Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԳՈՒՅՔ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գույքի ապահովագրությունը Բիզնեսի ապահովության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Ամեն օր ականատես ենք լինում հրդեհների, տարերային աղետների, տեխնիկական վթարների, և այլ անկանխատեսելի պատահարների, որոնք խափանում են արտադրական և բիզնես պրոցեսները։ Գույքի ապահովագրությունը հնարավորություն է տալիս խուսափել այդպիսի պատահարների արդյունքում տեղի ունեցած ֆինանսական հետևանքներից։

 

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  • Շենքեր և շինություններ,
  • Բիզնես կենտրոններ,
  • Արտադրական տարածքներ, գործարաններ,
  • Գրասենյակային տարածքներ, ներառյալ գրասենյակային գույք,
  • Առևտրային կենտրոններ,
  • Արտադրական սարքեր և սարքավորումներ, հոսքագծեր,
  • Արդյունաբերական տեխնիկա,
  • Պահեստներ և պահեստային ապրանքներ,
  • Բնակարաններ, Առանձնատներ, Ամառանոցներ, ներառյալ ներքին հարդարանք,
  • Ոչ բնակելի տարածքներ՝ ավտոտնակներ, նկուղներ։
  • Եվ այլն։

 

Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

ՏԱՐԲԵՐԱԿ 1 – Նշված ռիսկերից ապահովագրություն

  • Հրդեհ,
  • Պայթյուն, այդ թվում` կենցաղային օգտագործման գազի պայթյուն,
  • Վնասվածք ջրից (կոյուղիներ, ջեռուցման համակարգեր, հակահրդեհային համակարգեր),
  • Տարերային աղետներ՝ երկրաշարժ, փոթորիկ, մրրիկ, կայծակի հարված, ջրհեղեղ, վտանգավոր բնական երևույթներ, այդ թվում՝ մթնոլորտային տեղումներ` կարկուտ, տեղատարափ անձրև, ձյուն,
  • Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ՝ գողություն, կողոպուտ, ավազակություն, գույքի դիտավորյալ ոչնչացում,
  • Մեխանիկական վնասվածքներ՝ տրանսպորտային միջոցի բախում, թռչող օբյեկտների կամ դրանց մասերի, բեռների, ծառերի և այլ իրերի անկում,
  • Կարճ միացում,
  • Մի շարք հավելյալ ռիսկեր՝ համաձայն ապահովագրության Կանոնների։

ՏԱՐԲԵՐԱԿ 2 – Բոլոր Ռիսկերից ապահովագրություն

Գույքը ապահովագրվում է բոլոր հնարավոր ռիսկերից՝ բացառությամբ կանոններով սահմանված բացառությունների։

Ի լրումն գույքի ապահովագրության դասական ռիսկերի, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յում հնարավոր է ձեռք բերել նաև.

  • Բիզնեսի ընդհատման ապահովագրություն (Business Interruption),
  • Մեքենա-սարքավորումների խափանման ապահովագրություն (Machinery breakdown)։

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յի գլխավոր առավելություններից մեկը վերաապահովագրական գործընկերներն են։ Մենք համագործակցում ենք համաշխարհային առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ, և Ձեր գույքը վերաապահովագրվում է ավելի, քան հուսալի ընկերություններում։

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»ԱՓԲԸ ապահովագրական պատահարի փաստը հավաստող փաստաթղթերը, պատահարի հետևանքով պատճառված վնասի չափը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև ապահովագրության պայմանագրով սահմանված այլ փաստաթղթեր ստանալուց հետո 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում կամ հիմնավորել հատուցման լրիվ կամ մասնակի մերժումը:

Հատուցման վճարման պայմանները սահմանվում են ապահովագրության պայմանագրով և կարող են սահմանվել որպես՝

  • վնասված գույքի փոխարինում,
  • վերանորոգում,
  • դրամային հատուցում (կարող է տրամադրվել կանխիկ կամ փոխանցումով)։

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պրոֆեսիոնալ մասնագետի կցագրում յուրաքանչյուր հաճախորդին – կորպարատիվ հաճախորդների սպասարկման մեր մասնագետները՝ Relationship Manager-ները, կցագրվում են անհատական հաճախորդներին և հանդիսանում են վերջիններիս կոնտակտային անձը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յում։
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
  • Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
  • Ճկուն սակագնային համակարգ,
  • Որակյալ և արագ սպասարկում,
  • Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ,
  • Ընտրելով Ձերնախընտրելի ռիսկերը՝ Դուք կարող եք ձեռք բերել պայմանագիրը ավելի մատչելի գնով։

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ և ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԸ

ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅԱՄԱՆԱԳԻՐ

Պայմանագիր ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է.

  • Մոտենալ Ընկերության գրասենյակներից կամ վաճառքի կետերից մեկը
  • Հարցում ուղակել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ պաշտանական էլեկտրոնային հասցեին՝ info@ingoarmenia.am կամ զանգահարել 010 59 21 21 հեռախոսահամարով.

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է դիմել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յի մասնագետին, ով հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները՝ կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

Եթե Դուք հանդիսանում եք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հաճախորդ, ապա ապահովագրության պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ:

 

Գույքի ապահովագրության սակագներ

Հրդեհից և այլ վտանգներից գույքի ապահովագրության կաննոներ

Վերջին թարմացում: