Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ ֆինանսներ

 

Հասցե` Երևան 10, Վազգեն Սարգսյան փող. 6

Հեռ.` + (37410) 592 697, + (37410) 592 698

Ֆաքս` + (37410) 565 496

Էլ.փոստ` consumerinfo@cba.am

Կայք` www.abcfinance.am

 


Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Ֆինանսական համակարգի հաշտարար

Հաշտարար՝ Փիրուզ Սարգսյան
Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ կարկ
Հեռախոս՝ +374  60 70-11-11
Ֆաքս՝ +374 10 58-24-21
Էլ-հասցե՝ info@fsm.am
Կայք՝ www.fsm.am
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝  09:00-ից մինչև 18:00,

 

Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության նպատակներն են`

  • Ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը,
  • Սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը,
  • Ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Ֆինանանսական Համակարգի Հաշտարարի ինտերնետային կայք:


Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Օրենսդրություն

Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք», գլուխ 54, Ապահովագրություն

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը»

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/01
Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/02
Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/03
Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/04
Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/07
Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08
Հայաստանի հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (քառամելս) հաշվարկման մեթոդաբանությունը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/09
Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/10
Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները»

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/11
Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/12
Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/13
Ապահովագրական ընկերության ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի (կառավարչի) կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը

____________________________________________________________________________

ԱՊՊԱ ոլորտը կարգավորող իրավական ակտերին ծանոթանալու համար կարող եք այցելել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի կայքը:

Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Ապահովագրական տերմինների բառարան

Այս բառարանը ներառում է ապահովագրական պայմանագրերում և առհասարակ ապահովագրության ոլորտում առավել հաճախ հանդիպող տերմինների բացատրությունը:

Ապահովագրկան տերմինների բառարան

Ապահովագրական գործակալ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալի ռեգիստրում հաշվառված անձ:

Ապահովադիր

Ապահովագրության պայմանագրի այն կողմը, որին կամ որի մատնանշմամբ անձին (շահառու) ապահովագրողը պարտավորվում է հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու ուժով` ըստ ապահովագրության պայմանագրի պայմանների:

Ապահովագրված անձ

Ապահովագրված անձը այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պատահարի առարկա

Ապահովագրության օբյեկտ

Ապահովագրության օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:

Ապահովագրական ռիսկ

Ապահովագրական ռիսկը առաջանակու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:

Ապահովագրական հատուցում

Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:

Ապահովագրական գումար

Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:

Ապահովագրավճար

Ապահովագրավճարը ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:

Ապահովագրական պատահար

Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցումը:

Դժբախտ պատահար

Դժբախտ պատահար է համարվում հանկարծակի կարճաժամկետ արտաքին ներգործությունը, որը բերում է Ապահովագրվածի առողջության վատթարացմանը կամ մահի:

Ապահովագրական բրոքեր

Հաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն:

Ապահովագրական գործակալի գործունեություն

Անձի կողմից մեկ կամ մի քանի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում:

Ապահովագրող

Ապահովագրական ըներություն կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ:

Ապահովագրական միջնորդային գործունեություն

Երրորդ անձի կողմից` ապահովագրողի (վերաապահովագրողի) և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, նրանց միջև ապահովագրության պայմանագրի կնքմանը դրդող, նպաստող, աջակցող կազմակերպչական, փաստացի և իրական գործունեությունների իրականացում, մասնավորապես` Ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստման աշխատանքների իրականացում, այդ թվում` նաև, ապահովագրական խորհրդատվության իրականացում Ապահովադիրների համար: Կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում Ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացումը` ապահովադրի կամ Ընկերության թույլատրված չափով:

Վերջին թարմացում: