Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ընկերությունը, հանդիսանալով ՀՀ ապահովագրական դաշտի համակարգային օղակներից մեկը, գիտակցում է իր կորպորատիվ պատասխանատվությունը՝ ոչ միայն ապահովագրության ոլորտի կայացման գործում, այլև մեր երկրի և հասարակության զարգացման ընդհանուր համատեքստում:

Ընկերությունն իր գործունեության ողջ ընթացքում ակտիվ մասնակցություն է դրսևորում կրթական, մշակութային և սոցիալական նշանակության մի շարք ծրագրերում:

Կրթական ծրագրեր.

  • Ընկերությունը 2008թ. լիովին վերանորոգել, կահավորել և համակարգչային տեխնիկայով ապահովել է Հայաստանի պետական տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետի լսարաններից մեկը: Ներկայումս լսարանը հանդիսանում է ՀՊՏՀ-ի ապահովագրության ամբիոնի բազային լսարանը:
  • Ընկերությունը ակտիվ համագործակցում է ՀՀ-ում գործող մի շարք պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի (ՀՊՏՀ,ԵՊՀ, ՌՀՀ, ՀՊԱՀ, Ֆրանսիական համալսարանը Հայաստանում և այլն) հետ՝ ուսանողների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում: Ընկերությունում ցանկացած պահի վերապատրաստում են անցնում մեկ տասնյակից ավելի 2-4-րդ կուրսի ուսանողներ, որոնց հետագայում հնարավորություն է տրվում համալրել Ընկերության երիտասարդ մասնագետների շարքը:
  • Ընկերությունը պարբերաբար սահմանում է ՀՀ գործող ԲՈՒՀ-երի տնտեսագիտական մասնագիտացում ունեցող լավագույն ուսանողների համար անվանական կրթաթոշակներ, ֆինանսավորում է ուսուցման ծախսերի մի մասը, հայտարարում է լավագույն աշխատության մրցույթներ, որոնց հաղթողները ստանում են դրամական մրցանակներ և ընկերությունում աշխատելու առաջարկ:
  • Ընկերությունը վերջին տարիներին ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների ամիս» ծրագրին, որի շրջանակներում ավելի քան 150 դպրոցականներ մասնակցում են Ընկերության տարբեր ուսումնական միջոցառումներին: Լավագույնները հնարավորություն են ստանում տարբեր բաժիններում անցնելու գործնական ուսուցման ծրագիր:
  • 2014թ. “World Vision” Armenia ընկերության հետ համատեղ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ իրականացրեց բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Տավուշի մարզի Բերքաբեր, Բարեկամավան և Սևքար համայնքներում ապրող 12 երեխայի նվիրեցին պայուսակներ և գրենական պիտույքներ:
  • 2014թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի ընկերությունը կազմակերպում է մեկամսյա Վարպետաց դասեր ՀՀ առաջատար համալսարանների 25 լավագույն ուսանողների համար, ովքեր դասընթացից հետո հնարավորությունեն ունենում համալրելու ընկերության աշխատակիցների շարքերը:
  • 2016թ․ “Smarter Armenia” Hackathon –ի շրջանակներում առաջին անգամ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն աջակցեց ՏՏ հեքեթոնին՝ հովանավորելով մրցույթի առողջապահական ուղղությունը։ Երիտասարդ հայ կանանց հաղթող թիմը աուտիզմով երեխաների համար նախատեսված նորարարական լուծման համար ստացավ հովանավորչական փաթեթ՝ իրենց հավելվածը մշակելու նպատակով:
  • 2017թ․ Միկրոէլեկտրոնիկայի 12-րդ միջազգային օլիմպիադայի շրջանակներում, որն իրականացվում է «Սինոփսիս» ընկերության հետ համատեղ, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հերթական անգամ աջակցեց ուսանողների ուղևորության կազմակերպմանը: Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան համախմբում է աշխարհի ամենափայլուն և միկրոէլեկտրոնային բնագավառում ակտիվ մինչև 30 տարեկան ուսանողներին։
  • 2017թ. «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Օրրան» կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքը, որը համախմբել էր բազմաթիվ գործարարների, դիվանագետների, արվեստագետների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների: Միջոցառմանը մասնակցեց նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը:
  • Վերջին տարիներին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հովանավորում է Հայաստանի տարբեր շրջաններից երեխաների մասնակցությունը «ԹՈՒՄՈ» ամառային ճամբարին, որի ընթացքում ԹՈՒՄՈ կրթական կենտրոնի կողմից կազմակերպվում են նորարարական տեխնոլոգիաների ուսուցման ծրագրեր:
  • 2019թ-ին, Ընկերությունը կարևորելով սկսնակ տաղանդների հայտնաբերման գործընթացը, կազմակերպեց Դրամաշնորհային ծրագիր, որին մասնակցեցին ՀՀ առաջատար համալսարանների ուսանողները ներկայացնելով հետազոտական աշխատանքներ և վերլուծություններ՝ Ընկերության կողմից հայտարարված թեմաների վերաբերյալ: Հաղթողները արժանացան դրամական պարգևի և ընկերությունում իրենց մշակած ծրագրի ներդմանը մասնակցելու հնարավորության:
  • 2019թ-ին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ապահովագրական գործ մասնագիտության կրթական ծրագիրը թարմացնելու նպատակով կնքեցին Համագործակցության պայմանագիր, որի արդյունքում ընկերության աշխատակիցները ներգրավելու են ուսումնական գործընթացներում, իսկ ուսանողները հնարավորություն են ունենալու ընկերությունում անցնել պլանային և ոչ պլանային փորձառություններ:

Մշակութային ծրագրեր.

  • Ընկերությունը, 2009թ. հատկացնելով 3.600.000 դրամ, վերականգնեց 1614թ. կառուցված Տաթևի վանքի դուռը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքներից մեկը:
  • 2010թ. ընկերությունը հովանավորության սկզբունքով ապահովագրել է իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի կտավների տեղափոխումը և ցուցադրումը Հայաստանում: Ցուցահանդեսը, որը անցկացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում նվիրված է հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 95-րդ տարելիցին:

Վերջին տարիների ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի կարևորագույն նախաձեռնություններից էր Հայոց բանակին աջակցությունը։ 2016թ. «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը համահունչ՝  Ընկերությունը կատարեց նվիրատվություն հայ զինվորների ընտանիքների աջակցության հիմնադրամին:

Վերջին թարմացում: