Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկը

2021-06-07

🎉 Հունիսի 6-ին նշվում է համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 118 ամյակը։🎶

 

🔷 «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն, մշտապես բարձր գնահատելով ապահովագրության կարևոր դերը մշակութային ժառանգության պահպանման գործում, այս անգամ ծածկույթ է տրամադրել աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը հանդիսացող «դիրիժորական փայտիկի» ապահովագրության համար։

🎼
2021 թվականի հունիսի 6-ից 12-ը կանցկացվի Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը «Դիրիժորություն» մասնագիտությամբ, որը միտված է շնորհալի դիրիժորների բացահայտմանն ու առաջխաղացման աջակցությանը:

🎼
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դիրիժորին կտրվի հնարավորություն ղեկավարել նվագախումբն Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկով՝ մաեստրոյի մակագրությամբ։

🔹
Մեր գլխավոր նպատակներից է խթանել Հայաստանում ապահովագրությունը և աջակցել մշակույթի զարգացմանը՝ երաշխավորելով ապագայի նկատմամբ վստահությունը։
Վերջին թարմացում: