«Գործակալն Ընկերության դեմքն է» – ահա այս սկզբունքով է առաջնորդվում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական Ընկերությունը ապահովագրական գործակալների հետ ամենօրյա աշխատանքների ժամանակ:
Գործակալը բաձրակարգ որակավորում ունեցող անձ է, որն ինքնուրույն է կառավարում իր գործունեությունը, ունի ազատ աշխատանքային գրաֆիկ և հնարավուրություն ստանալու բարձր վարձատրություն:
Գործակալն իր գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ գործառույթները`
Ապահովագրական խորհրդատվություն – Առօրյա գործունեության ընթացքում գործակալն իրականացնում է բացատրական և խորհրդատվական աշխատանքներ` պոտենցիալ հաճախորդներին ներկայացնելով ապահովագրության առավելությունները, հատուցման դեպքերը և այլ պայմաններ: Օգնում է մարդկանց և կազմակերպություններին ընտրել իրենց պահանջմունքներին առավել համապատասխան ապահովագրական ծածկույթ:
Ապահովագրական պայմանագրերի կնքում – Գործակալը հանդես է գալիս ընկերության անունից և նրա հիմնական գործառույթը ապահովագրական պայմանագրերի կնքմանն ուղղված միջնորդության իրականացումն է: Գործակալը ոչ միայն իրականացնում է պայմանագրերի վաճառք, այլ նաև պայամանգրի գործողության ողջ ժամանակահատվածում սպասարկում է դրանք:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական Ընկերության հետ գործակալության պայմանագիր կնքած անձինք հնարավորություն ունեն մասնակցելու ընկերության կողմից կազմակերպված անվճար դասընթացներին, որի արդյունքում Գործակալները կստանան գործունեության ծավալման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ Կենտրոնական Բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում:
Ապահովագրական գործակալների ռեգիստրում գրանցվելու համար անհրաժեշտ է ընկերության հետ կնքել գործակալության պայմանագիր, որի պատճեն և մի շարք այլ փաստաթղթեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Կենտրոնական Բանկ:
Ապահովագրական գործակալական պայմանագրի դրույթների և այլ անհրաժեշտ փաստաթղթերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող էք այցելել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական Ընկերության գրասենյակ` գործակալական բաժին: Գրանցման հետ կապված հարցերը կարող էք ուղղել նաև info@ingoarmenia.am էլ. փոստով:
Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք», գլուխ 54, Ապահովագրություն
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/01
Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/02
Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/03
Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/04
Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/07
Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար հայաստանի հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/08
Հայաստանի հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (քառամելս) հաշվարկման մեթոդաբանությունը
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/09
Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/10
Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները»
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/11
Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/12
Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը
____________________________________________________________________________
Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
ԴԵՌ ՄԵՐ ԳՈՐԾԱԿԱԼԸ ՉԵ՞Ս.
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ ԵՎ ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՋՈՂԱԿ
Ներկայիս տնտեսական պայմաններում ապահովագրական գործակալի մասնագիտությունը հանդիսանում է ամենապահանջված և հեռանկարային մասնագիտություններից մեկը: Այն հնարավորություն է ընձեռում ինքնուրույն կառավարել սեփական աշխատաժամանակը և եկամուտները, ինքնուրույն մշակել սեփական ռազմավարական ծրագրերը, որոնք առավելագույնս կհամապատասխանեն սեփական պահանջմունքներին և ցանկություններին: Աշխատանքի ճիշտ և գրագետ կազմակերպման արդյունքում գործակալի աշխատանքը վերածվում է բիզնեսի, որտեղ գործակալն ինքն է ներգրավում այլ գործակալների և ձևավորում խումբ, որը կարճ ժամանակահատվածում իրագործելի է դարձնում նախկինում անհնարին թվացող ծրագրերը և ցանկությունները: Այս պարագայում արդեն Ձեր առջև բացվում են նոր հնարավորություններ`իրականություն դարձնել բոլոր մտահղացումները, քանի որ Ձեր կողքին միշտ կանգնած է հզոր գործընկեր`Ապահովագրական ընկերությունը:
ԱՊՊԱ ոլորտը, օրինակ, իդեալական տնտեսական միջավայր է գործակալների համար, որտեղ նրանք հնարավորություն ունեն սեղմ ժամկետներում գրանցել շոշափելի արդյունքներ, առավել ևս, եթե գործակալը ներկայացնում է հզոր ապահովագրական ընկերություն:
Ունենալով Հայաստանի ամենալայն գործակալական ցանցը և ամենաերկարատև փորձը շուկայում`«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ողջունում է համագործակցության ցանկություն ունեցող անձանց և կազմակերպություններին:
Համագործակցելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հետ՝ Դուք կստանաք.
- Ուսուցում և մասնագիտացում
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը իր գործակալների համար պարբերաբար կազմակերպում է անվճար դասընթացներ, որի ժամանակ ընկերության գործակալները ուսումնասիրում են ապահովագրության տեսությունը, զարգացման պատմությունը, ծանոթանում են ընկերության առաջարկներին և ստանում են այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք առօրյա աշխատանքի ընթացքում կնպաստեն բարձր ցուցանիշների արձանագրմանը:
- Կայունություն և փոխադարձ վստահություն
Իր ողջ գործունեության ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ արձանագրել է միայն դրական ցուցանիշներ և հայրենական ապահովագրական շուկայում դարձել է առաջատար, որն, իհարկե, անդրադառնում է Ընկերության գործակալների վրա`առօրյա գործունեության ընթացքում պարգևելով վստահության զգացում:
Ընկերության հեղինակությունը Ձեզ հնարավորություն կընձեռի առավել հեշտ կնքել գործարքներ, իսկ Ընկերության հատուցումներ վճարելու քաղաքականությունը միշտ կօգնի Ձեզ պատվով դուրս գալ դժվարին իրավիճակներից:
- Առաջխաղացում և զարգացում
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ մշակած գործակալական համակարգը հնարավորություն կտա Ձեզ կարճ ժամանակում դառնալ գլխավոր գործակալ և ղեկավարել ընկերության ռազմավարական ծրագրի ոլորտներից մեկը: