Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ինգո-ն տասնամյակներ շարունակ կարևորագույն դեր է կատարել Հայաստանի ապահովագարական շուկայի զարգացման գործում և մինչ օրս շարունակում է քայլել  ծառայությունների կատարելագործման և նորարարության ճանապարհով։

Մեր կայունությունը փորձված է ժամանակով՝ 27 տարի շարունակ մենք եղել ենք հազարավոր ընկերությունների և անհատների ապահովագրական շուկայում վստահելի գործընկերը։

Մեր հարուստ փորձը և թափանցիկ տեղեկատվության տրամադրումն ապահովում են մեր հաճախորդների` մտածված որոշումներ կայացնելու ազատությունը, իսկ սեփական կապիտալ միջոցների ծավալն ու առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ համագործակցությունը լրացուցիչ պաշտպանություն են ապահովում մեր հաճախորդներին։

Մենք մատուցում ենք ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի՝ առողջության, ավտոմեքենայի, գույքի, ֆինանսական ռիսկերի, ճանապարհորդության ապահովագրության և այլ ոլորտներում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1997
Հիմնադրում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն  հիմնադրվել է 1997 թվականին։
2007
Ոչ կյանքի ապահովագրության լիցենզիաի ստացում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ընդառաջ գնալով օրենսդրական փոփոխություններին, վերալիցենզավորվել է և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա ԱՊՈ 0005 (0014):
2009
Ընդգրկում 400 խոշոր հարկատուների ցուցակ
  • Սույն տարվա Ֆինանսական տարվա արդյունքներով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն եղել է միակ ապահովագրական ընկերությունը, որն ընդգրկվել է 400 խոշոր հարկատուների ցուցակում, ինչը ևս մեկ անգամ վկայում է ոլորտի առաջատարը լինելու և թափանցիկ ու օրինական աշխատելաոճի մասին:
2010
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի հիմնադրում
  • Սույն տարվա օգոստոսի 13-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն դարձել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ հիմնադիր անդամ` իրավունք ստանալով զբաղվել նաև «Ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության Պարտադիր Ապահովագրությամբ» (ԱՊՊԱ):
2011
Մարզերում մասնաճուղերի բացում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ՀՀ բոլոր մարզերում բացեց ապահովագրական հայտերի կարգավորման և հաճախորդների սպասարկման գծով մասնագիտացված 12 նոր ներկայացուցչություններ։
  • 2 մասնագիտացված մասանաճյուղերի, ավելի քան 400 սպասարկման կետերի և ամենախոշոր գործակալական ցանցի հետ միասին ընկերությունը ապահովում է ամենալայն սպասարկման ցանցը ՀՀ տարածքում:
2012
Տարվա Լավագույն Ապահովագրող
  • Հաճախորդների վստահության և բարձր գնահատականի շնորհիվ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն Տարվա լավագույն ապրանքանիշ ազգային մրցանակաբաշխության կողմից կատարված հետազոտության արդյունքներով ճանաչվել է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ»:
  • Ֆինանսական կայունության և վճարունակության բարձր մակարդակի ապահովման նպատակով Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվել է 701,247,000 ՀՀ դրամով` հասցնելով այն 1,650,652,000 ՀՀ դրամի: Նույն թվականին Ընկերությունը ձեռք բերեց ՀՀ առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի՝ ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի պորտֆելը՝ էլ ավելի խոշորացնելով ակտիվները։
  • Արդյունքում ընկերությունը վերակազմավորեց իր գործարար գործելաոճը՝ ընդունելով Եվրոպական արժեքներ և ուղղվածություն։
2013
Կապիտալի Համալրում և Որակի կառավարման սերտիֆիկատի ստանձնում
  • Ֆինանսական կայունության և վճարաունակության բարձր մակարդակի ապահովման նպատակով Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվել է 885,640,000 ՀՀ դրամով` հասցնելով այն 2,536,260,000 ՀՀ դրամի:
  • Նույն ժամանակահատվածում «Բյուրո Վերիտաս» ընկերության կողմից անցկացված աուդիտի եզրակացությամբ՝ Ընկերության գործընթացները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ին շնորհվեց որակի կառավարման ISO 9001:2008 սերտիֆիկատ:
2015
Մերկուրի մրցանակի ստացում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն արժանացել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի «Մերկուրի» մրցանակին «Համաչափ և կայուն զարգացող ընկերություն» անվանակարգում:
  • Շարունակելով իր ակտիվ գործունեությունը կրթական ոլորտում` Ընկերությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ապահովագրական գործ» մասնագիտության ուսանողների համար պարբերաբար անց է կացնում վարպետության դասընթացներ:
2016
Տարվա լավագույն Ֆինանսական համակարգի հետ համագործակցող ապահովագրական ընկերություն
  • Երկրորդ անգամ անընդմեջ Ընկերությունը ճանաչվել է Ֆինանսական համակարգի հետ համագործակցող լավագույն ապահովագրական ընկերություն, ինչը վկայում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հաճախորդամետ գործելաոճի մասին:
2017
Ընկերության 20-ամյակը
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկվեց Տարեկան հաշվետվության գիրք` բացառիկ դարձնելով շարունակական ձեռքբերումների կարևորությունը։
  • Ընկերության կարևոր ձեռքբերումներից էր թվայնացման ռազմավարությունը, որն արտահայտված էր մի շարք ուղղություններով՝ փաստաթղթաշրջանառության թվայնացում, պատահարների հեռավար կառավարում և այլն։
  • 2017 թվականի մյուս կարևոր ձեռքբերումն էր օնլայն ռազմավարության մեկնարկը«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ առաջինը Հայաստանում իրականացրեց ԱՊՊԱ պայմանագրերի առցանց վաճառք
2017-19
Նոր պրոդուկտների ներդնում
  • Ընկերությունը ներդրեց մի շարք նոր պրոդուկտներ՝ անհատական վաճառքների զարգացման նպատակով։
  • Մասնավորապես, ներդրվեց Ingocare Առողջության ապահովագրության բացառիկ ապահովագրության պրոդուկտը, որն իր տեսակով առաջինն էր ՀՀ ապահովագրական շուկայում։
  • Ներդրվեց նաև Բնակարանների և առանձնատների ապահովագրության պրոդուկտը, ԿԱՍԿՈ Էքսքլյուզիվ և ԿԱՍԿՈ Կարկուտ պրոդուկտները։
  • Ընկերությունը շարունակում է իրականացնել հաճախորդների պահանջմունքների բացահայտում, և նոր պրոդուկտների մշակում՝ ըստ բացահայտված պահանջմունքների։
2020
Ժամանակակից Կայքի Ստեղծում
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն, լինելով առաջատար թվային ապահովագրական ընկերություններից մեկը, ևս մեկ քայլ արեց դեպի նորագույն տեխնոլոգիաների աշխարհ` գործարկելով նոր և ժամանակակից կայքը` www.ingoarmenia.am:
  • Նոր կայքի միջոցով հաճախորդներին հնարավորություն է տրվում լինել տեղկացված Ընկերության գործունեության, առաջարկների և գործող պրոդուկտների նորությունների մասին։
  • ԱՌՑԱՆՑ հարթակի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ինքնուրույն հաշվարկել և կնքել ԱՊՊԱ և ճանապարհորդության ապահովոգրությունների պայմանագրեր, ստուգել մի շարք ապահովագրության պրոդուկտների հայտի կարգավիճակը, կատարել առցանց վճարումներ և ստուգել գործող պայմանագրերի ժամկետները և վավերականությունը:
2024
Ապրանքային նշանի փոփոխություն
  • Նոր ապրանքային նշանը խորհրդանշում է ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլը:
    Այն արտացոլում է ընկերության զարգացման նոր ուղղությունը՝ ապահովագրությունը դարձնելու պարզ, թափանցիկ և հուսալի:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն չի սահմանափակվում ապահովագրական ծառայությունների մատուցմամբ և իր ուրույն դերն է տեսնում հասարակության զարգացման մեջ` լինելով նրա ակտիվ անդամը և կազմակերպելով Հայաստանի կրթական եւ տնտեսական առաջընթացին նպաստող զանազան միջոցառումներ:


Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Վերջին թարմացում: