ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՑ Է:
Ունենալով երկարամյա հաջող աշխատանքային փորձ խոշոր ավտոտրանսպորտային ձեռնարկությունների ապահովագրության ոլորտում՝ առաջարկում ենք հետևյալ ապահովագրական ծառայությունները․
- Տարբեր տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրություն,
- Տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն երրորդ անձանց հանդեպ,
- Վարորդի և ուղևորների ապահովագրություն դժբախտ պատահարներից, որի հետևանքով վրա է հասել մահը, մշտական կամ ժամանակավոր անաշխատունակությունը:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Անձնական պրոֆեսիոնալ մասնագետի կցագրում՝ Ձեր ընկերության սպասարկման համար:
- Ապահովագրում ենք ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց՝ սկսած մարդատար մեքենաներից մինչև բեռնատար մեքենաներ և հատուկ տեխնիկա:
- Ապահովագրության ծածկույթը կարող է ընդլայնվել և ներառել այն երկրները, որտեղով դուք իրականացնում եք բեռնափոխադրումներ (բեռնափոխադրող ընկերությունների համար):
- Կարող եք ապահովագրել Ձեր ավտոմեքենան համապատասխան մաքսային մարմիններում ՝ նախքան դրա հաշվառումը:
- Երաշխիքային ժամկետի տակ գտնվող տրանսպորտային միջոցների վերանորոգումը չի ենթադրում երաշխիքի ժամկետի դադարեցում:
- Գործում են հավելյալ մի շարք ծառայություններ՝ սկսած անվճար էվակուատորի ծառայությունից, մինչև իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն:
- Վնասների հատուցումը, որը չի գերազանցում 400,000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամը, իրականացվում է հատուցման պարզեցված ընթացակարգով` 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, առանց Ոստիկանության ներգրավման:
- Ի տարբերություն այլ ապահովագրական ընկերությունների, “առևանգում” ռիսկի համար հատուցումն իրականացվում է ոչ թե նախաքննության ժամկետի ավարտից հետո, այլ քրեական գործ հարուցվելուց հետո:
ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ
- Զեղչեր իրավաբանական անձանց, ովքեր օգտվում են պրոֆեսիոնալ վարորդների ծառայություններից,
- Զեղչեր դրական ապահովագրական պատմություն ունեցող ընկերությունների համար:
- Զեղչեր մեծ քանակությամբ մեքենաների ապահովագրության դեպքում:
- Որքան թարմ ավտոպարկ, այնքան մատչելի ապահովագրություն:
Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցների ապահովագրության դիմում-հարցաթերթիկը, կցել տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը կամ այլ հաշվառման փաստաթուղթ և ուղարկել այն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»:
Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ հասցեով` info@ingoarmenia.am
Տրանսպորտային միջոցների ապահովագրության դիմումի ձև
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է լրացնել ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Պետական գրանցման վկայականի պատճեն,
- ՀՎՀՀ,
- Բանկային հաշվի տվյալներ,
- Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիր (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիր, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ,
- Լիազորված վարորդների անձնագրեր, վարորդական վկայականներ,
- Ապահովադրի անունից պայմանագիրը կնքող անձի անձնագիրը և լիազորագիրը, եթե Ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:
Պայմանագիրը կնքելիս խնդրում ենք նաև հնարավորության դեպքում Ընկերության գրասենյակ մոտենալ ապահովագրվող տրանսպորտային միջոցով` փորձագետի կողմից զննություն իրականացնելու նպատակով:
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Եթե Դուք հանդիսանում եք ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հաճախորդը, ապա ապահովագրության պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ:
Տրանսպորտային միջոցների ապահովագրության սակագներ
Տրանսպորտային միջոցների ապահովագրության դիմումի ձև
Տրանսպորտային միջոցների կամավոր ապահովագրության կանոններ
Տրանսպորտային ﬕջոցների կամավոր ապահովագրության ոլորտում ապահովագրական պատահարի հատուցման դիմում