Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«ԻՆԳՈ»․ նոր ապրանքային նշան և զարգացման նոր փուլ

2024-04-11

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը՝ «ԻՆԳՈ»-ն, մեկնարկելով ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլը: Նոր պարզեցված ապրանքային նշանը արտացոլում է ընկերության զարգացման նոր ուղղությունը՝ ապահովագրությունը դարձնելու պարզ, թափանցիկ և հուսալի: «ԻՆԳՈ»-ի առաքելությունն է մեղմել ռիսկերը և ապահովել հաճախորդների՝ վստահ որոշումներ կայացնելու ազատությունը:

«ԻՆԳՈ»-ի զարգացման առաջնահերթ ուղղություններից է բանկային ապահովագրությունը (bancassurance): Ընկերության կողմից մշակված նորարարական բանկային ապահովագրական պրոդուկտները թույլ են տալիս հաճախորդներին ստանալ պաշտպանություն վարկային, գործառնական և այլ ռիսկերից, որոնք առնչվում են բանկային պրոդուկտների հետ:

Ընկերությունը արմատական փոփոխություններ է իրականացրել հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հատուցումների ստացման գործընթացի պարզեցման ուղղությամբ՝ յուրաքանչյուր հաճախորդին ապահովելով պարզ և հասանելի ապահովագրական ծառայություններով:

Սա նշանակալի առաջընթաց է նոր գործադիր տնօրենի՝ Ռաֆիկ Սուվարյանի ղեկավարությամբ, ով միացել է ընկերությանը 2023 թվականի նոյեմբեր ամսին: «Մենք ձգտում ենք ստեղծել նոր շուկա և նոր ապահովագրական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն վստահ և պաշտպանված է զգում։ Մեր նպատակն է փոխել ապահովագրության ընկալումը` դարձնելով այն պարզ, հուսալի և հասանելի բոլորի համար:»,- նշում է Սուվարյանը:

Ընկերությունը տասնամյակներ շարունակ կարևորագույն դեր է կատարել Հայաստանի ապահովագարական շուկայի զարգացման գործում և այժմ ներդնում է իր փորձը՝ նորարարական ապահովագրական լուծումների մշակման համար: 2023 թվականի տվյալներով ընկերությունը շուկայում առաջատար է ճամփորդության, առողջության, գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակներով: 2023 թվականի տվյալներով «ԻՆԳՈ»-ում սպասարկվել է 250 հազարից ավել հաճախորդ, հատուցում է տրամադրվել շուրջ 10 մլրդ. դրամի չափով, իսկ ընկերության ակտիվները կազմել են գրեթե 20 մլրդ. դրամ: 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ընկերությունն ամրապնդում է իր դիրքերը շուկայում և արդեն նոր ապրանքային նշանի ներքո շարունակում է զարգացման, նորարարության և ծառայությունների կատարելագործման իր ուղին:

Վերջին թարմացում: