Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Գույք

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բոլորիս համար աշխարհում ամենահարազատ և ջերմ վայրը մեր ՏՈՒՆՆ է: Այստեղ են անցնում մեր կյանքի երջանիկ պահերի մեծ մասը: Հետևաբար այն պահելու և պահպանելու հարցը մեր կարևորագույն առաջնահերթություններից է:

Յուրաքանչյուրիս բնակարանում կամ առանձնատանը տեղի են ունենում անկանխատեսելի վնասներ, որոնց հետևանքով կրում ենք ինչպես գույքային, այնպես էլ ֆինանսական կորուստներ: Խողովակների, սանհանգույցի և կոյուղու վթարները, կարճ միացման դեպքերը և գողությունների վտանգը հանգիստ չեն թողնում մեզ:

Այս ամենի հետևանքները չեզոքացնելու համար ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն առաջարկում է «Բնակարանների և առանձնատների» յուրահատուկ ապահովագրություն:

ԻՆՉՈ՞Ւ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  1. Բնակարաններում և առանձնատներում հանդիպող գրեթե բոլոր հնարավոր ռիսկերից ապահովագրություն,
  2. Հարևաններին վնասելու դեպքում հատուցման հնարավորություն,
  3. Ապահովագրավճարի պարզագույն հաշվարկ՝ մատչելի գներով,
  4. Տարաժամկետ վճարման հնարավորություն,

ԻՆՉՈ՞Ւ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ

  1. Ավելի քան 20 տարի Գույքի ապահովագրության գծով շուկայի բացարձակ առաջատար,
  2. 24/7 գործող Հայտերի սպասարկման կենտրոն (Call Center) և բարձր որակավորում ունեցող փորձագետներ
  3. Համագործակցություն լավագույն և վերանորոգողների հետ,
  4. Հատուցման ստացման պարզեցված գործընթաց`
    • Հայտային փաստաթղթերի ներկայացում էլեկտրոնային փոստի կամ VIBER կապի միջոցով՝ առանց հետագայում բնօրինակ փաստաթղթերի ներկայացման պահանջի,
  5. Էլեկտրոնային հարթակներ Ապահովագրված անձանց համար և ցանկացած տեղեկատվության արագ ստացման հնարավորություն,
  6. Տարեկան ավելի քան 7,000 գոհունակ ապահովագրված անձ (համաձայն Մեր կողմից իրականացվող հարցումների):

ԳՈՒՅՔԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բոլորիս համար աշխարհում ամենահարազատ և ջերմ վայրը մեր ՏՈՒՆՆ է: Այստեղ են անցնում մեր կյանքի երջանիկ պահերի մեծ մասը: Հետևաբար այն պահելու և պահպանելու հարցը մեր կարևորագույն առաջնահերթություններից է:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն առաջարկում է Ձեզ «Գույքի Դասական Ապահովագրություն», որի միջոցով կարող եք ապահովագրել ձեր գույքը իր շուկայական արժեքով։ Ավելին, ձեր ապահովագրական ծածկույթի մեջ կարող եք նաև ներառել ձեր տան կամ բնակարանների մեջ առկա շարժական գույքը։

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Հրդեհից և այլ վտանգներից գույքի ապահովագրության կաննոներ

Գույքի ապահովագրության սակագներ

Վերջին թարմացում: