Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԱՐՑ–ՊԱՏԱՍԽԱՆ

Այս էջում հրատարակված են հաճախորդների կողմից մեզ առավել հաճախակի տրվող հարցերը և դրանց պատասխանները: Բոլոր հարցերը և պատասխանները տեղակայված են համապատասխան բաժիններում` ըստ ապահովագրության տեսակների:

Եթե Դուք ունեք որևէ հարց, որի պատասխանը չեք գտնում այս էջում, ապա ուղղեք այն համապատասխան բաժնում և մենք սիրով կպատասխանենք Ձեզ:

Ընդհանուր հարցեր

Ի՞նչպես ձեռք բերել ապահովագրական վկայագիր:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ըկերությունն առաջարկում է ապահովագրական վկայագրի ձեռք բերման հետևյալ տարբերակներ.

  • Կարող եք այցելել ընկերության մոտակա գրասենյակ
  • Առցանց հրավիրել գործակալ
  • Զանգահարել մեր շուրջօրյա զանգերի կենտրոն 010 59 21 21 հեռախոսահամարով և պատվիրել պայմանագիր
  • Եթե Դուք ցանկանում եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ապա կարող եք պատվիրել այն նաև IPhone հավելվածի միջոցով այստեղ:

Ընկերության հյուրընկալ անձնակազմը կօգնեն Ձեզ կնքել ապահովագրության տարբեր տեսակների պայմանագրեր, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ:

Ես ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ ապահովագրության տեսակներին և պայմաններին, սակայն խիստ զբաղված եմ և չեմ կարողանում ազատ ժամանակ գտնել Ձեր գրասենյակ այցելելու համար: Ինչո՞վ կարող եք օգնել ինձ:

Ընդհամենը անհրաժեշտ է լրացնել մեր կայքի «Գործակալի կանչ» բաժնում ներկայացված դաշտերը և մեր գործակալը Ձեզ հարմար ժամին և վայրում կհանդիպի Ձեզ հետ և մանրամասն կներկայացնի հետաքրքրող ապահովագրության տեսակների պայմանները:

Ո՞ր գրասենյակ է հարկավոր ներկայացնել փաստաթղթերը:

  • Առողջության, ճանապարհորդության ապահովագրության և տրանսպորտային պատահարի արդյունքում ստացված մարմնական վնասվածքի հետ կապված փաստաթղթերը ներկայացվում են ք. Երևան, Վարդանանց 18/1 հասցեում գտնվող ոչ գույքային տեսակներով հայտերի կարգավորման կենտրոն
  • Գույքային ապահովագրության տեսակներով պատահարների մասով փաստաթղթերը ներկայացվում են ք. Երևան, Ա.Ավետիսյան 116/5 հասցեում գտնվող գույքային տեսակներով հայտերի կարգավորման կենտրոն
  • Մնացած բոլոր դեպքերում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ գլխամաս՝ ք. Երևան, Հանրապետության 51,53
ԱՊՊԱ

Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի ապահովագրական ընկերության մասնագետը ժամանի դեպքի վայր:

Ապահովագրական ընկերության մասնագետը պարտավոր է ժամանել դեպքի վայր Ընկերության դրա մասին ծանուցելուց հետո 35 րոպեների ընթացքում, եթե պատահարը տեղի է ունեցել Երևան քաղաքում և 80 րոպեների ընթացքում, եթե պատահարը տեղի է ունեցել ՀՀ մարզերում: Ընկերությունում ներդրված նորագույն տեղեկատվական համակարգը և ՀՀ յուրաքանչյուր մարզում մասնագետի առկայությունը թույլ է տալիս «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ին իր առջև դրված պարտավորությունները իրականացնել առավել սեղմ ժամկետներում:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ ԱՊՊԱ պատահար տեղի ունենալու դեպքում:

  • Վարորդի անձնագիր
  • Վարորդական իրավունքի վկայական
  • Մեքենայի գրանցման վկայական (մշտական կամ ժամանակավոր)
  • Սեփականատիրոջ անձնագիր (եթե վարորդը չի հանդիսանում սեփականատեր)
  • Հաշվեհամար, որին պետք է փոխանցվի գումարը
  • Մեքենայի առքուվաճառքի պայմանագիր (եթե առկա է)
  • Սեփականության վկայական կամ առքուվաճառքի պայմանագիր
  • Լիազորագիր (եթե սեփականատիրոջ փոխարեն հանդես է գալիս այլ անձ) նոտարական վավերացումը պատադիր չէ
  • Ճանապարհային ոստիկանության կողմից տրված համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն կամ որոշում) կամ համաձայնեցված հայտարարագիր (եթե վնասի չափը մինչև 400.000 ՀՀ դրամ է)
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է.

  • Անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմիններին
    • Ճանապարհատրանսպորտային պատահար` ՀՀ ճանապարհային ոստիկանություն 1-77, 010 52 27 63
    • Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ` ՀՀ ոստիկանություն  1-02
    • Հրդեհ, պայթյուն` Հրշեջ ծառայություն 1-01
    • Տարերային աղետներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  911
    • Մարմնական վնասվածքներ` Շտապ բուժօգնության ծառայություն 1-03
  • Անհապաղ զանգահարել 010 59-21-21 և պատահարի մասին տեղեկացնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ և հետևել մասնագետի ցուցումներին
  • Չտեղաշարժել ՏՄ-ն մինչև իրավասու մարմինների և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ մասնագետների ժամանումը
  • Նշել պատահարում ներգրավված այլ ՏՄ-ների պետհամարանիշները
  • Հնարավորության դեպքում նկարահանել (բջջային հեռախոսով) պատահարի վայրը և ավտոմեքենաների դիրքերը
  • Կտրականապես զերծ մնալ մեղավորություն ճանաչելուց կամ այլ պայմանավորվածություններից
  • Ստորագրելուց առաջ մանրամասն կարդալ պատահարի վերաբերյալ իրավասու մարմնի կողմից կազմված վթարային և այլ փաստաթղթերը
  • ՀՀ ՃՈ կամ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ աշխատակցի ցուցումով անցնել սթափության զննություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը`

  • Ապահովագրական հատուցման դիմում
  • Ապահովագրության պայմանագիր
  • Անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը՝ ղեկավար անձի տվյալները պարունակող ներդիրով)
  • Լիազորագիր, եթե դիմում է ոչ սեփականատերը
  • Վարորդի վարոդական իրավունք և անձնագիր
  • ՏՄ հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագրի) բնօրինակը կամ հաստատված կրկնօրինակը, եթե ՏՄ գտնվում է արգելանքի տակ

Ինչպես նաև.

  • ՃՏՊ-ի դեպքում՝
    • Հատուցման ստանդարտ ընթացակարգ
      • Վարորդի սթափության զննության արձանագրություն (բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերության ներկայացուցիչը ազատել է վարորդին նման քննություն անցնելու պարտականությունից)
      • Պատահարի տեղի ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ (ՃՈ եզրակացություն և/կամ քննիչի որոշում)
      • ՃՏՊ սխեմա` կազմված ՃՈ կողմից
      • Վարորդի կամ վարորդների բացատրություններ
      • Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն*
      • Հետքաբանական փորձաքննության եզրակացություն*

*Ընկերության պահանջի դեպքում

  • Հատուցման պարզեցված (արագացված) ընթացակարգ (մինչև 400 000 ՀՀ դրամ)
    • Միայն վերը նշված հիմնական փաստաթղթերը
  • Հրդեհի դեպքում՝
    • Հրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացություն
  • Առևանգման դեպքում՝
    • ՏՄ փականների բանալիների բնօրինակների ամբողջ հավաքածուն
    • Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    • Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    • Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
  • Երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում՝
    • Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    • Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    • Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
  • Տարերային աղետների դեպքում՝
    • Պատահարի փաստը հավաստող տեղեկանք` տրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ օդերևութաբանական ծառայության կամ այլ լիազոր մարմինների կողմից:

Ապահովագրական հատուցման դիմումն անհրաժեշտ է ներկայացնել պատահարից հետո 30 օրվա ընթացքում, իսկ մնացած փաստաթղթերը՝ հատուցման դիմումի ներկայացվան օրվանից հետո 60 օրվա ընթացքում:

Ի՞նչ առավելությունների ունի «Հատուցման արագացված վարույթը»:

«Ապահովագրական գործի քննության և ապահովագրական հատուցման իրականացման արագացված վարույթը» հնարավորություն է տալիս կարգավորել մինչև 200 հազար ՀՀ դրամի վնասները, առանց համապատասխան իրավապահ մարմինների ներգրավման և առանց հավելյալ  փորձաքննության անցկացման, պատահարից հետո 5 բանկային օրվա ընթացքում:
Սույն վարույթը կիրառվում է բացառապես այն դեպքերում, երբ դրա կիրառմանը չի առարկում Ապահովադիրը (Շահառուն կամ լիազորված վարորդը):

Ձեր ընկերության ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագիրը միայն Հայաստանի Հանրապետությունու՞մ է գործում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագրի գործողությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքով: Այն ներառում է նաև ԼՂՀ, Վրաստանի, Իրանի և ԱՊՀ երկրների տարածքները:

Սա մեր Ընկերության մրցակցային առավելություններից մեկն է:

Արդյո՞ք ԿԱՍԿՈ ապահովագրությունը տրամադրում է ապահովագրական ծածկույթ լրացուցիչ սարքավորումների համար, թե՞ դրանք պետք է առանձին ապահովագրել:

Լրացուցիչ սարքավորումները ապահովագրվում են առանձին` ի լրումն ԿԱՍԿՈ ապահովագրության: Սակայն այդ սարքավորումները ենթակա չեն ապահովագրության, եթե ապահովագրված չէ տրանսպորտային միջոցը, որին դրանք պատկանում են:

Անցյալ տարի գնել եմ ավտոմեքենա: Մեքենան ապահովագրել եմ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում: Արդյո՞ք կարող եմ ակնկալել զեղչեր պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու դեպքում:

Դուք կարող եք ակնկալել զեղչի կիրառում, եթե նախորդ տարվա Ձեր ապահովագրական պատմությունը դրական է (վթար չի գրանցվել, կամ վնասաբերության գործակիցը ցածր է):
Սակայն եթե նույն վնասաբերության գործակիցը մեծ լիննի, ապա ապահովագրական ընկերությունը կարող է կիրառել ապահովագրավճարի բարձրացված սակագներ:

Ես կնքել եմ տրանսպորտային միջոցների ապահովագրության պայամանգիր Ձեր ընկերության հետ: Բացի ինձանից ո՞վ իրավունք ունի վարել իմ մեքենան` առանց ապահովագրության վրա որևէ ազդեցության:

Համաձայն տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնների` Ձեր տրանսպորտային միջոցը կարող է վարել այն անձը ում Ձեր պայմանագրում նշել եք որպես լիազորված վարորդ:

Արդյո՞ք մեքենայի գիշերային կայանի վայրը ազդում է ապահովագրության վճարի չափի վրա:

Ապահովագրության վճարի չափի վրա ազդում են մի շարք գործոններ, որնցից են հակաառևանգման համակարգի առկայությունը, տրանսպորտային միջոցի շահագործման վայրը, հիմնական կայանատեղերում տեսաձայնագրող սարքերի առկայությունը, այդ թվում նաև գիշերային կայանի վայրը:

Գույքի ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Եթե Ձեր գույքը վնասվել է կամ ոչնչացվել է ամբողջությամբ, ապա պատահարից անմիջապես հետո անհրաժեշտ է`

  • Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները վնասները կանխելու կամ նվազեցնելու և ապահովագրված գույքը փրկելու նպատակով,
  • Անհապաղ զանգահարել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերություն 10 59 21 21հեռախոսահամարով, հայտնել պատահարի մասին և հետևել մասնագետի ցուցումներին,
  • Պատահարի մասին տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին (իրավապահ մարմիններ, հրշեջ ծառայություն, համայնքի ինժեներ),
  • Նկարահանել վնասված գույքը,
  • Չիրականացնել որևէ գործողություն, որը կփոփոխի վնասված գույքի պատկերը (եթե գործողությունները չեն ձեռնարկվել վնասի չափը նվազեցնելու կամ կանխելու նպատակով),
  •  Եթե գույքը վնասվել է այլ անձանց մեղքով` խստորեն արգելվում է ձեռք բերել որևէ համաձայնություն առանց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության համաձայնության:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Պատահարի վերաբերյալ ապահովագրական հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

1. Հրդեհի դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր,
  • Հրդեհը հավաստող արձանագրություն,
  • Հրդեհի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր,
  • Գույքի սեփականատիրոջ անձնագրի պատճեն,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի պատճեն:

2. Գողության կամ երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր (պայմանագիր),
  • Գողության հայտարարագիր (ծանուցման կտրոն),
  • Քննիչի նախնական որոշումը քրեական գործ բացելու/չբացելու վերաբերյալ,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականը (բնօրինակ կամ հաստատված կրկնօրինակ, եթե գույքը գտնվում է արգելանքի տակ),
  • Քրեական գործի հետաքննության արդյունքների վերաբերյալ ոստիկանությունից ստացված վերջնական որոշում,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր:

3. Տարերային աղետների դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի և սեփականատիրոջ անձնագրի պատճեները,
  • Պատահարը հավաստող տեղեկանք` տրված օդերևութաբանական ծառայությունների կամ այլ լիազոր մարմինների կողմից,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր:

4. Ջրից վնասվելու դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրության վկայագիր ,
  • Պատահարը հավաստող արձանագրություն` տրված համապատասխան լիազոր մարմնի կողմից,
  • Պատահարի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր,
  • Գույքի սեփականատիրոջ անձնագրի պատճեն,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի պատճեն:

Ի՞նչ ժամկետներում է վճարվում ապահովագրական հատուցումը:

Մեր ընկերությունում ապահովագրական հատուցումը վճարվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օրվանից սկսած առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Ուղևորության ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Արտերկրում ուղևորության ժամանակ տեղի ունեցած ապահովագրական պատահարների դեպքում անհրաժեշտ է`

  • Պատահարի մասին տեղեկացնել պատահարի վայրի համապատասխան իրավասու մարմիններին (հյուրանոցի ադմինիստրացիային, տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին, տեղական իրավապահ մարնիններին) և տեղեկացնել ապահովագրության առկայության մասին,
  • Անմիջապես զանգահարել ծառայողական կենտրոն և տեղեկացնել պատահարի մասին` Ապահովագրական վկայագրի առաջին էջում նշված հեռախոսահամարով (+7 495 258 85 59) կամ կապնվել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ,
  • Ծառայողական կենտրոնի աշխատակիցներն անմիջապես կարձագանքեն և կկազմակերպեն համապատասխան բժշկական օգնությունը,
  • Պայմանագրով հատուցվող ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած բոլոր ծախսերը իրականացվում են ծառայողական (ասիստանս) կենտրոնի կողմից և հատուցվում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության կողմից:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Եթե ապահովագրական պատահարից հետո ծառայողական կենտրոն զանգահարելու հնարավորություն չի եղել, ապա պատահարի մասին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է արտերկրից վերադառնալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում, որտեղ մանրամասն պետք է նշված լինեն`
    • պատահարի հանգամանքներ և բնույթը
    • արտասահմանյան ուղևորության ժամկետները
    • պատահարի պատճառները
    • պատահարից անմիջապես հետո ծառայողական կենտրոն չզանգահարելու պատճառները
  • Ապահովագրական վկայագրի պատճենը (պահանջի դեպքում նաև բնօրինակը),
  • բժշկական փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն ապահովագրված անձի դիմելու ամսաթվի և առողջական վիճակի, բժշկական օգնության, տևողության և այլնի վերաբերյալ,
  • տվյալ հիվանդության հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը, որոնք պետք է ներառեն դեղատան կնիքը և ձեռք բերված դեղամիջոցների գները,
  •  բժշկի կողմից նշանակված լաբորատոր-գործիքային հետազոտությունների ցանկը, դրանց արդյունքները, յուրաքանչյուր ծառայության համար առանձին նշված գնով և ամսաթվով,
  • մատուցված ծառայությունների համար բժշկական հաստատության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի բնօրինակը, որը պետք է ներառի Ապահովագրված անձի ազգանունը, բժշկական եզրակացությունը, բուժօգնության համար դիմելու ամսաթիվը, բուժման տևողությունը, տրամադրված ծառայությունների ցանկը` դասակարգված ըստ գնի և տևողության, ծառայությունների ընդհանուր արժեքը,
  • դեղամիջոցների, բուժման և այլ ծառայությունների համար կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր,
  •  ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ:

Ես գնել եմ ուղևորության ապահովագրության վկայագիր, սակայն ուղևորությունը ձախողվել է: Արդյո՞ք կարող եմ դադարեցնել ապահովագրության վկայագիրը և վերադարձնել վճարված գումարները:

Իհարկե ապահովագրության վկայագիրը հեշտությամբ կարող է դադարեցվել և ճանաչվել անվավեր: Սակայն հարկ է նշել, որ.

  • Ընկերությունը վերադարձնում է ապահովագրավճարը վկայագրի գործողության չլրացված օրերի համար:
  • Ընկերությունը չի վերադարձնում ապահովագրավճարը, եթե Ապահովագրված անձը չի ուղևորվել այն պետություն, որը նշված է ապահովագրության Վկայագրում և նրա մոտ առկա է տվյալ երկրի գործող վիզա (մուտքի արտոնագիր), ինչպես նաև այն դեպքում երբ ապահովագրված անձը հայտնում է իր չուղևորվելու մասին` Վկայագրում նշված ապահովագրության ժամկետի ավարտից հետո:
  • Ընկերությունը ամեն դեպքում ապահովագրավճարից պահում է 1.000 ՀՀ դրամ (գործավարման ծախսեր), եթե ուղևորության չկայանալու մասին նա տեղեկացվել է մինչ վկայագրի գործողության սկիզբը:

Ի՞նչ է հարկավոր ապահովագրության վկայագիր ձեռք բերելու համար:

Ուղևորության ապահովագրության վկայագրի ձեռքբերման համար անհրաժեշտ են  ուղևորվող անձի անձնագրային տվյալները և ուղևորության հստակ ժամկետները: Վկայագրի թողարկումը կտևի ընդամենը 5 րոպե:

Կամավոր բժշկական ապահովագրություն

Ո՞ր բժշկական հաստատությունների հետ է համագործակցում Ձեր ընկերությունը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ համագործակցում է  Երևանում և ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բժշկական հաստատությունների հետ: Եթե Դուք ապահովագրված եք մեր Ընկերությունում, ապա կարող եք ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն ցանկացած արտոնագրված բժշկական հաստատությունում:
Սպասարկման բարձր որակի ապահովման համար խնդրում ենք մինչ բժշկին դիմելը խորհրդակցել մեր բժիշկ-փորձագետի հետ:

Ո՞ր բժշկական կենտրոնների հետ է համագործակցում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ համագործակցում է Երևան քաղաքի,  ՀՀ մարզային, ինչպես նաև ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր բժշկական կենտրոնների հետ:

Բեռնափոխադրումների ապահովագրություն

Ի՞նչ անել եթե տեղի է ունեցել պատահար:

Ապահովագրված բեռը ստանալիս առաջին հերթին համոզվեք`

  • բեռի քանակի,
  • փաթեթավորման ամբողջականության,
  • կապարակնիքի պահպանվածության մեջ:

Եթե կհայտնաբերեք որևէ խախտում կամ վնասվածք, ապա անմիջապես`

  • Պարզեք վնասի պատճառները և ձեռնարկեք միջոցառումներ հետագա կորուստները կանխելու նպատակով,
  • Զանգահարեք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերություն և հայտնեք պատահարի մանրամասները,
  • Տեղեկացրեք իրավասու մարմիններին վնասվածքների հայտնաբերման մասին,
  • Գողության դեպքում ամիջապես հայտնեք իրավապահ մարմիններին,
  • Հրավիրեք բեռնափոխադրողի ներկայացուցչին` վնասված բեռը համատեղ զննելու նպատակով,
  • Բեռնափոխադրողի ներկայացուցչից պահանջեք բեռի վնասվածության վերաբերյալ գրավոր վկայություն,
  • Բեռնափոխադրողին ներկայացրեք գրավոր բողոք,
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության ներկայացուցչին տեղեկացրեք բոլոր այն ունեցվածքային բնույթի պահանջների ու բողոքների մասին, որոնք առաջացել են ապահովագրական պատահարի հետևանքով,
  • Պարբերաբար իրազեկեք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությանը պատահարի հետաքննության ընթացքի, դրա պատճառների ու հետևանքների մասին:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Ապահովագրական հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետեւյալ փաստաթղթերը`

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն պատահարից հետո 7 օրվա ընթացքում

  • Ապահովագրական պատահարի մասին հայտային դիմում,
  • Մաքսային մարմնի կողմից պատահարի փաստը հավաստող փաստաթղթեր,
  • Բեռի կորստի դեպքում` ՀՀ տրանսպորտային ոստիկանության կողմից տրված տեղեկանք,
  • Բեռանափախադրողի կողմից տրված ակտ կամ փորձագետի եզրակացություն կորստի վերաբերյալ,
  • Վնասի չափը հաստատող փաստաթուղթ (պահանջի դեպքում)
  • Եթե վնասված բեռի հետ կապված ծախսերն իրականացվել են Ապահովադրի կամ Շահառուի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև`
    • վճարումը հավաստող փաստաթղերի բնօրինակները
    • հաշիվ-ապրանքագիր

Ապահովագրողը իրավունք է վերապահում որոշ դեպքերում դիմողից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն, որը ընկերության կարծիքով կարող է հստակեցնել տեղի ունեցած պատահարի էությունը և վնասի չափը:

Վերջին թարմացում: