INGO Generation ծրագիր
INGO-ն որպես ապահովագրական ոլորտի առաջատար ընկերություն, կարևորելով գիտելիքը և մասնագիտական աճը մեկնարկում է INGO Generation նախագիծը, որը հնարավորություն կտա լուսավոր և մեծ ներուժով երիտասարդներին սովորելու և հաջողելու ապահովագրական ոլորտում:
Կարող ես դիմել`
- Եթե սովորում ես բուհում կամ նոր ես ավարտել
- Եթե ապահովագրական ոլորտը քեզ հետաքրքիր է
- Եթե չունես աշխատանքային փորձ
- Եթե ուզում ես մասնագիտությունդ փոխել
Ծրագրի նկարագիրը․
Տևողություն` 3 շաբաթ, որից 2 շաբաթը տեսական դասընթացներ
և 1 շաբաթը գործնական ուսուցում:
Վայր` INGO-ի գլխամասային գրասենյակ (Հանրապետության 51)
Գրաֆիկը`
Երկուշաբթիից ուրբաթ օրեր
Ժամը 16։00-19։00
Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո լավագույն արդյունքներ ունեցող մասնակիցներին կառաջարկվի աշխատանք INGO-ում։
Ծրագրի մասնակիցները վարձատրվում են։ Վարձատրությունը կազմում է 100․000 դրամ ներառյալ հարկերը։
Ingo Generation-ի շրջանակում դու կմասանակցես
հետևյալ դասընթացներին․
- Ապահովագրական ոլորտի մասնագիտացված դասընթացներ
- Վաճառքի և սպասարկման հմտություններին վերաբերող դասընթացներ
- Հմտությունների զարգացման դասընթացներ (Soft skills)
Ինչպես կարող եք մասնակցել․
- Դիմում հայտի լրացում
- Նախնական ընտրություն
- Տեսական և գործնական ուսուցում
- Պանելային հարցազրույց
- Աշխատանքի առաջարկ
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` 21․09․2024թ․