Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ

2024-05-10

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

  1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

1.1 Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները` 1.1.1.Ընկերություն –«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ

1.1.2. Մասնակից – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններին համապատասխանող անձ.

1.1.3. Օգտատեր – Ինստագրամ սոցիալական հարթակում օգտահաշիվ ունեցող անձ.

1.1.4.Կանոններ – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ:

 

  1. ԳՈՎԱԶԴԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԽԱՂԻ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ  ԵՎ  ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ  ՖՈՆԴ

2.1. Ընկերությունը իր մարքետինգային ռազմավարության շրջանակներում ինստագրամ (instagram) սոցիալական հարթակում կազմակերպում է գովազդային վիճակախաղ (այուհետ՝ Վիճակախաղ)։

2.2.Վիճակախաղը սկսվելու է  10.05.2024 թ․-ին ժամը 20:01-ին և ավարտվելու է 20.05.2024թ.-ին ժամը 23:59-ին:

2.2. Վիճակախաղի ընթացքում Մասնակիցների միջև խաղարկվելու են հետևյալ 3 (երեք) մրցանակները՝

2.2.1 Դեպի Դուբայ 2 (երկու) ավիատոմս.

2.2.2 Ճամպրուկ (Samsonite).

2.2.3 Ֆոտոխցիկ (Instax):

  1. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ  ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ  ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼԸ

3.1. Մասնակիցը տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը Կանոններին։

3.2. Կանոնները կրում են հրապարակային բնույթ և Վիճակախաղի ողջ ընթացքում հասանելի են Ընկերությանը պատկանող պաշտոնական Ինստագրամյան էջում՝ հղումը:

3.3. Ընկերությունը իրավունք ունի միակողմանիորեն կատարել փոփոխություն Կանոններում, ընդ որում Կանոններում ցանկացած փոփոխություն ավտոմատ հասանելի է դառնում Մասնակցի համար Ընկերությանը պատկանող պաշտոնական Ինստագրամյան էջում:

3.5. Մասնակիցը տալիս է Ընկերությանը Վիճակախաղի շրջանակներում իր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և մշակման անհետկանչելի համաձայնություն։

  1. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ  ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4.1. Վիճակախաղի Մասնակից դառնալու համար Օգտատերը պարտավոր է  հետևել Ընկերության ինստագրամյան էջին, նշել մեկնաբանություններում 3 (երեք) ընկերների, կիսվել հրապարակումով և կիսվելուց առնվազն 20 ժամը լրանալուց հետո ուղարկել էկրանի նկարը (screenshot) Ինստագրամ սոցիալական ցանցում Ընկերության @ingo.armenia պաշտոնական էջին:

4.2. Վիճակախաղի Մասնակից չեն կարող հանդիսանալ՝

4.2.1. Ընկերոության աշխատողները և նրանց մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը․

4.2.2. 18 (տասնութ) տարին չլրացած ֆիզիկական անձ մասնակիցները:

  1. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ  ԸՆԹԱՑՔԸ

5.1. Շահող Մասնակիցները որոշվելու են պատահականության սկզբունքով։

5.2. Վիճակախաղի արդյունքները ամփոփվելու են Վիճակախաղի ավարտից հետո 2 (երկու) օրվա ընթացքում ՝ Ինստագրամ սոցիալական հարթակում։

5.3. Շահող Մասնակցի մրցանակը փոխանցվում է նրան Վիճակախաղի արդյունքները ամփոփելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

Վերջին թարմացում: