Հարգելի հաճախորդ,
Եթե օգտվել եք մեր ծառայություններից և դրա հետևանքով ունեք բողոք Ընկերության նկատմամբ, ապա կարող եք լրացնել դիմում-բողոքը և ներկայացնել այն Ընկերության գլխամասային գրասենյակ (ՀՀ, 0010, ք. Երևան, Հանրապետության 51, 53, տարածք 47, 48, 50), կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով` info@ingoarmenia.am: Ընկերության կողմից հաճախորդի բողոքին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումն իրականացվում է բողոքը ստանալու պահից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումում նշված վավերապայմաններով:
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ցանկացած անձ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից իրավունք ունի ստանալու հետևյալ տեղեկատվությունը.
- Ընկերության պետական գրանցման վկայականի, լիցենզիայի և կանոնադրության պատճենները:
- Ընկերության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը:
- Առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն` ըստ ապահովագրության տեսակների, դասերի և ենթադասերի, այդ թվում ապահովագրության պայմանները և առաջարկվող ապահովագրական սակագները:
Նշված տեղեկատվությունը ստանալու համար հարկավոր է ներկայացնել գրավոր դիմում: Ընկերությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի պահանջվող փաստաթղթերի պատճենները:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր գոհունակությունը, և ձգտում ենք մշտապես գերազանցել Ձեր սպասելիքները:
Մեր ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու կամ մատուցված ծառայությունների վերաբերյալ Ձեր կարծիքը հայտնելու ցանկության դեպքում կարող եք զանգահարել հետևյալ շուրջօրյա գործող հեռախոսահամարով` (+374 10) 59 21 21, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ info@ingoarmenia.am հասցեին: Հաճախորդներն իրավունք ունեն պաշտպանել իրենց շահերը Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով` www.fsm.am:
«Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթ