Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրություն

Նկարագրություն

Ընտանեկան եկամտի հիմնական, երբեմն նաև՝ միակ ապահովողը որպես կանոն 30-50 տարեկան անձինք են: Նրանք են ապահովում իրենց ընտանիքի առոօրյա ծախսերը, վճարում երեխաների ուսման վարձը կամ հիփոթեքային վարկի մարումները:

Այս պարագայում հնարավոր եկամտից զրկվելու (հաշմանդամություն կամ մահ) դեպքում ընտանիքը կհայտնվի ծանր ֆինանսական կացության մեջ: Պրոդուկտի շրջանակներում նախատեսվում է հատուցում ընտանիքի համար ամենակարևոր ծախսերի՝ երեխայի ուսման, զավակի ամուսնության, հիփոթեքի մարման և ի վերջո առօրյա ծախսերի համար:

Ծածկույթը նախատեսում է մեր երկրում վիճակագրորեն ամենատարածված ռիսկերը՝ սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի ինսուլտ, քաղցկեղ և դժբախտ պատահար: Արդյունքում փարատվում են մտահոգությունները՝

  • հաշմանդամության դեպքում դրամական օգնություն՝ բուժման և ընտանիքի ծախսերը հոգալու համար
  • կյանքից հանկարծակի հեռանալու դեպքում ընտանիքին ֆինանսական աջակցությամբ ապահովում

-Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԸ

  • Դժբախտ պատահարի
  • Սրտամկանի ինֆարկտի
  • Գլխուղեղի ինսուլտի
  • Քաղցկեղի (ոսկրային համակարգի, աղեստամոքսային տրակտի, միզասեռային համակարգի, կենտրոնական նյարդային համակարգի)

հետևանքով ՄԱՀ կամ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ:

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Կարող է ապահովագրվել 18-51 տարեկան ցանկացած անձ

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽՏԵՍՎԱԾ ՊՐՈԴՈՒԿՏԸ

18-51 տարեկան անձանց համար, ովքեր.

  • Ապահովում են իրենց ընտանիքի հիմնական եկամուտը
  • Հոգում են ընտանիքի առօրյա ծախսերը
  • Ունեն երեխաներ, որոնք սովորում են կամ պատրաստվում են սովորել բուհում, կամ որոնք պատրաստվում են ամուսնանալ
  • Օգտվում են հիփոթեքային վարկից

-ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • Հրավիրելով գործակալին հաճախորդին հարմար վայր
  • Ընկերության գրասենյակներում և ներկայացուցչություններում
  • Զանգահարելով մեր շուրջօրյա ԶԱՆԳԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ՝ (010) 59 21 21

-ԻՆՉՊԻՍԻ՞ ԺԱՄԿԵՏՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով:

-Ո՞Ր ՏԱՐԱԾՔՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովագրությունը գործում է ամբողջ աշխարհում և տարածքային ոչ մի սահմանափակում չկա:

-ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Ապահովագրավճարը վճարվում է 2 եղանակով.

  • ՄԻԱՆՎԱԳ եղանակով:
    Այս դեպքում ապահովագրավճարը կազմում է ընդամենը 55,000 ՀՀ դրամ տարեկան:
  • ՏԱՐԱԺԱՄԿԵՏ վճարումներով:
    Այս դեպքում ապահովագրավճարը կազմում է ամսական ընդամենը 5,500 ՀՀ դրամ:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ

Պայմանագիրը կնքվում է 2 տարբերակով.

1. Հատուցման ՄԻԱՆՎԱԳ եղանակով: Այս դեպքում ապահովագրական հատուցումը կտրամադրվի միանվագ: Ապահովագրական գումարը կազմում է 5,500,000 ՀՀ դրամ:

2. Հատուցման ՊԱՐԲԵՐԱԿԱՆ եղանակով: Այս դեպքում ապահովագրական հատուցումը կտրվի 10 տարիների ընթացքում՝ ամսական վճարների տեսքով (120 ամիս): Ապահովագրական գումարը 10,000,000 ՀՀ դրամ է:

-Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պայմանագիր կնքելու համար

Ապահովագրության պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և լրացնել Ընկերության կողմից տրամադրվող ապահովագրության դիմում-հարցաթերթիկը:

-Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիրը վերակնքելու համար

Պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ:
Ապահովագրության պայմանագիրը վերակնքվում (երկարաձգվում) է Ապահովագրողի և Ապահովադրի փոխադարձ համաձայնությամբ:

Ապահովագրական հատուցման երկարաժամկետ վճարմամբ դժբախտ պատահարներից ապահովագրության կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Պայմանագրի վաղաժամկետ դադարեցման պայմաններ:

Վերջին թարմացում: