Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Սույն Պրոդուկտը մշակվել է Գերմանական KFW բանկի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ Կենտրոնական բանկի և վերջինիս կողմից ներգրավված Խորհրդատուներից կողմից: Ծրագրի շրջանակներում Պետությանը տրամադրվել է 5,000,000 ԵՎՐՈ գրանտ՝ ՀՀ–ում գյուղատնտեսական ռիսկերից ապահովագրությունը ներդնելու համար: Ծրագիրը պիլոտային է՝ 5 տարի ժամկետով:

Գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտը նախատեսված է գործունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, ովքեր տիրապետում, վարձակալում և/կամ շահագործում են պտղատու այգի, դաշտ, հողատարածք։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիրը կնքվում է այն Ծիրանի, Խաղողի, Խնձորի, Դեղձի և Հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան և գարնանացան) պտղատու այգիների, դաշտերի, հողատարածքների համար, որոնց

  • Տարածքը 0.5 հա–ից մեծ է,
  • Համայնքում ցանկալի է առկա լինի գործող հակակարկտային կայան,
  • Այգում միայն մի տեսակի ծառեր են, այսինքն խառը այլ տեսակի մշակաբույսեր չկան,
  • Ծիրանի դեպքում՝ 5–30 Տարեկան, Խաղողի դեպքում՝ 5 տարեկանից բարձր այգիներ,
  • Ունեն Կադաստրային կամ վարձակալության վկայագիր և/կամ այլ իրավական փաստաթղթեր, որտեղ հստակ երևում է այգու մակերեսը:

Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ

  • «Կարկուտ» – վերաբերում է․
    • ծառերի հատվածների հյուսվածքներին (բողբոջներ, տերևներ, ծաղիկներ, մրգեր, հատիկներ, ցողուններ, ճյուղեր) հասցված ֆիզիկական վնասմանը
  • «Հրդեհ» ներառում է․
    • հրդեհի հետևանքով (ծուխ, մուր) բողբոջներին, ծաղիկներին, պտուղներին հասցված վնասը
    • հրդեհը մարելու միջոցառումների իրականացման ժամանակ ապահովագրված բերքին հասցված վնասը։*

* չի վերաբերում որթատունկի և ծառերի վնասմանը։

  • «Գարնանային ցրտահարություն»** ներառում է․
    • սառեցման կետից ցածր ջերմաստիճանի պատճառով ծառերի հատվածների հյուսվածքների՝ բողբոջների, ծաղիկների, փոքր պտուղների սառեցման վնասները

** վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ բույսերը ձմեռային հանգստից հետո վերականգնում են իրենց վեգետացիան։

ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ

  • Ձմեռային ցրտահարումներ,
  • Վնասատուներ, հիվանդություններ,
  • Վայրի կենդանիներ,
  • Արտադրական խափանումներ,
  • Զանգվածային անկարգություններ,
  • Հրդեհ (arson),
  • Այգիներ, որոնք անընդհատ վնասվում են կամ բերք չեն տվել վերջին 2 տարիների ընթացքում,
  • Այլ հստակ չապահովագրվող ռիսկեր:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ

  • ծառերի, դրանց մասերի հանկարծակի կոտրվածքներ կամ վնասում, եթե այն ապահովագրական պատահարի հետևանքով չէ, ներառյալ դրանց փտումը, ծառերի և դրանց մասերի վրա խոնավության, բորբոսի ի հայտ գալը,
  • ապահովագրված բերքի շուկայական արժեքի տատանման, ֆինանսական ցանկացած կորստի և կամ վնասի հետևանքով՝ եկամտի կորուստ, հարկեր, տուրքեր, տուգանքներ, վարկային պարտավորություններ,
  • հալոցքի կամ հորդառատ անձրևների արդյունքում ստորգետնյա ջրերի հետևանքով ծառերի վնասումը,
  • ցանկացած տեսակի աղտոտման, քիմիական կամ այլ կենսաբանական նյութերի հետևանքով առաջացած վնասը,
  • ծառերի հիվանդությունների, միջատների հետևանքով առաջացած վնասը,
  • hրդեհի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել Ապահովադրի կամ այլ անձի կողմից կրակ վառելը, ներառյալ բերքը ցրտահարությունից փրկելու նպատակով:

ՈՐՏԵ՞Ղ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Ապահովագրված այգիները, դաշտերը, հողատարածքները պետք է գտնվեն ՀՀ–ի հետևյալ մարզերում՝
    Մշակաբույս


     Ռիսկ

    Ծիրան, խաղող


     Կարկուտ և հրդեհ

    Դեղձ, խնձոր, հացահատիկ


     Կարկուտ և հրդեհ

    Ծիրան, խաղող, դեղձ


     Գարնանային ցրտահարում

    Արարատ V V V
    Արմավիր V V V
    Արագածոտն V V
    Կոտայք V V
    Տավուշ V V
    Վայոց Ձոր V V
    Լոռի V
    Գեղարքունիք V
    Շիրակ V
    Սյունիք V

Մնացած այլ գործոնների ազդեցության դեպքում հասցված վնասը չի փոխհատուցվելու:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

  • Ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում հեռախոսի, էլեկտրոնային փոստի միջոցով (Պայմանագրում նշված կոնտակտային տվյալներով) տեղեկացնել Ապահովագրողին: Հրդեհի դեպքում անհապաղ դիմել Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը:
  • Վնասված բերքը մինչև վնասի գնահատումը պահել ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վիճակում, եթե վնասի նվազեցման որևէ միջոցառում անհրաժեշտ չէ:
  • Բերքի մասնակի վնասված լինելու դեպքում բերքահավաքի ժամանակահատվածի սկզբում, ոչ ուշ, քան բերքահավաքից 15 օր առաջ տեղեկացնել Ապահովագրողին, որպեսզի վերջինս բերքի ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն ունենա:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՎ Է ԿՆՔՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • Պայմանագիրը կնքվում է ֆիքսված ժամկետով.
Մշակաբույս Ռիսկ Վաճառքի վերջնաժամկետ Ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետ
Ծիրան Կարկուտ և հրդեհ Մարտ 25 Մարտի 1–ից մինչև Օգոստոսի 25–ը։
Գարնանային ցրտահարում Փետրվար 15 Մարտի 1–ից մինչև Օգոստոսի 25–ը։
Խաղող Կարկուտ և հրդեհ Մարտ 25 Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 30–ը։
Գարնանային ցրտահարում Փետրվար 15 Մարտի 1–ից մինչև Հոկտեմբերի 30–ը։
Խնձոր Կարկուտ Ապրիլ 20 Մայիսի 1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը (կամ պտղիկի ձևավորման և/կամ ձևավորման փուլից ոչ շուտ)։
Դեղձ Կարկուտ և հրդեհ Մարտ 20 Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը։
Գարնանային ցրտահարում Փետրվար 15 Ապրիլի 1–ից մինչև Հոկտեմբերի 10–ը։
Աշնանացան ցորեն/գարի Կարկուտ և հրդեհ Մայիսի 1 Ապրիլի 1–ից մինչև Սեպտեմբերի 1–ը։
Գարնանացան ցորեն/գարի Կարկուտ և հրդեհ Մայիսի 1 Մայիսի 1–ից մինչև Հոկտեմբերի 1–ը (կամ ոչ շուտ քան գարնանացան հացահատիկի թփակալման ժամանակաշրջանից)։

Ի՞ՆՉ ԳՈՒՄԱՐՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովագրական գումարը թե՛ կարկուտի, թե՛ ցրտահարության դեպքում կարող է լինել․

Ապահովագրական ծածկույթ (1 հա)
Ծիրան Խաղող Դեղձ
1 400 000 ՀՀ դրամ 750 000 ՀՀ դրամ 800 000 ՀՀ դրամ
2 600 000 ՀՀ դրամ 1 000 000 ՀՀ դրամ 1 000 000 ՀՀ դրամ
3 800 000 ՀՀ դրամ 1 250 000 ՀՀ դրամ 1 300 000 ՀՀ դրամ
4 1 000 000 ՀՀ դրամ 1 500 000 ՀՀ դրամ
5 1 200 000 ՀՀ դրամ 1 800 000 ՀՀ դրամ
  •   Կարկուտի ռիսկից խնձորի ապահովագրության դեպքում
Ավանդական այգիներ
(ՀՀ դրամ/1հա)
Կիսաինտենսիվ այգիներ
(ՀՀ դրամ/1հա)
Ինտենսիվ այգիներ
(ՀՀ դրամ/1հա)
1 500,000 2,000,000 4,000,000
2 800,000 4,000,000 6,000,000
3 1,000,000 6,000,000 8,000,000
  • Կարկուտ և հրդեհ ռիսկերից աշնանացան հացահատիկի (ցորեն/գարի) ապահովագրության դեպքում
Ոռոգվող դաշտեր
(ՀՀ դրամ/1հա)
Չոռոգվող դաշտեր
(ՀՀ դրամ/1հա)
1 300,000 250,000
2 350,000 280,000
3 380,000 330,000
  • Կարկուտ և հրդեհ ռիսկերից գարնանացան հացահատիկի (ցորեն/գարի) ապահովագրության դեպքում
Ոռոգվող դաշտեր
(ՀՀ դրամ/1հա)
Չոռոգվող դաշտեր
(ՀՀ դրամ/1հա)
1 250,000 200,000
2 280,000 230,000
3 300,000 250,000

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԵՆԹԱՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

  • Ծիրան և Դեղձ մշակաբույսերի Գարնանային ցրտահարման դեպքում առավելագույն փոխհատուցումը կարող է կազմել հասցված վնասի կամ 50%, կամ 100%` կախված պայմանագրից:
  • Մնացած մշակաբույսերի և իրենց համապատասխան ռիսկերի դեպքում առավելագույն փոխհատուցումը կարող է կազմել հասցված վնասի մինչև 100%–ի չափով:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՎՃԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից։
«Կարկուտ» և «Հրդեհ» ռիսկերից ծիրանի և խաղողի հողատարածքների ապահովագրավճարի սուբսիդիան 50% է, իսկ գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի և խաղողի հողատարածքների ապահովագրավճարի սուբսիդիան 60% է:

ՈՐՔԱ՞Ն Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

  • Յուրաքանչյուր այգու ապահովագրության ապահովագրական գումարի 10%

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Կազմակերպության տվյալները,
  • հողամասի սեփականության վկայականը /վարձակալության պայմանագիրը/
  • այլ իրավական փաստաթղթեր
  • էլ. հասցե

Գյուղատնտեսության ապահովագրության կանոններ

Գյուղատնտեսության ապահովագրության հարցաթերթիկ

Հայցային դիմում

Սակագների ամփոփագիր

Վերջին թարմացում: