ՄԱՔՍԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մաքսային երաշխիքի տրամադրման պրոդուկտը արագ լուծում է արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքը Հայաստանի Հանրապետություն ապահովելու համար, որն ազատում է հաճախորդին հավելյալ թղթաբանություններից և մաքսային վճարներից:
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի, բոլոր ավտոմեքենաները, գրանցված ոչ ԵԱՏՄ երկրներում, մինչև ԵԱՏՄ տարածք մուտք գործելը պետք է ձեռք բերեն ապահովագրական երաշխիք, որը կտրամադրի հատուցում, եթե տվյալ ՏՄ-ն ԵԱՏՄ տարածքը չլքի պայմանագրում նշված ժամկետում: Եթե տրանսպորտային միջոցը ավելի երկար է մնում ՀՀ տարածքում, ապա ՏՄ սեփականատերը պարտավորվում է ՊԵԿ-ին վճարել մեքենայի ներմուծման և մաքսազերծման մաքսատուրքը: Ապահովագրական երաշխիքի տրամադրման պայմանագրով, նշված վճարները կկատարվեն Ապահովագրողի այլ ոչ թե սեփականատիրոջ կողմից:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ԵՎ ՇԱՀԱՌՈՒ
Ապահովադիր կարող են հանդիսանալ գործունակ ֆիզիկական անձինք:
Եթե Ապահովադիրը չի հանդիսանում ապահովագրված ՏՄ-ի սեփականատերը, ապա պայմանագիրը համարվում է առոչինչ:
Պայմանագրով Շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեն:
Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԿՆՔԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ
Պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել կնքման պահից և գործել առավելագույնը 1 տարի:
Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ
Ապահովագրավճարը հաշվարկվում է ընկերության կողմից նախապես սահմանված գործոնների հիման վրա:
Արժեքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել՝ +374 77 59 21 21 կամ +37410 59 21 21 հեռախոսահամարներով:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է
- Ապահովադրի անձնագիրը, սոցիալական քարտը և կոնտակտային տվյալները,
- ՏՄ գրանցման վկայականը:
Ի՞ՆՉԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ապահովագրության պայմանագիրը բաղկացած է հետևյալ փաստաթղթերից՝
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի օրինակ | ՀԱՃԱԽՈՐԴ-ի օրինակ |
Ապահովագրության վկայագիր | Ապահովագրության վկայագիր՝ 2 օրինակից, որոնցից 1-ը ներկայացվում է Շահառուին |
Կոշտ գրավի պայմանագիր | Կոշտ գրավի պայմանագիր |
Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ |
Ապահովագրության կանոններ (Ուղարկվում է Ապահովադրի էլ.հասցեին ավտոմատ՝ Պայմանագրի հաստատման պահին): |
*Պայմանագիրը չի հանդիսանում ԱՊՊԱ/ԿԱՍԿՈ պայմանագրերին փոխարինող փաստաթուղթ։
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ 010 59 21 21 կամ 077 59 21 21