ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այն ամենն ինչ կարող է արտաքին, չմտադրված, անկանխատեսելի պայմանների և հանգամանքների արդյունքում վնաս հասցնել Ձեր առողջությանը կարելի է ապահովագրել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում:
Յուրաքանչյուր ոք առօրյայում գտնվում է դժբախտ պատահարների ռիսկի ներքո: Հատկապես այնպիսի վտանգավոր ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, արտադրությունը, բեռնափոխադրումները, շինարարական նախագծերը, դժբախտ պատահարները տեղի են ունենում բարձր հաճախականությամբ, և որքան էլ ցավալի է, հաճախ խլում են կյանքեր, կամ աշխատակիցներին հասցնում են հաշմանդամության:
Ո՞ՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Կարող են ապահովագրվել կազմակերպությունների 65 տարին չլրացած աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները (3 տարեկանից բարձր երեխաներ, կին, ամուսին, ծնողներ, քույր, եղբայր)։
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Ապահովագրական ծածկույթ կարող է տրամադրվել դժբախտ պատահարի հետևանքով առաջացած հետևյալ ռիսկերի համար
- Մահ,
- Մշտական լրիվ կամ մասնակի անաշխատունակություն (հաշմանդամություն),
- Ժամանակավոր անաշխատունակություն,
- Բժշկական ծախսեր
- Հաճախորդի ցանկությամբ այլ ռիսկեր:
Ապահովադիրը կարող է կազմել իրեն հետաքրքիր ռիսկերի փաթեթները:
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՈՐԾԵԼ.
- Շուրջօրյա
- Միայն ապահովագրված անձի աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ,
- Կողմերի համաձայնությամբ այլ ժամանակ:
Ապահովագրության պայմանագրի ժամկետները որոշվում են հաճախորդի հետ համաձայնեցվության միջոցով:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ (ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ)
Ապահովագրական գումարը որոշվում է Ապահովադրի կողմից` համաձայնեցնելով այն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի մասնագետների հետ, հաշվի առնվելով, որ այն չի կարող գերազանցել յուրաքանչյուր աշխատակցի տարեկան աշխատավարձի հինգապատիկը:
Դժբախտ պատահարի հետևանքով Ապահովագրված անձի մահվան դեպքում Ապահովագրողը վճարում է ապահովագրական հատուցում` ապահովագրական գումարի 100%-ի չափով:
Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության մշտական կորստի դեպքում, ապահովագրական հատուցումը իրականացվում է հետևյալ սահմանաչափերով.
ա) I կարգի հաշմանդամության դեպքում` ապահովագրական գումարի 100% չափով,
բ) II կարգի հաշմանդամության դեպքում` ապահովագրական գումարի 75% չափով,
գ) III կարգի հաշմանդամության դեպքում` ապահովագրական գումարի 50% չափով:
Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության ժամանակավոր կորստի դեպքում Ապահովագրողը վճարում է ապահովագրական հատուցում յուրաքանչյուր օրվա համար 0.3% ապահովագրական գումարից, բայց ոչ ավել, քան ապահովագրական գումարի 30%, սկսած անաշխատունակության 11-րդ օրից:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ
Դժբախտ պատահարներից կորպորատիվ ապահովագրության դեպքում օպտիմալ ապահովագրական սակագին հաշվարկելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են`
- ապահովագրված անձանց աշխատանքի բնույթը,
- ընտրված ապահովագրական ռիսկերը,
- ապահովագրվող անձանց քանակը,
- ապահովագրվող անձանց տարիքը,
- ապահովագրության ժամկետը և այլն:
Ընկերությունում գործում է զեղչերի ճկուն համակարգ:
Ապահովագրության պայմանագրի վերակնքման (երկարացման) ժամանակ վնասաբերության մակարդակից կախված «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն տրամադրում է հավելյալ զեղչեր կամ կիրառում է հավելավճարներ:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՒ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐ
Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Ապահովագրության վկայագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է.
- Ապահովադիր կազմակերպության տվյալներ
- Ապահովագրված անձանց անձնագրային տվյալներ
- Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
- Զեղչեր իրավաբանական անձանց ապահովագրված անձանց քանակից կախված:
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
- Ճկուն սակագնային համակարգ,
- Որակյալ և արագ սպասարկում,
- Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ:
Դժբախտ պատահարներից ապահովագրության դիմում հարցաթերթիկ
Դժբախտ պատահարներից ապահովագրության կանոններ