Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Նորույթ` «Ապահով Հանգիստ»

2020-06-22

Կորոնավիրուսը խառնել է անխտիր բոլորիս ամռան հանգստի պլանները: Հանգստի հետ կապված հարցերն ու վախերը բազում են:

Երկրից ո՞նց գնամ` համաճարակ է, որտե՞ղ հանգստանամ, բա որ քաղաքից դուրս գնամ մեքենաս փչանա ճանապարհին` ի՞նչ անեմ, բնակարանս ո՞նց անտեր/անխնամ թողնեմ, դժբախտ դեպք լինի` ո՞վ է օգնելու: 

Մի՞թե այս տարի հանգստանալու պլանները պետք է ձախողվեն:

Ամենևին:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հենց ձեզ համար մշակել է նորույթ` «Ապահով Հանգիստ»:

«Ապահով Հանգիստ» ծածկույթը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում  վայելել հանգիստը ամբողջ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում առանց լրացուցիչ հոգսերի:

«Ապահով Հանգիստ»-ը աննախադեպ ծածկույթ է, որի շնորհիվ կարող եք ստեղծել անհատականեցված ապահովագրություն` համապատասխանող Ձեր իսկ կարիքներին:

Դուք ունեք հնարավորություն ընտրել հետևյալ ապահովագրություններից մեկը կամ մի քանիսը ի հավելում Ճամփորդության ապահովագրությանը`
  • Մեքենայի շտապօգնություն
  • ԿԱՍԿՈ ապահովագրություն
  • Բնակարանի ապահովագրություն

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` www.ingoarmenia.am/insurance_type/ապահով-հանգիստ/

Վերջին թարմացում: