ՄԱՔՍԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երաշխիքի տրամադրումը հանդիսանում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության նոր զարգացող ոլորտներից մեկը: Վերջին շրջանում այս ապահովագրության տեսակի նկատմամբ ցուցաբերված պահանջարկը խթանել է մի շարք նոր ապահովագրության ծրագրերի ստեղծմանը, որոնք մշակվել են հաշվի առնելով գործունեության տարբեր ոլորտների և բիզնեսի առանձնահատկությունները: Այս ծրագրերի շարքում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում մաքսային երաշխիքի տրամադրումը:
Ի՞ՆՉ Է ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Երաշխիքի ապահովագրությունը ֆինանսական պաշտպանություն է տրամադրում պայմանագրի մի կողմին մյուս կողմի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով կրած կորուստներից:
ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ
Որոշվում է ըստ Ապահովադրի ցանկության*։
*Միաժամանակ Ընկերության մասնագետները Ձեզ կմատուցեն օգտակար խորհրդատվություն և կօգնեն ընտրել ամենաօպտիմալ պահանջված պատասխանատվության սահմանաչափերը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆ
Իրավաբանական անձանց պատասխանատվության ապահովագրության համար գործում է ապահովագրավճարների որոշման դինամիկ համակարգ: Օպտիմալ ապահովագրական սակագին որոշելիս Ընկերության մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ, մասնավորապես գործունեության բնույթը և ապահովագրության ժամանակահատվածը: Ապահովագրության պայմանագիրը երկարաձգելիս «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն տրամադրում է հավելյալ զեղչեր, եթե նախորդ ապահովագրության շրջանի ընթացքում չեն գրանցվել մեծ թվով ապահովագրական պատահարներ:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Երաշխիքի տրամադրման պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես.
- Մոտենալ Ընկերության գրասենյակներից մեկը
- Զանգահարել 010 59 21 21 հեռախոսահամարով
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 010 59 21 21