ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՌԻՍԿԵՐ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ.
Շինարարությունը բավականին ռիսկային գործընթաց է, և հենց ապահովագրությունն է, որ հանդես է գալիս որպես ռիսկերի կառավարման ամենաօպտիմալ մեթոդ, քանզի այն հատուցում է անբարենպաստ իրադարձությունների հետևանքով առաջացած վնասը: Համեմատաբար փոքր ծախսերի միջոցով ապահովագրությունը փաստորեն թույլ է տալիս հատուցել հնարավոր խոշոր վնասները:
Ավելի քան 20 տարի է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ապահովագրում է ՀՀ-ում իրականացվող խոշորագույն շինարարական նախագծերը: Օտարերկյա ուղղակի ներդրում պարունակող նախագծերի զգալի մասը ապահովագրում ենք հենց Մենք:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յի փորձը ներառում է խոշորագույն ճանապարհների, կամուրջների կառուցման նախագծերը, հանքերի, գործարանների, ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի շինմոնտաժային ռիսկերի ապահովագրությունը, Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ծրարգերը, և այլն:
Միջազգային ճանաչումը և վստահությունը հնարավորություն է տալիս տրամադրել ապահովագրության լավագույն ծածկույթները:
Ի՞ՆՉԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ:
- Անավարտ շինարարության օբյեկտներ,
- Մոնտաժի առարկաներ,
- Գույքը, այդ թվում` վերակառուցվող շենքերը, որոնք գտնվում են շինարարության տարածքում և որոնք պատկանում են Կատարողին, Պատվիրատուին կամ այլ փոխկապակցված անձանց,
- Շինարարական տեխնիկա,
- Ժամանակավոր կառույցներ և շինարարության տարածքում գտնվող այլ սարքավորումներ,
- Նյութեր, որոնք պահպանվում են շինարարության տարածքից դուրս:
ԻՆՉ՞ԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության առանձնահատկություններից է ստանդարտ ռիսկերի հետ մեկ տեղ հատուկ տեխնիկական ռիսկերի ապահովագրությունը:
Ստանդարտ ռիսկեր. Հրդեհ, պայթյուն, կայծակի հարված, թռչող օբյեկտների վայր ընկնում, տարերային աղետներ, երրորդ անձանց հակաօրինական գործողություններ:
Տեխնիկական ռիսկեր. շինարարական և մոնտաժային սխալներ, ճարտարագիտական համակարգերի վթարներ, հողի իջեցում, կառուցվող օբյեկտների փլուզում կամ վնասում, ճարտարապետների ռիսկը:
Շինմոնտաժային աշխատանքները կարելի է ապահովագրել ինչպես վերոնշյալ ռիսկերից յուրաքանչյուրից առանձին, այնպես էլ համակարգային ձևով` «բոլոր ռիսկերց»:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է.
- Շինարարության, անավարտ շինարարության և մոնտաժային օբյեկտների համար` օբյեկտի նախագծի արժեքի չափով:
- Շինարարական տեխնիկայի, շինարարության տարածքում գտնվող սարքավորումների, շինությունների և կառույցների համար` օբյեկտի իրական արժեքի չափով:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն առաջարկում է ռիսկերի ապահովագրություն շինմոնտաժային կազմակերպության գործունեության բոլոր փուլերում` սկսած շինարարության տարածք նյութերի բեռնաթափումից, մինչև հետերաշխիքային պարտավորությունների կատարման ժամկետի ավարտը:
Մեր Ընկերությունը կազմել է շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության համապարփակ կանոններ, որոնք ապահովում են հաճախորդների առավելագույն պաշտպանությունը: Կանոնները համապատասխանում են բոլոր հնարավոր միջազգային ստանդարտներին:
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԾԱԾԿՈՒՅԹ
Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրության հետ մեկտեղ կարելի է ապահովագրել նաև մատակարարի քաղաքացիական պատասխանատվությունը երրորդ անձանց նկատմամբ: Այս դեպքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն պարտավորվում է հատուցել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը:
Այսպիսով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույն ապահովագրական պաշտպանվածություն:
Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ:
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ info@ingoarmenia.am
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ