Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Առողջություն

INGOCARE

INGOCARE– առողջության ապահովագրություն Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար, որը հնարավորություն է տալիս ստանալ բուժօգնություն Հայաստանի և Արցախի առաջատար բուժկենտրոններում առանց Մեզ նախապես տեղյակ պահելու:

Փաթեթում ընդգրկված կանխարգելիչ բժշկական ստուգումները հնարավորություն կտան Ձեզ կանխարգելել կամ հնարավորինս վաղ բացահայտել առողջությանը սպառնացող վտանգները, իսկ հայտնաբերված խնդիրների ախտորոշման և/կամ բուժման հետագա ծախսերի փոխհատուցումը Դուք հնարավորություն կունենաք ստանալ մյուս ծածկույթների շրջանակներում (ամբուլատոր կամ ստացիոնար):

Վստահե՛ք Ձեր և Ձեր մտերիմների ամենակարևորը՝ առողջությունը, շուկայի առաջատարին:

ԻՆՉՈ՞Ւ INGOCARE

  1. Ծառայությունների և գնի լավագույն համադրություն,
  2. Բուժման հնարավորություն՝ առանց Մեր նախնական համաձայնության,
  3. Կանխարգելիչ հետազոտությունների հնարավորություն, այդ թվում` ստոմատոլոգիական,
  4. Անսահմանափակ արտահիվանդանոցային (ամբուլատոր) ծառայություններ, այդ թվում՝ դեղորայքի փոխհատուցում,
  5. Ներհիվանդանոցային (ստացիոնար) բուժօգնության հնարավորություն,
  6. Շուկայում գործող անհատների համար նախատեսված ամենալայն ծածկույթ:

ԻՆՉՈ՞Ւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ

  1. Ավելի քան 20 տարի Առողջության ապահովագրության գծով շուկայի բացարձակ առաջատար,
  2. 24/7 գործող Հայտերի սպասարկման կենտրոն (Call Center) և բարձր որակավորում ունեցող բժիշկ-փորձագետներ
  3. Հատուցման ստացման պարզեցված գործընթաց`
    • Հայտային փաստաթղթերի ներկայացում էլեկտրոնային փոստի կամ VIBER կապի միջոցով՝ առանց հետագայում բնօրինակ փաստաթղթերի ներկայացման պահանջի,
    • Հայտ բացելու, ինչպես նաև պատահարի մասին նախապես տեղեկացման անհրաժեշտության բացակայություն:
  4. Էլեկտրոնային հարթակներ Ապահովագրված անձանց համար և ցանկացած տեղեկատվության արագ ստացման հնարավորություն
  5. Բժշկական կենտրոն, մասնավորապես «Վարդանանց» Նորարարական բժշկական կենտրոն, ուղիղ դիմելու հնարավորություն
  6. Տեղում կանխիկ վճարումների անհրաժեշտության բացակայություն գործընկեր բուժ. կենտրոններում. ավելի քան 300 գործընկեր բուժ. հաստատություն Երևան քաղաքում և ՀՀ մարզերում
  7. Տարեկան ավելի քան 15,000 գոհունակ ապահովագրված անձ (համաձայն Մեր կողմից իրականացվող հարցումների):

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Կամավոր Բժշկական Ապահովագրության Կանոններ

Բժշկական ապահովագրության սակագներ

Գործընկեր բուժ. հաստատություններ

Բժշկական ապահովագրության հատուցման դիմումի ձև

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ

Ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Դուք այդ գումարի սահմաններում կարող եք ստանալ հետևյալ բժշկական ծառայությունները.

  • Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
  • Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
  • Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում,
  • Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:

Նշված ծառայություններից, այդ թվում նաև տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարի 01/09/2017թ. N 2621-Ա հրամանով հաստատված ցանկում ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպություն:

Ապահովագրության պայմանագրով նախատեսված ծառայություններից լիարժեք օգտվելու համար խնդրում ենք ծանոթանալ ստորև նյութերին.

Եթե Դուք ապահովագրված ենք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում, ապա լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար կարող եք զանգահարել 010 59 21 21 շուրջօրյա գործող հեռախոսահամարով: Մեր օպերատորները և բժիշկ-փորձագետները սիրով կպատասխանեն Ձեր հարցերին:

Վերջին թարմացում: