Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Օգտակար Խորհուրդներ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ից

2020-06-20

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՔ, ՈՐ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՔ COVID-19-ով

ՔԱՅԼ 1 Գնահատեք արդյոք Ձեզ մոտ Covid-19 կասկածելի դեպք է, թե ոչ՝ ըստ ստորև նկարագրված կասկածելի դեպքերի չափանիշների․

Կասկածելի դեպքերի չափանիշներ

  • Առկա են սուր շնչառական հիվանդության ախտանիշներ՝ ջերմություն 37,1 և բարձր, համի և հոտի զգացողության կորուստ, հևոց, օդի պակասի զգացողություն, քրտնարտադրություն, թուլություն, մկանացավ, մարմնի կոտրտվածության զգացողություն։ Կասկածելի է համարվում անգամ վերը նշված գանգատներից միայն մեկի ի հայտ գալը, որն ուղեկցվում է ջերմությամբ, և չկա այդ իրավիճակի այլ բացատրություն:
  • Վերջին 14 օրվա ընթացքում ունեցել եք շփում հաստատված կամ հավանական COVID-19 դեպքով անձի հետ
  • Առկա են ծանր սուր շնչառական ախտանիշներ՝ բարձր ջերմություն, հազ, հևոց, մկանացավ, որն ունի հոսպիտալացման կարիք և իրավիճակը չի բացատրվում այլ հիվանդությամբ
  • Արդեն իսկ դրված թոքաբորբ ախտորոշումը,
  • Բուժաշխատողներ, ովքեր աշխատում են որևէ հաստատությունում և ունեն ՍՇՎ-ի ախտանիշներ,
  • Նորածիններ, ովքեր ծնվել են հաստատված COVID–19 վարակ ունեցող ծննդկանից,
  • Ծննդկաններ կամ հղիներ՝ ջերմությամբ և գրիպանման երևույթներով

ՔԱՅԼ 2 – Եթե ունեք Կասկածելի դեպքերին բնորոշ չափանիշներից որևէ մեկը, ապա հեռախոսով կապ հաստատեք առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկայի) թերապևտի հետ: Ներկայումս՝ համաճարակի պայմաններում, անկախ Ձեր հաշվառումից, եթե բնակվում եք այլ տարածքում կամ ունեք մարզի գրանցում կամ չեք հանդիսանում ՀՀ քաղաքացի, Դուք իրավունք ունեք դիմել Ձեր բնակության վայրին ամենամոտ տարածքային պոլիկլինիկայի թերապևտին:

ՔԱՅԼ 3 – Հեռախոսազրույցի ժամանակ  բժիշկը գնահատում է ախտանիշները, ծանրության աստիճանը, ռիսկի խմբում լինելը, անհապաղ թեստավորման անհրաժեշտությունը, որից հետո կարող է՝

  1. սահմանել հսկողություն,
  2. կատարել տնային այց
  3. հրավիրել Ձեզ բուժհաստատություն:

Ռիսկի խմբին են դասվում այն անձինք, որոնք՝

  • 60 տարեկանից բարձր են,
  • ունեն նշված հիվանդություններից ցանկացածը՝ քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն:

Եթե Ձեզ մոտ առկա է շարունակական բնույթ կրող 37․5 և բարձր ջերմություն, ապա պոլիկլինիկայի թերապևտն ուղեգրում է Ձեզ ռենտգեն քննության պետական պատվերի շրջանակում՝ թոքաբորբը հերքելու նպատակով, որի արդյունքներով կարող է կազմակերպվել նաև համակարգչային շերտագրություն կրկին պետական պատվերի շրջանակում։

 Հսկողություն տնային պայմաններում

Անախտանիշ և թեթև ընթացքով COVID-19 հաստատված դեպքերի (որը կազմում է դեպքերի 75-80%-ը) հսկողությունը և բուժումը իրականացվում է տնային պայմաններում:

Տեղամասային թերապևտը սահմանում է 14-օրյա բժշկական հսկողություն և բացվում է անաշխատունակության թերթիկ, եթե արձանագրվում է՝

  • Ջերմություն 37,1 և բարձր
  • Համարվում եք COVID-19 հիվանդի կոնտակտավոր,
  • Ընտանիքում կա COVID-19 հաստատված հիվանդ և գտնվում եք 14 օր մեկուսացման մեջ,
  • Որպես կոնտակտավոր Ձեր անունը տրամադրել է Պարետը։

Տնային պայմաններում բժշկի հսկողության տակ գտնվող պացիենտը հիվանդության ողջ ընթացքում օրը 2 անգամ իր ջերմաչափման տվյալները և ախտանիշները հայտնում է տեղամասային թերապևտին։

Եթե 14 օրվա ընթացքում թերապևտի գնահատմամբ որևէ ախտանիշ ի հայտ չի գալիս,  դեպքը համարվում է փակված՝ առանց COVID 19 թեստավորման:

 

COVID 19-ի բուժում հիվանդանոցային պայմաններում

Ձեզ անհրաժեշտ է բուժում հիվանդանոցում, եթե Դուք՝

  1. Ունեք միջին, ծանր և ծայրահեղ ծանր ընթացող COVID-19
  2. ունեք թեթև ընթացող COVID-19 և
  • 60 տարեկանից բարձր եք, կամ
  • հղի եք և ունեք ախտանիշներ, կամ
  • ունեք քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն։

Հոսպիտալացման ցուցման ժամանակ տեղափոխումն իրականացվում է միայն շտապ բուժ. օգնության մեքենայի միջոցով, հեռախոս՝ 1-03։

Այս պահին գործում է ՀՀ ԱՆ Տրիաժ (տեսակավորման) կենտրոն, որն իրականացնում է՝

  • Իրավիճակի հավելյալ գնահատում կլինիկական ախտանշաններով նմուշառված և պատասխանին սպասող կամ չնմուշառված և կլինիկական ախտանշաններ ունեցող հիվանդների մեկ-օրյա հոսպիտալացում՝ մինչև պատասխանի առկայությունը
  • Ուղղորդում ստացիոնար բուժման՝ համապատասխան հիվանդանոց։

Տրիաժ կենտրոնի հեռախոս՝ 8603, 010-860303։

Տրիաժ կենտրոն կարող եք դիմել նաև տնային պայմաններում վարվող COVID-19-ի մեղմ ընթացքի կտրուկ վատացման և պոլիկլինիկայի բժշկի անհասանելիության դեպքում: Ձեր գանգատների հիման վրա կստանաք համապատասխան ցուցումներ:

Օգտակար հեռախոսահամարներ՝

Շտապօգնություն՝ 1-03

Տրիաժ կենտրոն՝ 8603, 010-860303

ՀՀ ԱՆ Թեժ գիծ՝ 8003, 060-838300

Վերջին թարմացում: