«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ–Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
1.1 Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները` 1.1.1.Ընկերություն –«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
1.1.2. Մասնակից – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններին համապատասխանող անձ.
1.1.3. Օգտատեր – Ինստագրամ սոցիալական հարթակում օգտահաշիվ ունեցող անձ.
1.1.4.Կանոններ – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ:
-
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ
2.1. Ընկերությունը իր մարքետինգային ռազմավարության շրջանակներում ինստագրամ (instagram) սոցիալական հարթակում կազմակերպում է գովազդային վիճակախաղ (այուհետ՝ Վիճակախաղ)։
2.2.Վիճակախաղը սկսվելու է 10.05.2024 թ․-ին ժամը 20:01-ին և ավարտվելու է 20.05.2024թ.-ին ժամը 23:59-ին:
2.2. Վիճակախաղի ընթացքում Մասնակիցների միջև խաղարկվելու են հետևյալ 3 (երեք) մրցանակները՝
2.2.1 Դեպի Դուբայ 2 (երկու) ավիատոմս.
2.2.2 Ճամպրուկ (Samsonite).
2.2.3 Ֆոտոխցիկ (Instax):
- ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ
3.1. Մասնակիցը տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը Կանոններին։
3.2. Կանոնները կրում են հրապարակային բնույթ և Վիճակախաղի ողջ ընթացքում հասանելի են Ընկերությանը պատկանող պաշտոնական Ինստագրամյան էջում՝ հղումը:
3.3. Ընկերությունը իրավունք ունի միակողմանիորեն կատարել փոփոխություն Կանոններում, ընդ որում Կանոններում ցանկացած փոփոխություն ավտոմատ հասանելի է դառնում Մասնակցի համար Ընկերությանը պատկանող պաշտոնական Ինստագրամյան էջում:
3.5. Մասնակիցը տալիս է Ընկերությանը Վիճակախաղի շրջանակներում իր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և մշակման անհետկանչելի համաձայնություն։
- ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4.1. Վիճակախաղի Մասնակից դառնալու համար Օգտատերը պարտավոր է հետևել Ընկերության ինստագրամյան էջին, նշել մեկնաբանություններում 3 (երեք) ընկերների, կիսվել հրապարակումով և կիսվելուց առնվազն 20 ժամը լրանալուց հետո ուղարկել էկրանի նկարը (screenshot) Ինստագրամ սոցիալական ցանցում Ընկերության @ingo.armenia պաշտոնական էջին:
4.2. Վիճակախաղի Մասնակից չեն կարող հանդիսանալ՝
4.2.1. Ընկերոության աշխատողները և նրանց մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը․
4.2.2. 18 (տասնութ) տարին չլրացած ֆիզիկական անձ մասնակիցները:
- ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ
5.1. Շահող Մասնակիցները որոշվելու են պատահականության սկզբունքով։
5.2. Վիճակախաղի արդյունքները ամփոփվելու են Վիճակախաղի ավարտից հետո 2 (երկու) օրվա ընթացքում ՝ Ինստագրամ սոցիալական հարթակում։
5.3. Շահող Մասնակցի մրցանակը փոխանցվում է նրան Վիճակախաղի արդյունքները ամփոփելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։