ԱՊՊԱ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2011 թվականի հունվարի 1-ից Ձեր ավտոմեքենան շահագործելու համար պետք է ունենաք պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր (ԱՊՊԱ պայմանագիր):
Այն ամենն, ինչ կարող են պահանջել երրորդ անձինք որպես Ձեր տրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով պատճառված վնասի հատուցում, կարելի է ապահովագրել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունում:
Ի՞ՆՉՆ Է ԵՆԹԱԿԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ
ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է բոլոր անիվավոր տրանuպորտային միջոցների համար, այդ թվում`
- մարդատար ավտոմոբիլներ
- ավտոբուսներ, միկրոավտոբուսներ
- բեռնատարներ
- մոտոցիկլետներ
- քարշակներ
- տրոլեյբուսներ
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԿՆՔԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
- Տնօրենը
- Տնօրենի կողմից լիազորված անձ
Ո՞Ր ՎՆԱՍՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ
ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրվում են այն վնասները, որոնք առաջացել են սեփական տրանսպորտային միջոցի օգտագործումից մյուս` տուժող կողմին, պատճառված հետևյալ վնասներից.
- անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահ
- տուժողի գույքին պատճառված վնասներ:
Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
ԱՊՊԱ պայմանագրով հատուցման առավելագույն չափը կազմում է`
- Անձնական վնասների դեպքում՝
մեկ ապահովագրական պատահարի համար համար 33,000,000 ՀՀ դրամ
յուրաքանչյուր տուժողի համար՝ 3,300,000 ՀՀ դրամ
- գույքային վնասների դեպքում՝
մեկ ապահովագրական պատահարի համար՝ 18,000,000 ՀՀ դրամ
յուրաքանչյուր տուժողի համար՝ 1,800,000 ՀՀ դրամ
Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ
ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կախված է հետևյալ գործոններից.
- Տրանսպորտային միջոցի տեսակը (մարդատար, բեռնատար և այլն)
- Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը
- Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը (անձնական, ծառայողական, տաքսի և այլն)
- Պայմանագրի ժամկետը
- Բոնուս-Մալուս դասը:
Ձեր ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարի չափը կարող եք հաշվարկել ԱՊՊԱ հաշվիչի միջոցով:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎՆԱՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նախօրոք ձեռք բերեք ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրության (ԱՊԿԱ) պայմանագիրը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ԱՊԿԱ պայմանագիրը կհատուցի ԱՊՊԱ պայմանագրով սահմանված հատուցման առավելագույն չափը գերազանցող վնասները:
ՀԱՏՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿ
Ի՞ՆՉ ԱՆԵԼՙ ԵԹԵ ՃՏՊ-Ի ԺԱՄԱՆԱԿ ՎՆԱՍՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ
ԱՊՊԱ պայմանագրով հատուցում ստանում է տուժող կողմը: Եթե վթարը տեղի է ունեցել Ձեր մեղքով, և Ձեր մեքենան ևս վերանորոգելու կարիք կա, ապա օգնության կգա ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագիրը:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Պայմանագրի ձեռք բերման առավել պարզ բանաձև,
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
- Արագ և որակյալ սպասարկում,
- Տրանսպորտային միջոցների ապահովագրության հնարավորություն` մինչև համապատասխան մարմիններում հաշվառման կանգնելը,
- Ապահովագրական հատուցումների կրճատված ժամկետներ՝ առավելագույնը 5 օր բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո,
- Ծառայությունների և խոստումների կատարման երաշխիք՝ գումարի վերադարձ:
Հավելյալ տեղեկատվություն.
- Բոնուս-Մալուս համակարգ
- Համաձայնեցված հայտարարգիր
- Ոչ ստանդարտ իրավիճակներում ապահովագրական հատուցման հաշվարկման օրինակներ
- ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները
Պայմանագրի Կնքումը
ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է.
- Մոտենալ Ընկերության գրասենյակներից կամ վաճառքի կետերից մեկը
- Զանգահարել 010 59 21 21 հեռախոսահամարով:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պայմանագիրը կնքելիս անհրաժեշտ է ներկայացնել.
- պետական գրանցման վկայականի համարը
- ՀՎՀՀ-ն
- բանկային հաշվի տվյալները
- տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիրը (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիրը, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ
- լիազորված վարորդների անձնագրերը, վարորդական վկայականները
- Ապահովադրի անունից պայմանագիրը կնքող անձի անձնագիրը և լիազորագիրը
- լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը, եթե Ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եթե Դուք հանդիսանում եք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հաճախորդը, ապա ԱՊՊԱ պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ: