Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԻՆԳՈ-ն ներկայացնում է շուկայում առաջին ամբողջական ապահովագրությունն էլեկտրական մեքենաների համար՝ INGO Go Green-ը

2024-04-30

ԻՆԳՈ ապահովագրական ընկերությունը, շարունակելով նորարարրության իր ուղին, հպարտ  է հայտարարել շուկայում առաջին ամբողջական էլեկտրական մեքենայի ապահովագրության՝ INGO Go Green-ի վաճառքի մեկնարկի մասին։ Նոր պրոդուկը նախատեսված է առավելագույն պաշտպանություն ապահովելու օրեցօր ավելացող էլեկտրական մեքենաների համար՝ վերահաստատելով կայունության և նորարարության ընկերության ուղին:

Մշտապես գնահատելով հաճախորդների փոփոխվող կարիքները և կատարելագործելով առկա պրոդուկտները՝ INGO Go Green-ը ստեղծվել է էլեկտրական մեքենաների սեփականատերերի կարիքներին առավել համապատասխան լուծումներ տրամադրելու նպատակով։ Այն գործում է որպես հավելյալ ծածկույթ գործող ԿԱՍԿՈ պրոդուկտի ներքո և միտված է պաշտպանելու հաճախորդների էլեկտրական մեքենաների էլեկտրական բաղադրիչները և համակարգն այն հնարավոր վնասներից, որոնք առաջացել են մեքենայի լիցքավորման արդյունքում։

«Էլեկտրական մեքենաները տրանսպորտի ապագան են և ԻՆԳՈ-ում մենք ուրախ ենք աջակցել այս անցմանը INGO Go Green-ի միջոցով», – նշում է ընկերության գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը։ «Մեր նպատակն է ապահովել էլեկտրական մեքենաների սեփականատերերի մտքի խաղաղությունն՝ իմանալով, որ նրանք համակողմանիորեն պաշտպանված են և դրանով իսկ դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա»:

Պրոդուկը նախատեսված է ԻՆԳՈ-ում ԿԱՍԿՈ ունեցող բոլոր այն հաճախորդների համար, ովքեր ունեն էլեկտրական մեքենա:

Այս նախաձեռնությունը ԻՆԳՈ-ի ավելի լայն ռազմավարության մի մասն է՝ ընդունելու էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները՝ ամրապնդելով ընկերության դերը՝ որպես կայունությանն ուղղված շուկայի պատասխանատու ներկայացուցիչ:

INGO Go Green փաթեթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://ingoarmenia.am/insurance_type/car/

 

Վերջին թարմացում: