Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է.
- Անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմիններին
- Ճանապարհատրանսպորտային պատահար` ՀՀ ճանապարհային ոստիկանություն 1-77, 010 52 27 63
- Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ` ՀՀ ոստիկանություն 1-02
- Հրդեհ, պայթյուն`հրշեջ ծառայություն 1-01
- Տարերային աղետներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 911
- Մարմնական վնասվածքներ` Շտապ բուժօգնության ծառայություն 1-03
- Անհապաղ զանգահարել 010 59-21-21 և պատահարի մասին տեղեկացնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ և հետևել մասնագետի ցուցումներին
- Չտեղաշարժել ՏՄ-ն մինչև իրավասու մարմինների և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ մասնագետների ժամանումը
- Նշել պատահարում ներգրավված այլ ՏՄ-ների պետհամարանիշները
- Հնարավորության դեպքում նկարահանել (բջջային հեռախոսով) պատահարի վայրը և ավտոմեքենաների դիրքերը
- Կտրականապես զերծ մնալ մեղավորություն ճանաչելուց կամ այլ պայմանավորվածություններից
- Ստորագրելուց առաջ մանրամասն կարդալ պատահարի վերաբերյալ իրավասու մարմնի կողմից կազմված վթարային և այլ փաստաթղթերը
- ՀՀ ՃՈ կամ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ աշխատակցի ցուցումով անցնել սթափության զննություն:
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը.
- Ապահովագրական հատուցման դիմում
- Ապահովագրության պայմանագիր
- Անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը՝ ղեկավար անձի տվյալները պարունակող ներդիրով)
- Լիազորագիր, եթե դիմում է ոչ սեփականատերը
- Վարորդի վարոդական իրավունք և անձնագիր
- ՏՄ հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագրի) բնօրինակը կամ հաստատված կրկնօրինակը, եթե ՏՄ գտնվում է արգելանքի տակ
Ինչպես նաև.
- ՃՏՊ-ի դեպքում՝
- Հատուցման ստանդարտ ընթացակարգ
- Վարորդի սթափության զննության արձանագրություն (բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերության ներկայացուցիչը ազատել է վարորդին նման քննություն անցնելու պարտականությունից)
- Պատահարի տեղի ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ (ՃՈ եզրակացություն և/կամ քննիչի որոշում)
- ՃՏՊ սխեմա` կազմված ՃՈ կողմից
- Վարորդի կամ վարորդների բացատրություններ
- Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն*
- Հետքաբանական փորձաքննության եզրակացություն*
- Հատուցման ստանդարտ ընթացակարգ
*Ընկերության պահանջի դեպքում
- Հատուցման պարզեցված (արագացված) ընթացակարգ (մինչև 400 000 ՀՀ դրամ)
- Միայն վերը նշված հիմնական փաստաթղթերը
- Հրդեհի դեպքում՝
- Հրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացություն
- Առևանգման դեպքում՝
- ՏՄ փականների բանալիների բնօրինակների ամբողջ հավաքածուն
- Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
- Քրեական գործ հարուցելու մասին որոշում
- Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
- Երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում՝
- Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
- Քրեական գործ հարուցելու մասին որոշում
- Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
- Տարերային աղետների դեպքում՝
- Պատահարի փաստը հավաստող տեղեկանք` տրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ օդերևութաբանական ծառայության կամ այլ լիազոր մարմինների կողմից
Ապահովագրական հատուցման դիմումն անհրաժեշտ է ներկայացնել պատահարից հետո 30 օրվա ընթացքում, իսկ մնացած փաստաթղթերը՝ հատուցման դիմումի ներկայացվան օրվանից հետո 60 օրվա ընթացքում:
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է.
- Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները` վնասները կանխելու կամ նվազեցնելու և ապահովագրված գույքը փրկելու նպատակով
- Անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմիններին
- Հրդեհ, պայթյուն` հրշեջ ծառայություն 1-01, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 911
- Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ` ՀՀ ոստիկանություն 1-02
- Տարերային աղետներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 911
- Վնաս ջրից` համատիրություն, վթարային ծառայություն
- Պատահարի մասին անհապաղ տեղեկացնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ՝ զանգահարելով 010 59-21-21 և հետևել մասնագետի ցուցումներին
- Հնարավորության դեպքում նկարահանել վնասված գույքը
- Չիրականացնել որևէ գործողություն, որը կփոփոխի վնասված գույքի պատկերը (եթե գործողությունները չեն ձեռնարկվել վնասի չափը նվազեցնելու կամ կանխելու նպատակով)
- Եթե գույքը վնասվել է այլ անձանց մեղքով, կտրականապես զերծ մնալ որևէ պայմանավորվածություններից՝ առանց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ընկերության համաձայնության
Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը.
- Ապահովագրական հատուցման դիմում
- Ապահովագրության պայմանագիր
- Գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը՝ ղեկավար անձի տվյալները պարունակող ներդիրով)
- Լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, եթե դիմում է ոչ սեփականատերը
- Սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ
Ինչպես նաև.
- Հրդեհի դեպքում
- Հրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացություն
- Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
- Գողության, կողոպուտի, ավազակության, երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում
- Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
- Քրեական գործ հարուցելու մասին որոշում
- Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
- Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
- Տարերային աղետների դեպքում
- Պատահարի փաստը հավաստող տեղեկանք`տրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ օդերևութաբանական ծառայության կամ այլ լիազոր մարմինների կողմից
- Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
- Ջրից վնասի դեպքում
- Պատահարի փաստը հավաստող արձանագրություն`տրված համատիրության, վթարային ծառայության, այլ լիազոր մարմինների կողմից
- Պատահարի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն
- Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
Ապահովագրության պայմանագրով նախատեսված բժշկական ծառայություններ ստանալու համար Ապահովագրված անձը կարող է դիմել.
- Ապահովագրողի շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 59 21 21 հեռախոսահամարով
- Ապահովագրողի հենակետային բժշկական հաստատություն՝ Վարդանանց ՆԲԿ 59 21 00(ամբուլատոր դեպքերում)
- ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող լիցենզավորված բուժհաստատություններ (տե՛ս Համագործակցող ԲԿ-ների ցանկը)
- Շտապ օգնության ծառայություն` 1-03 հեռախոսահամարով
Անհրաժեշտ է հայտնել.
- Անուն ազգանուն
- Ապահովագրական քարտի համար, որի բացակայության դեպքում՝ անձնագրի համար կամ ծննդյան ամսաթիվ
- Պատահարի մանրամասներ
Եթե Ապահովագրված անձը դիմել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ, գործընկեր բժշկական հաստատություն (տե՛ս Համագործակցող ԲԿ-ների ցանկը) կամ այլ ծառայության մատակարարի (դեղատուն, օպտիկա և այլն), ապա Ապահովագրված անձը Պայմանագրով հատուցվող բժշկական ծառայությունների դիմաց որևէ վճարում չի կատարում. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ ապահովագրական հատուցման գումարը վճարում է անմիջապես բժշկական ծառայություն մատուցած հաստատությանը:
Այն դեպքում, երբ հաճախորդն ունի նախընտրելի բժշկական հաստատություն, որը չի հանդիսանում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի հենակետային կամ գործընկեր բուժհաստատություն, ապա Ապահովագրված անձը վճարում է կատարում ստացված բժշկական ծառայությունների համար և պայմանագրով սահմանված ժամկետում ներկայացնում նախատեսված ապահովագրական հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Առանց Ապահովագրողին տեղյակ պահելու բուժհաստատություն դիմելու դեպքում անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում տեղեկացնել Ապահովագրողին՝ զանգահարելով շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 10 59 21 21 հեռախոսահամարով: Մատուցված բժշկական ծառայությունների դիմաց վճարում է Ապահովագրված անձը, և կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Ապահովագրողին ներկայացնում ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ապահովագրական հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
- Լրացված հայտային դիմում (Ապահովագրողի կողմից սահմանված ձևով)
- Բժշկական հիմնավորում
- Ամբուլատոր բուժման դեպքում բժշկական տեղեկանք, իսկ ներհիվանդանոցային բուժման դեպքում հիվանդանոցային էպիկրիզ, որը պետք է պարունակի Ապահովագրված անձի գանգատները, կատարված հետազոտությունները, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը: Բժշկական փաստաթուղթը պետք է հաստատված լինի համապատասխան բժշկական հաստատության կնիքով: Տեղեկանքի ձևաթուղթ:
- Ատամնաբուժական հայտերի դեպքում տեղեկանքում պարտադիր պետք է նշված լինի մատուցած ծառայության նկարագիրը (ատամի համարը, կատարված աշխատանքը, խորությունը) և յուրաքանչյուր ծառայության արժեքը: Եթե ատամնաբույժը գրանցված է որպես անհատ ձեռներեց և չունի կնիք, ապա բժշկական տեղեկանքին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև անհատ ձեռներեցի լիցենզիայի պատճենը: Ատամնաբուժական ձևաթուղթ:
- Վճարումը հավաստող փաստաթղթեր՝ ՀԴՄ կտրոն, ԴՄ անդորրագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն
- Հարկլինիկական հետազոտությունների պատասխանների պատճենները (անհրաժեշտության դեպքում):
- Վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` personalcontact@ingoarmenia.am էլ. փոստի հասցեով ներկայացնելով բոլոր նշված փաստաթղթերի սկան արված տարբերակները: Հայտի վերջնական կարգավորման և վճարման համար փաստաթղթերի բնօրինակները պարտադիր անհրաժեշտ է փոխանցել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի գրասենյակ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Արտերկրում ուղևորության ժամանակ տեղի ունեցած ապահովագրական պատահարների դեպքում անհրաժեշտ է.
- Պատահարի մասին տեղեկացնել պատահարի վայրի համապատասխան իրավասու մարմիններին (հյուրանոցի ադմինիստրացիային, տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին, տեղական իրավապահ մարնիններին) և տեղեկացնել ապահովագրության առկայության մասին
- Անմիջապես զանգահարել ծառայողական կենտրոն և տեղեկացնել պատահարի մասին`ապահովագրական վկայագրի առաջին էջում նշված հեռախոսահամարով (+7 495 258 85 59) կամ կապվել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ
- Ծառայողական կենտրոնի աշխատակիցներն անմիջապես կարձագանքեն և կկազմակերպեն համապատասխան բժշկական օգնությունը
- Պայմանագրով հատուցվող ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած բոլոր ծախսերը իրականացվում են ծառայողական (ասիստանս) կենտրոնի կողմից և հատուցվում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության կողմից
Եթե ապահովագրական պատահարից հետո ծառայողական կենտրոն զանգահարելու հնարավորություն չի եղել, ապա պատահարի մասին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է արտերկրից վերադառնալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում, որտեղ մանրամասն պետք է նշված լինեն`
- պատահարի հանգամանքները և բնույթը
- արտասահմանյան ուղևորության ժամկետները
- պատահարի պատճառները
- պատահարից անմիջապես հետո ծառայողական կենտրոն չզանգահարելու պատճառները
- Ապահովագրական վկայագրի պատճենը (պահանջի դեպքում նաև բնօրինակը)
- Բժշկական փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն ապահովագրված անձի դիմելու ամսաթվի և առողջական վիճակի, բժշկական օգնության, տևողության և այլնի վերաբերյալ
- Տվյալ հիվանդության հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը, որոնք պետք է ներառեն դեղատան կնիքը և ձեռք բերված դեղամիջոցների գները
- Բժշկի կողմից նշանակված լաբորատոր-գործիքային հետազոտությունների ցանկը, դրանց արդյունքները, յուրաքանչյուր ծառայության համար առանձին նշված գնով և ամսաթվով
- Մատուցված ծառայությունների համար բժշկական հաստատության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի բնօրինակը, որը պետք է ներառի Ապահովագրված անձի ազգանունը, բժշկական եզրակացությունը, բուժօգնության համար դիմելու ամսաթիվը, բուժման տևողությունը, տրամադրված ծառայությունների ցանկը` դասակարգված ըստ գնի և տևողության, ծառայությունների ընդհանուր արժեքը
- Դեղամիջոցների, բուժման և այլ ծառայությունների համար կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը
- Ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
Ապահովագրական դեպքեր առաջանալիս Ապահովագրված Անձը պարտավոր է զանգահարել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի զանգերի կենտրոն 010-59-21-21 հեռախոսահամարով և տեղեկացնել.
- Անուն ազգանունը
- Ապահովագրական քարտի համարը, որի բացակայության դեպքում՝ անձնագրի համարը, կամ ծննդյան ամսաթիվը
- Պատահարի մանրամասները
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի կողմից ապահովագրական հատուցում կատարվում է`հիմք ընդունելով ԱՊԱՀՈՎԱԴՐԻ (Ապահովագրված անձի, ՇԱՀԱՌՈՒԻ) գրավոր դիմումն համապատասխան փաստաթղթերը, որոնք հավաստում են ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին:
Ապահովագրական հատուցում ստանալու համար ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Հիմնական փաստաթղթերի ցանկ՝
- Ապահովագրական վկայագրի բնօրինակը
- Ապահովագրական հատուցում ստանալու դիմում ապահովագրական պատահարի մանրամասն նկարագրությամբ և ապահովագրական հատուցում ստանալու հնարավոր եղանակների նշմամբ (կանխիկ կամ բանկային փոխանցումով)
- Պատահարի մասին ակտ, եթե ապահովագրական դեպքը տեղի է ունեցել Ապահովագրված անձի աշխատանքային պարտականություների կատարման ընթացքում
- Ոստիկանության համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի բնօրինակը (անհրաժեշտության դեպքում)
Ինչպես նաև՝
- Կապված Ապահովագրված անձի մահվան հետ.
- Ապահովագրված անձի մահը հաստատող վկայականի բնօրինակը կամ նոտարական հաստատմամբ պատճենը
- Մահվան պատճառի մասին բժշկական եզրակացություն
- Նոտարի կողմից տրված ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայականի պատճենը
- Աապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
- Կապված Ապահովագրված անձի հաշմանդամության խմբի հաստատման հետ.
- ԲՍՓՀ տեղեկանքի բնօրինակը հաշմանդամության խմբի հաստատմամբ, մինչև 16 տարեկան Ապահովագրված անձանց համար` ծնողների, խնամակալի, հոգաբարձուի բնակության վայրից սոցիալական ապահովության տեղեկանքի բնօրինակը
- Ապահովագրված անձի հիվանդության պատմության բնօրինակը
- Ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
- Կապված ապահովագրական պատահարի հետևանքով Ապահովագրված անձի մշտական, լրիվ (կամ մասնակի) գործունակության կորստի կամ ժամանակավոր անաշխատունակության, առողջության վատթարացման հետ.
- Ապահովագրված անձի հիվանդության պատմության բնօրինակը
- Աշխատունակության փակ թերթիկների պատճենները` հաստատված Ապահովագրված անձի կադրային բաժնի կողմից
- Ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ