ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ՞ Է ՊԵՏՔ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ
Ցանկացած բեռնափոխադրում ուղղակիորեն կրում է անկանխատեսելի կորուստների ռիսկ: Հենց ապահովագրությունն է, որ կոչված է վստահորեն պաշտպանել Ձեր շահերը` կապված բեռների կորուստի կամ վնասման հետ:
Ի՞ՆՉ ԲԵՌՆԵՐ Է ԿԱՐԵԼԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ապահովագրության է ընդունում ցանկացած տեսակի բեռ:
ԻՆՉԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Բեռների ապահովագրությունն իրականացվում է համընդհանուր ընդունված ապահովագրության պայմաններով, որոնք կազմված են Լոնդոնյան Ապահովագրողների Ինստիտուտի կողմից («Institute Cargo Clauses» (A), (B) և (C)): Ի լրումն ընդհանուր պայմաններին, ապահովագրական ծածկույթը կարող է ընդլայնվել և ծածկել հատուկ ռիսկեր` ներառյալ պատերազմական գործողությունները, գործադուլը, բեռների բեռնման և բեռնաթափման աշխատանքների ընթացքում բեռի վնասման կամ կորստի ռիսկը, բեռնափոխադրման ընթացքում միջանկյալ պահեստավորման ռիսկերը, և այլն:
Ապահովագրության պայմաններում ներառվող ապահովագրվող ռիսկերը.
INSTITUTE CARGO CLAUSES (A), ԲՈԼՈՐ ՌԻՍԿԵՐԸ
Ապահովագրությունը ծածկում է «բոլոր ռիսկերը», որոնք կապված են բեռի վնասման կամ կորստի հետ` բացի ընդհանուր բացառություններից: «Բոլոր ռիսկերը» հասկացությունը ներառում է «հանկարծակի կորուստները», բացառությամբ «անխուսափելի կորուստներից».
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ
Ապահովագրական ծածկույթը գործում է աշխարհի բոլոր երկրների տարածքում` բացառությամբ պատերազմական գործողություններում ներգրավված երկրների տարածքի, ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով բեռնափոխադրման համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ (ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ)
Ապահովագրողի պատասխանատվության չափի (ապահովագրական արժեքի և ապահովագրական գումարի) որոշումը շատ կարևոր է, քանի որ այն հաշվի է առնվում ապահովագրական պատահարի առաջանալու դեպքում։ Այդ իսկ պատճառով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հաճախորդների ցանկությամբ ապահովագրական արժեքի մեջ ներառում է բոլոր փաստաթղթորեն հաստատված ծախսերը, որոնք անհրաժեշտ են բեռնափոխադրման իրականացման համար: Օրինակ.
- Բեռի ինվոյսային արժեք
- Բեռնափոխադրման ծախսեր,
- Մաքսային հարկեր,
- Զինված ուղեկցության հետ կապված ծախսեր և այլն:
ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անկախ այն բանից Դուք ցանկանում եք ապահովագրել առանձին վերցրած բեռնափոխադրում, թե կանոնավոր բեռնափոխադրումներ` մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել ամենաօպտիմալ ապահովագրական ծածկույթը, որը առավելագույնս կհամապատասխանի Ձեր նախատեսված բյուջեին:
Բեռների ապահովագրությունը հնարավոր է իրականացնել 2 տարբերակով.
- Առանձին Վկայագրերի կնքման եղանակով,
- Բեռների ապահովագրության Գլխավոր Պայմանագրի կնքմամբ:
Առանձին մեկ բեռնափոխադրման համար մենք կկազմենք միանգամյա վկայագիր, իսկ պարբերական փոխադրումների համար լավագույն տարբերակը Գլխավոր Պայմանագրի կնքումն է:
Գլխավոր Պայմանագրի առավելություններն են`
- Կանոնավոր բեռնափոխադրումների ապահովագրության սակագները ավելի ցածր են, քան առանձին բեռնափոխադրման ապահովագրության սակագները,
- Բեռների ապահովագրության դիմումի հարմար ձև,
- Ապահովագրավճարի վճարման հարմար համակարգ:
Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@ingoarmenia.am: Մեր մասնագետները Ձեզ հետ կապ կհաստատեն առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Բեռնափոխադրումենրի ապահովագրության կանոններ