«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ստեղծում է վստահություն ապագայի հանդեպ և նպաստում յուրաքանչյուրի բարեկեցությանը.
Գլխավոր նպատակներն են.
- Երաշխավորել կայունություն ու վստահություն ապագայի նկատմամբ
- Պահպանել արժանապատիվ կենսամակարդակ
- Զգուշացնել խնդիրների մասին և վերացնել դրանց հետևանքները
- Պահել խոստումները
- Աջակցել հասարակության զարգացմանը
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ արժեքները.
- Մենք բարյացակամ, բարեզուսպ և հայրենասեր ենք
- Հավատարիմ, հարգալից և օրինապաշտ ենք` հարգելով մեր հաճախորդների, աշխատակիցների, հիմնադիրների և գործընկերների շահերը
- Մենք բաց ենք՝ ընձեռելով ինքնազարգացման և ուսումնառության հնարավորություն
- Փոխշահավետ համագործակցության համար մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ապագան.
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ շուկայի առաջատարներից է շնորհիվ բարձրակարգ ապահովագրական ծառայությունների, որոնք համապատասխանում են լավագույն միջազգային չափանիշներին և ղեկավարման սկզբունքներին:
Ահա թե ինչպես ենք մենք տեսնում մեր ապագան.
- Մենք ընդլայնում ենք մեր ներկայությունը Հայաստանի մարզերում:
- Առաջատար լինելը այն խթանն է, որ մղում է մեզ առաջ: Նոր պրոդուկտները և աշխատանքի լավ կազմակերպումը մեր առաջխաղացման և երկարաժամկետ հաջողության գրավականն են:
- Մեր հիմնական ուժը մարդիկ են: Մենք ձևավորել ենք ղեկավարներ, ովքեր արհեստավարժ և համակարգված աշխատում են ղեկավարման բոլոր օղակներում, ստեղծում են ամուր թիմեր և ոգեշնչում նախաձեռնության, էներգիայի, փոխադարձ աջակցության և ստեղծագործական գործունեության համար:
- Մենք զարգացնում ենք մեր կազմակերպությունը յուրաքանչյուր գործողությամբ՝ ամեն օր այն մոտեցնելով նպատակին և մեր աշխատանքի նոր որակին:
Վերջին թարմացում: