Ապպա
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2011 թվականի հունվարի 1-ից Ձեր ավտոմեքենան շահագործելու համար պետք է ունենաք պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր (ԱՊՊԱ պայմանագիր): Այն ամենն, ինչ կարող են պահանջել երրորդ անձինք որպես Ձեր մեքենայի շահագործման հետևանքով պատճառված վնասի հատուցում, կարելի է ապահովագրել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունում:
Ի՞ՆՉՆ Է ԵՆԹԱԿԱ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ
ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցների համար, այդ թվում`
- մարդատար ավտոմոբիլներ
- ավտոբուսներ, միկրոավտոբուսներ
- բեռնատարներ
- մոտոցիկլետներ
- քարշակներ
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԿՆՔԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
- Տրանսպորտային միջոցի (ՏՄ) սեփականատերը
- Առուվաճառքի (օտարման) պայմանագրով գնորդը
- Լիզինգի (ֆինանասական վարձակալության) պայմանագով վարձակալը
- Վերը նշված անձինք իրավունք ունեն լիազորելու այլ անձանց իրենց անունից կնքելու ԱՊՊԱ պայմանագիր:
Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԿՆՔԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող տրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:
Ո՞Ր ՎՆԱՍՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ
ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են սեփական տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով մյուս` տուժող կողմին պատճառված հետևյալ վնասները.
- անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ
- տուժողի գույքին պատճառված վնասներ:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԱՊՊԱ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը կազմում է`
- Անձնական վնասների դեպքում՝
մեկ ապահովագրական պատահարի համար համար 33,000,000 ՀՀ դրամ
յուրաքանչյուր տուժողի համար՝ 3,300,000 ՀՀ դրամ - գույքային վնասների դեպքում՝
մեկ ապահովագրական պատահարի համար՝ 18,000,000 ՀՀ դրամ
յուրաքանչյուր տուժողի համար՝ 1,800,000 ՀՀ դրամ
Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ Է ՏՐՎՈՒՄ ԱՊՊԱ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ
ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կախված է հետևյալ գործոններից.
- ՏՄ-ի տեսակը (մարդատար, բեռնատար և այլն)
- ՏՄ-ի շարժիչի հզորությունը
- ՏՄ-ի օգտագործման նպատակը (անձնական, ծառայողական, տաքսի և այլն)
- Պայմանագրի ժամկետը
- Բոնուս-Մալուս դասը:
Ձեր ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կարող եք հաշվարկել ԱՊՊԱ հաշվիչի միջոցով:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎՆԱՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նախօրոք ձեռք բերեք ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրության (ԱՊԿԱ) պայմանագիրը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ԱՊԿԱ պայմանագիրը կհատուցի ԱՊՊԱ պայմանագրով սահմանված հատուցման առավելագույն չափը գերազանցող վնասները:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՃՏՊ-Ի ԺԱՄԱՆԱԿ ՎՆԱՍՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ
ԱՊՊԱ պայմանագրով հատուցում ստանում է տուժող կողմը: Եթե վթարը տեղի է ունեցել Ձեր մեղքով, և Ձեր մեքենան ևս վերանորոգելու կարիք կա, ապա օգնության կգա ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագիրը:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Պայմանագրի ձեռք բերման առավել հասարակ բանաձև,
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
- Արագ և որակյալ սպասարկում,
- ՏՄ-ի ապահովագրության հնարավորություն` մինչև համապատասխան մարմիններում հաշվառման կանգնելը,
- Ապահովագրական հատուցումների կրճատված ժամկետներ՝ առավելագույնը 5 օր բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո,
- Ծառայությունների և խոստումների կատարման երաշխիք՝ գումարի վերադարձ:
Հավելյալ տեղեկատվություն.
- Բոնուս-Մալուս համակարգ
- Համաձայնեցված հայտարարգիր
- ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները
- Ոչ ստանդարտ իրավիճակներում հատուցման հաշվարկման օրինակներ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊՊԱ ՊԱՅԱՄԱՆԱԳԻՐ
ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է.
- Մոտենալ Ընկերության գրասենյակներից կամ վաճառքի կետերից մեկը
- Ձեռք բերել առցանց
- Զանգահարել 010 59 21 21 հեռախոսահամարով և հրավիրել գործակալին Ձեզ հարմար վայր:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պայմանագիրը կնքելիս անհրաժեշտ է ներկայացնել.
- տրանսպորտային միջոցի (ՏՄ) սեփականատիրոջ անձնագիրը, սոցիալական քարտը
- ՏՄ-ի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիրը (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիրը, եթե ՏՄ-ի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ
- լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը, եթե Ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եթե Դուք հանդիսանում եք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հաճախորդը, ապա ԱՊՊԱ պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ: