Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Միջոցառումների կազմակերպման բաց մրցույթ

2022-04-28

Սիրելի՛ event manager-ներ և միջոցառումներ կազմակերպող ընկերություններ, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ Ընկերության 25-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար։

Անհրաժեշտ է՝
  • մշակել 25-ամյակի միջոցառման/միջոցառումների շարքի հայեցակարգ/կոնցեպտ/թեմատիկա,
  • առաջարկել միջոցառման ֆորմատ/տեսակ՝ խնջույք, սեմինար, կոնֆերանս և այլն,
  • որոշել միջոցառման նպատակահարմար վայր և անցկացման ժամանակահատված,
  • ապահովել միջոցառման սահուն և անխափան ընթացքը,
  • համակարգել ծառայություններ մատակարարող ընկերությունների աշխատանքները․
    • միջոցառման թեմատիկ ձևավորում,
    • ճաշկերույթի կազմակերպում,
    • հանդիսավարի, երաժիշտների, հատուկ հյուրերի աշխատանքների անխափանություն,
    • լուսաձայնային սարքավորման տեղադրում,
    • լուսանկարահանման թեմատիկայի մշակում և կազմակերպում,
    • ուղևորափոխադրումների ապահովում,
    • այլ անհրաժեշտ ծառայություններ։

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ՝
  • միջոցառումներ կազմակերպելու 4+ տարվա փորձ,
  • կորպորատիվ միջոցառում կազմակերպելու փորձ։

 

Խնդրում ենք մինչև մայիսի 5-ը ներառյալ marketing@ingoarmenia.am էլ. հասցեին ուղարկել․
  1. Ձեր ընկերության վերաբերյալ տեղեկատվություն, ներառյալ՝ փորձի և կատարված աշխատանքների,
  2. Ձեր ընկերության էլեկտրոնային կայքի հասցեի հղումը,
  3. Առաջարկ, որը առնվազն պետք է պարունակի․
    1. 25-ամյակին նվիրված միջոցառման կոնցեպտի նախնական պատկերացում,
    2. գնային առաջարկ,
    3. աշխատանքների կատարման ժամկետներ։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև մայիսի 10-ը՝ առաջարկ ներկայացրած ընկերությունների հետ առանձին հանդիպումների և առաջարկների քննարկման արդյունքում։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Մարքեթինգի պատասխանատու Լուսինե Մկրտչյանի հետ՝ lusine.mkrtchyan@ingoarmenia.am էլեկտրոնային հասցեով, կամ 010 59 21 21, ներքին՝ 1747 հեռախոսահամարով։

Վերջին թարմացում: