Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Դիզայնի բաց մրցույթ

2022-04-28

Սիրելիˊ բրենդինգային ընկերություններ, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր գործունեության 25 ամյակի կապակցությամբ հայտարարում է «Տարեկան հաշվետվության» (Annual Report Yearbook) բրենդինգի բաց մրցույթ:

Տարեկան հաշվետվության գրքույկի դիզայնը պետք է՝
  • ընդգծի Ընկերության 25 տարվա աշխատանքային մեծ փորձը,
  • լինի Ընկերության նոր ռազմավարության/ բրենդինգին համահունչ,
  • ներառի համապարփակ բովանդակություն․
    • Ընկերության 25-ամյա գործունեություն
    • Գործադիր տնօրենի ուղերձ
    • Ընկերության գործունեության հիմնական ցուցանիշներ
    • Ընդհանուր տեղեկատվություն, ապահովագրական շուկան և ԻՆԳՈ-ի դիրքը
    • Ապահովագրության հիմնական ուղղություններ
    • Վերաապահովագրություն
    • Աշխատակազմ/ԻՆԳՈ թիմ
    • ԿՍՊ/ Բարեգործություններ/ Հովանավորություններ
    • Ամփոփ ֆինանսական հաշվետվություններ և անկախ աուդիտորի եզրակացություն

 

Տարեկան հաշվետվությունը կազմվելու է և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային տարբերակով, հայերեն և 1 օտար լեզվով (անգլերեն կամ ռուսերեն)։
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք դիմել marketing@ingoarmenia.am էլ․ հասցեին՝ ընկերության Brand Book-ը ստանալու համար։
Մրցույթի վերջնաժամկետը՝ մայիսի 5-ը ներառյալ։
Մրցույթի հայտերը ներկայացնելու համար խնդրում ենք marketing@ingoarmenia.am էլ․ հասցեին ուղարկել․
  1. Ձեր ընկերության վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ՝ փորձի և կատարված աշխատանքների,
  2. Ձեր ընկերության էլեկտրոնային կայքի հասցեի հղումը,
  3. Առաջարկ, որը առնվազն պետք է պարունակի․
    1. Տարեկան հաշվետվության կոնցեպտի մասին նախնական պատկերացում,
    2. Գնային առաջարկ,
    3. Աշխատանքների կատարման ժամկետներ։

 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև մայիսի 9-ը՝ առաջարկ ներկայացրած ընկերությունների հետ առանձին հանդիպումների և առաջարկների քննարկման արդյունքում։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Մարքեթինգի պատասխանատու Լուսինե Մկրտչյանի հետ՝ lusine.mkrtchyan@ingoarmenia.am էլեկտրոնային հասցեով, կամ 010 59 21 21, ներքին՝ 1747 հեռախոսահամարով։

Վերջին թարմացում: