Ճանապարհորդություն
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ճամփորդությունը մեր կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մեր երջանիկ պահերի գերակշիռ մասը գոյանում է հենց ճամփորդությունների ընթացքում: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում առկա է «Ճամփորդության» խնայողությունների տարա, որտեղ կուտակվում են ամենամյա ուղևորությունների ֆինանսական միջոցները:
Ճամփորդության ընթացքում տեղի ունեցած անկանխատեսելի, տհաճ պատահարները չպետք է փչացնեն Ձեր տպավորությունները:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հնարավորություն է տալիս Ձեզ ձեռք բերել Ճամփորդության ապահովագրության փաթեթ, և ուղևորության ընթացքում տեղի ունեցած բոլոր պատահարների աջակցությունը վստահել հենց մեզ:
ԻՆՉՈ՞Ւ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
- Ճամփորդության ընթացքում առաջացող հնարավոր բոլոր ռիսկերից ապահովագրության հնարավորություն,
- Արտերկրում թանկարժեք բուժօգնության հետևանքով ֆինանսական կորուստներից խուսափում:
ԻՆՉՈ՞Ւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ
- Պայմանագրի կնքման ԱՌՑԱՆՑ հնարավորություն:
- Մեր ապահովագրության վկայագիրը ընդունվում է աշխարհի բոլոր հյուպատոսական ծառայությունների կողմից, որն օժանդակում է ելքային արտոնագրերի (վիզա) հարցերի լուծմանը:
- Համագործակցություն աշխարհի լավագույն բուժսպասարկում իրականացնողներից մեկի՝ Europe Assistance կազմակերպության հետ:
- Շուրջօրյա գործող սպասարկման կենտրոն, որին Դուք կարող եք դիմել որտեղ որ լինեք, եթե ուղևորության ընթացքում Ձեզ անհրաժեշտ կլինի շտապ օգնություն կամ խորհրդատվություն: Ցանկացած սթրեսային իրավիճակում, օրվա ցանկացած ժամի Դուք կստանաք մանրամասն խորհրդատվություն` ու՞մ դիմել և ինչպե՞ս վարվել առաջացած հանգամանքներում:
- Ապահովագրության վկայագիրը հեշտությամբ կարելի է վերաձևակերպել նոր ժամկետով կամ համարել անվավեր` ճանապարհորդության չկայանալու դեպքում:
- Տարեկան ավելի քան 50,000 գոհունակ ապահովագրված անձ (համաձայն Մեր կողմից իրականացվող հարցումների):
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Անհատ Ուղևորության ապահովագրության կանոններ
Անհատ Ուղևորության ապահովագրության սակագներ
Անհատ Ուղևորության մեջ գտնվող անձանց աջակցության ապահովագրության հատուցման դիմում