ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Նկարագրություն
Առողջության ապահովագրությունը ընկերության աշխատակիցների մոտիվացիայի, արդյունավետության բարձրացման լավագույն մեթոդներից է: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս զերծ մնալ կարևոր աշխատակիցների հիվանդանալու և աշխատանքից բացակայելու ռիսկից:
Հիվանդությունների և կոտրվածքների առաջացումը անկանխատեսելի է և կարող է վրա հասնել ցանկացած պահի՝ անկախ ժամանակից, տարիքից և բազմաթիվ այլ հանգամանքներից։
Առողջության ապահովագրությունը`
- Ձևավորում է բժշկական ծախսերը ապահովող կայուն և թափանցիկ ֆոնդ,
- Տնտեսում է բժշկական ծախսերի կառավարման հետ կապված ռեսուրսները:
- Ապահովում է աշխատողների սոցիալական կարիքների բավարարումը,
- Նպաստում է աշխատանքի արդյունավետության և աշխատողների շահագրգռվածության բարձրացմանը,
Ի՞նչ խնդիրներ կլուծի Առողջության ապահովագրությունը։
- Որակյալ բժշկական օգնություն ստանալու վստահության բացակայության խնդիրը՝ հատկապես հրատապ դեպքերում,
- Անհրաժեշտ ծառայությունների որակի և ծավալի կառավարման անհնարինության խնդիրը,
- Բժշկական ծառայությունների սրընթաց գնաճի խնդիրը, որը ոչ մի կերպ չի համապատասխանում եկամուտների աճին,
- Անձի վաղվա օրվա նկատմամբ անհանգստությունները՝ ապահովելով առավելագույն վստահություն և հնարավորություն պահպանելու սեփական անկախությունն ու կյանքի որակը։
Ինչու՞ ես պետք է ապահովագրվեմ հենց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ում
- Ընկերությունն առաջատարն է ՀՀ կամավոր բժշկական ապահովագրության ոլորտում։
- Տալիս է հնարավորություն ընտրելու կամավոր բժշկական ապահովագրության մանրամասն մշակված մի շարք ծրագրեր` հաճախորդի ցանկություններին ու բժշկական ծառայությունների տարածաշրջանային շուկայի առանձնահատկություններին համապատասխան:
- Ունի հավատարմագրված գործընկեր կլինիկաների և բժիշկ-խորհրդատուների զարգացած ցանց (տե՛ս Համագործակցող ԲԿ-ների ցանկը):
- Սերտ համագործակցություն «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հետ:
- Ապահովում է ծառայությունների մատուցման և հատուցումների իրականացման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն քանակ, և այս ամենն առանց կազմակերպչական ուշացումների:
Վերոնշյալ պայմաններին և առաջարկներին համաձայելու դեպքում կարող եք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ին վստահել Ձեր ամենաթանկ «գույքը»՝ առողջությունը։
Պայմանագրի Կնքումը
Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիր կնքելու համար
Ապահովագրության պայմանագիր կնքելու համար ընդհամենն անհրաժեշտ է լրացնել բժշկական ապահովագրության դիմում-հարցաթերթիկ, կցել ապահովագրվողի անձնագրի պատճենին և ուղարկել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» էլեկտրոնային հասցեին՝ info@ingoarmenia.am:
Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար
Առողջության ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար անհրաժեշտ է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ներկայացնել նախկին ապահովագրության վկայագիրը և ապահովագրվողի անձնագրի պատճեն: Նախորդ դիմում-հարցաթերթիկում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում անհրաժեշտ է ընկերությանը տեղեկացնել դրա մասին:
Բժշկական ապահովագրության կանոններ
Բժշկական ապահովագրության սակագներ
Բժշկական ապահովագրության դիմումի ձև