ԱՎԻԱՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
Ի՞ՆՉԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ:
- Օդային տրանսպորտային միջոցը,
- Երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին հասցված վնասի պատասխանատվությունը,
- Անձնակազմը՝ դժբախտ պատահարներից:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ/ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ
Ապահովագրական գումարը կախված է.
- Օդանավի շուկայական արժեքից,
- Պատասխանատվության սահմանաչափի վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերած պայմանավորվածությունից,
- Անձնակազմի ապահովագրության գծով յուրաքանչյուր անդամի առավելագույն հատուցման չափից:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆ
Որոշվում է ելնելով ապահովագրական գումարից, ապահովագրության պայմաններից, ապահովագրության ժամկետից, օդանավի անձնակազմի որակավորման աստիճանից, չվերթների բնույթից, աշխարհագրական տարածքից և այլ գործոններից:
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ավիացիոն ռիսկերի ապահովագրության գծով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն համագործակցում է Անգլիական, Եվրոպական և Ամերիկյան հանրաճանաչ վերաապահովագրական ընկերությունների հետ, որոնք երաշխավորում են ցանկացած բնույթի և չափի վնասի հատուցումը:
Ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ` info@ingoarmenia.am