ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի աշնանը: Այն Հայաստանում առաջին անգամ գյուղացիներին հնարավորություն է տալիս ապահովագրել իրենց այգիները և հողատարածքները անցանկալի բնական երևույթներից:
Գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտը նախատեսված է գործունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, ովքեր տիրապետում, վարձակալում և/կամ շահագործում են պտղատու այգի, դաշտ, հողատարածք։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Կարող են ապահովագրվել հետևյալ մշակաբույսերը.
- Ծիրան,
- Խաղող,
- Բալ,
- Կեռաս,
- Խնձոր,
- Դեղձ,
- Սալոր,
- Սեխ,
- Ձմերուկ,
- Հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան) պտղատու այգիներ:
Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ
- «Կարկուտ» – վերաբերում է․
- ծառերի հատվածների հյուսվածքներին (բողբոջներ, տերևներ, ծաղիկներ, մրգեր, հատիկներ, ցողուններ, ճյուղեր) հասցված ֆիզիկական վնասմանը
- «Հրդեհ» – ներառում է․
- հրդեհի հետևանքով (ծուխ, մուր) բողբոջներին, ծաղիկներին, պտուղներին հասցված վնասը
- հրդեհը մարելու միջոցառումների իրականացման ժամանակ ապահովագրված բերքին հասցված վնասը։*
* չի վերաբերում որթատունկի և ծառերի վնասմանը։
- «Գարնանային ցրտահարություն»** – ներառում է․
- սառեցման կետից ցածր ջերմաստիճանի պատճառով ծառերի հատվածների հյուսվածքների՝ բողբոջների, ծաղիկների, փոքր պտուղների սառեցման վնասները
** վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ բույսերը ձմեռային հանգստից հետո վերականգնում են իրենց վեգետացիան։
ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ
- Ձմեռային ցրտահարումներ,
- Վնասատուներ, հիվանդություններ,
- Վայրի կենդանիներ,
- Արտադրական խափանումներ,
- Զանգվածային անկարգություններ,
- Հրդեհ (arson),
- Այգիներ, որոնք անընդհատ վնասվում են կամ բերք չեն տվել վերջին 2 տարիների ընթացքում,
- Այլ հստակ չապահովագրվող ռիսկեր:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ
- ծառերի, դրանց մասերի հանկարծակի կոտրվածքներ կամ վնասում, եթե այն ապահովագրական պատահարի հետևանքով չէ, ներառյալ դրանց փտումը, ծառերի և դրանց մասերի վրա խոնավության, բորբոսի ի հայտ գալը,
- ապահովագրված բերքի շուկայական արժեքի տատանման, ֆինանսական ցանկացած կորստի և կամ վնասի հետևանքով՝ եկամտի կորուստ, հարկեր, տուրքեր, տուգանքներ, վարկային պարտավորություններ,
- հալոցքի կամ հորդառատ անձրևների արդյունքում ստորգետնյա ջրերի հետևանքով ծառերի վնասումը,
- ցանկացած տեսակի աղտոտման, քիմիական կամ այլ կենսաբանական նյութերի հետևանքով առաջացած վնասը,
- ծառերի հիվանդությունների, միջատների հետևանքով առաջացած վնասը,
- hրդեհի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել Ապահովադրի կամ այլ անձի կողմից կրակ վառելը, ներառյալ բերքը ցրտահարությունից փրկելու նպատակով:
ՈՐՏԵ՞Ղ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ապահովագրված այգիները, դաշտերը, հողատարածքները պետք է գտնվեն ՀՀ–ի հետևյալ մարզերում՝
- կարկտահարության և հրդեհի ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ դեղձի, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
- կարկտահարության ռիսկից բալի, կեռասի, խնձորի, աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկի, սալորի, կարտոֆիլի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ ձմերուկի և սեխի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
- գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի, խաղողի և դեղձի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ սալորի, կարտոֆիլի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա:
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՎ Է ԿՆՔՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
- Պայմանագիրը կնքվում է ֆիքսված ժամկետով.
Մշակաբույս | Ռիսկ | Վաճառքի վերջնաժամկետ | Ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետ | ||
Ծիրան | Կարկուտ և հրդեհ | Մարտի 25 | Ապրիլի 1–ից մինչև Օգոստոսի 25–ը։ | ||
Գարնանային ցրտահարում | Փետրվար 27 | Մարտի 1–ից մինչև Օգոստոսի 25–ը ( Գեղարքունիքի մարզի համար սահմանվում է սեպտեմբերի 30-ը:) | |||
Խաղող | Կարկուտ և հրդեհ | Մարտի 25 | Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 30–ը։ | ||
Գարնանային ցրտահարում | Փետրվար 27 | Մարտի 1–ից մինչև Հոկտեմբերի 30–ը։ | |||
Խնձոր | Կարկուտ | Ապրիլ 20 | Մայիսի 1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը (կամ պտղիկի ձևավորման և/կամ ձևավորման փուլից ոչ շուտ:) | ||
Դեղձ | Կարկուտ և հրդեհ | Մարտ 20 | Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը։ | ||
Գարնանային ցրտահարում | Փետրվար 20 | Մարտի 1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը։ | |||
Աշնանացան ցորեն/գարի/ վարսակ** |
Կարկուտ և հրդեհ | Մայիս 20 | Ապրիլի 1–ից մինչև Սեպտեմբերի 1–ը։ | ||
Գարնանացան ցորեն/գարի** | Կարկուտ և հրդեհ | Մայիս 20 | Մայիսի 1–ից մինչև Հոկտեմբերի 1–ը (կամ ոչ շուտ քան գարնանացան հացահատիկի թփակալման ժամանակաշրջանից:) | ||
Սալոր | Կարկուտ | Մարտ 25 | Ապրիլի 1–ից մինչև Սեպտեմբերի 1–ը։ | ||
Գարնանային ցրտահարում | Մարտ 20 | Ապրիլի 1–ից մինչև Սեպտեմբերի 1–ը։ | |||
Ձմերուկ և սեխ | Կարկուտ | Մայիսի 20 | Մայիսի 1–ից մինչև Հոկտեմբերի 1–ը։(Բայց ոչ ավելի վաղ, քան սածիլների առաջացման փուլը:) | ||
Կարտոֆիլ |
Կարկուտ | Վաղահաս՝ Մարտ 10
Միջին, Ուշահաս՝ Մայիսի 31 |
Մարտի 20–ից մինչև Օգոստոսի 1–ը։ (Բայց ոչ ավելի վաղ, քան սածիլների առաջացման փուլը:) | ||
Գարնանային ցրտահարում | Վաղահաս՝ Մարտ 10
Միջին, Ուշահաս՝ Մայիսի 15 |
Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 1–ը։ (Բայց ոչ ավելի վաղ, քան սածիլների առաջացման փուլը:) | |||
Բալ և կեռաս | Կարկուտ | Ապրիլ 25 | Մայիս 1–ից մինչև Հուլիս 1–ը(վաղահաս և միջահաս գոտիների համար)/ Սեպտեմբերի 1–ը՝ ուշահաս գոտիների համար։ (Բայց ոչ շուտ քան բալի պտղի սկզբնավորման և (կամ) ձևավորման փուլը։) |
Ի՞ՆՉ ԳՈՒՄԱՐՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մանրամասն ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ
ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ
Մանրամասն սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ
Ապահովագրավճարը կախված է.
- Համայնքից,
- Մշակաբույսից,
- Ապահովագրվող ռիսկից,
- Այգու տարածքից:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
- Ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում հեռախոսի, էլեկտրոնային փոստի միջոցով (Պայմանագրում նշված կոնտակտային տվյալներով) տեղեկացնել Ապահովագրողին: Հրդեհի դեպքում անհապաղ դիմել Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը:
- Վնասված բերքը մինչև վնասի գնահատումը պահել ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վիճակում, եթե վնասի նվազեցման որևէ միջոցառում անհրաժեշտ չէ:
- Բերքի մասնակի վնասված լինելու դեպքում բերքահավաքի ժամանակահատվածի սկզբում, ոչ ուշ, քան բերքահավաքից 15 օր առաջ տեղեկացնել Ապահովագրողին, որպեսզի վերջինս բերքի ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն ունենա:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ
Ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից։
«Կարկուտ» և «Հրդեհ» ռիսկերից ծիրանի և խաղողի հողատարածքների ապահովագրավճարի սուբսիդիան 50% է, իսկ «Կարկուտ և Հրդեհ» համակցված ռիսկից հացահատիկների և «Գարնանային ցրտահարություն» ռիսկից ծիրանի, դեղձի, սալորի խաղողի հողատարածքների ապահովագրավճարի սուբսիդիան 60% է:
ՈՐՔԱ՞Ն Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ
- Յուրաքանչյուր այգու ապահովագրության ապահովագրական գումարի 15%
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ,
- հողամասի սեփականության վկայականը /վարձակալության պայմանագիրը/
- այլ իրավական փաստաթղթեր
- էլ. հասցե
Գյուղատնտեսության ապահովագրության կանոններ