող սպասարկման կենտրոն, որին Դուք կարող եք դիմել որտեղ որ լինեք, եթե ուղևորության ընթացքում Ձեզ անհրաժեշտ կլինի շտապ օգնություն կամ խորհրդատվություն: Ցանկացած սթրեսային իրավիճակում, օրվա ցանկացած ժամի Դուք կստանաք մանրամասն խորհրդատվություն` ու՞մ դիմել և ինչպե՞ս վարվել առաջացած հանգամանքներում:
  5. Ապահովագրության վկայագիրը հեշտությամբ կարելի է վերաձևակերպել նոր ժամկետով կամ համարել անվավեր` ճանապարհորդության չկայանալու դեպքում:
  6. Տարեկան ավելի քան 50,000 գոհունակ ապահովագրված անձ (համաձայն Մեր կողմից իրականացվող հարցումների):

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Անհատ Ուղևորության ապահովագրության կանոններ

Անհատ Ուղևորության ապահովագրության սակագներ

Անհատ Ուղևորության մեջ գտնվող անձանց աջակցության ապահովագրության հատուցման դիմում

Վերջին թարմացում: