Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Վաճառքի մասնագետ

Ավարտ: Մյս 17, 2024

Թափուր պաշտոն` Վաճառքի մասնագետ

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում նպատակասլաց, եռանդուն և բանիմաց անհատների` վաճառքի մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Պահանջվող որակը և հմտությունները`

  • Վերլուծել առողջ, հաջողակ, դինամիկ կյանքով ապրող անձանց և իրենց ընտանիքի անդամների ապրելակերպն ու սովորությունները, բացահայտել հնարավոր վտանգներն ու ռիսկերը, մշակել ու տրամադրել դրանց չեզոքացման կամ հետևանքները մեղմացնող ծրագիր
  • Դարձնել հաճախորդների կյանքն ավելի անվտանգ, ապահով, բարենպաստ և կանխատեսելի` տալով իրենց ազատ ժամանակ և ներուժ ստեղծագործ և վայելուչ կյանքի համար

Պարտականությունները`

  • Տիրապետել առաջարկվող պրոդուկտներին (փորձագետի մակարդակ)
  • Առանցքային հատկանիշներով տարանջատել քաղաքացիների այն հատվածը, ովքեր տվյալ ծառայությունների կարիքն ունեն
  • Կապ հաստատել և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել հաճախորդի հետ
  • Հաճախորդին հմտորեն փոխանցել հնարավոր ռիսկերի սպառնալիքը և ներկայացվող գործիքակազմի (պրոդուկտների) օգնությամբ համատեղ լուծում առաջարկել

Նպատակային արդյունքներ՝

  • Ապահովել վաճառքի ամսական պլանի կատարում
  • Ապահովել տարեկան 20% աճ՝ հանդիպմանը կնքված պայմանագրերի ցուցանիշներով
  • Հասնել գործող հաճախորդների պայմանագրերի վերակնքման 80% և ավել ցուցանիշի
  • Ապահովել կնքված բոլոր պայմանագրերի ժամանակին և ճիշտ վճարումները
  • Ապահովել մասնագիտական գիտելիքների և հմտությունների պարբերաբար անցկացվելիք թեստերի 85% և ավել իմացությունը

Որակավորումներ, ունակություններ՝

  • Ճկունություն / արագ հարմարելու ունակություն
  • Սթրեսակայունություն
  • Լսելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Մոտիվացվածություն
  • Սովորելու, արագ յուրացնելու ընդունակություն և պատրաստակամություն
  • Երկու լեզվի իմացություն (Հայերենը պարտադիր)
  • MS Excel ծրագրի բազային

Ընդունման կարգ՝

  • Հայտի ներկայացում
  • Մաթեմատիկայի, տրամաբանության և լեզուների իմացության թեստերի հանձնում
  • Հարցազրույց
  • Ուսուցման փուլի ավարտից հետո թեստի բավարար արդյունք

 

Աշխատանքային պայմաններ՝

  • Երիտասարդ, աճող կոլեկտիվ
  • Աշխատավայր Երևանի կենտրոնում
  • Սահմանված չափանիշներով արագ կարիերայի աճի հնարավորություն
  • Անհատական զարգացմանը նպաստող մթնոլորտ
  • Բժշկական ապահովագրություն
  • Վարձատրություն՝ բաղկացած ֆիքսված և գործարքային մասերից
  • Պլանի կատարման դեպքում՝ 10% պարգևավճար

Դիմելու կարգը` Խնդրում ենք ռեզյումեն (CV) ուղարկել hr@ingoarmenia.am  էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” դաշտում նշելով «Վաճառքի մասնագետ»։

 

Դիմելու վերջնաժամկետ` 17.05.2024թ.

 


Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին: https://www.facebook.com/ingoinsurance/

 

Դիմել

Թույատրվող տիպեր
Վերջին թարմացում: