Հասցե` Երևան 10, Վազգեն Սարգսյան փող. 6
Հեռ.` + (37410) 592 697, + (37410) 592 698
Ֆաքս` + (37410) 565 496
Էլ.փոստ` consumerinfo@cba.am
Կայք` www.abcfinance.am
Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Հաշտարար՝ Փիրուզ Սարգսյան
Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ կարկ
Հեռախոս՝ +374 60 70-11-11
Ֆաքս՝ +374 10 58-24-21
Էլ-հասցե՝ info@fsm.am
Կայք՝ www.fsm.am
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-ից մինչև 18:00,
Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության նպատակներն են`
- Ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը,
- Սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը,
- Ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Ֆինանանսական Համակարգի Հաշտարարի ինտերնետային կայք:
Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք», գլուխ 54, Ապահովագրություն
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/03
Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/12
Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը
____________________________________________________________________________
Ուշադրություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարած կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար և Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Այս բառարանը ներառում է ապահովագրական պայմանագրերում և առհասարակ ապահովագրության ոլորտում առավել հաճախ հանդիպող տերմինների բացատրությունը:
Ապահովագրկան տերմինների բառարան
Ապահովագրական գործակալ
Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալի ռեգիստրում հաշվառված անձ:
Ապահովադիր
Ապահովագրության պայմանագրի այն կողմը, որին կամ որի մատնանշմամբ անձին (շահառու) ապահովագրողը պարտավորվում է հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու ուժով` ըստ ապահովագրության պայմանագրի պայմանների:
Ապահովագրված անձ
Ապահովագրված անձը այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պատահարի առարկա
Ապահովագրության օբյեկտ
Ապահովագրության օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
Ապահովագրական ռիսկ
Ապահովագրական ռիսկը առաջանակու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
Ապահովագրական հատուցում
Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
Ապահովագրական գումար
Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
Ապահովագրավճար
Ապահովագրավճարը ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
Ապահովագրական պատահար
Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցումը:
Դժբախտ պատահար
Դժբախտ պատահար է համարվում հանկարծակի կարճաժամկետ արտաքին ներգործությունը, որը բերում է Ապահովագրվածի առողջության վատթարացմանը կամ մահի:
Ապահովագրական բրոքեր
Հաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն:
Ապահովագրական գործակալի գործունեություն
Անձի կողմից մեկ կամ մի քանի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում:
Ապահովագրող
Ապահովագրական ըներություն կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ:
Ապահովագրական միջնորդային գործունեություն
Երրորդ անձի կողմից` ապահովագրողի (վերաապահովագրողի) և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, նրանց միջև ապահովագրության պայմանագրի կնքմանը դրդող, նպաստող, աջակցող կազմակերպչական, փաստացի և իրական գործունեությունների իրականացում, մասնավորապես` Ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստման աշխատանքների իրականացում, այդ թվում` նաև, ապահովագրական խորհրդատվության իրականացում Ապահովադիրների համար: Կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում Ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացումը` ապահովադրի կամ Ընկերության թույլատրված չափով: